Բեռնանավերը Բիանկուրում (նկար)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Ալֆրեդ Սիսլեյ |
տարի | 1877 |
բարձրություն | 46,5 սանտիմետր[1] |
լայնություն | 56,3 սանտիմետր[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ, Otto Krebs collection? և Galerie Arnold? |
մակագրություն | Sisley 77 |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Բեռնանավերը Բիանկուրում» (ֆր.՝ Les peniches à Billancourt), ֆրանսիացի գեղանկարիչ-բնանկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Ալֆրեդ Սիսլեյի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1877 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 46,5 × 56,3 սմ։
Այսօր «Բեռնանավերը Բիանկուրում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլոն-Բիանկուրը ժամանակակից արդյունաբերական քաղաք է Փարիզի շրջանում, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին փոքրիկ քաղաքամերձ գյուղ էր, որի զարգացումը սկսվեց Սենայի վրա երկաթուղային կամրջի կառուցումից հետո, որը միացրեց Բիանկուրը Պասսիին։ 1877-ից 1879 թվականներին նկարիչ Ալֆրեդ Սիսլեյը հաճախակի է աշխատել այստեղ պլեների շրջանակներում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բեռնանավերը Բիանկուրում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1877 թվականին։ Կտավում պատկերված են նավակառանի մոտ կանգնեցված բեռնանավեր։ Հեռվում երևում են Պասսի ֆաբրիկաների ծխացող ծխնելույզները։ Երկինքը խիտ ամպերով է պատկերված։ Բեռնանավերը նկարում կոմպոզիցիայի գլխավոր խարիսխն են, իսկ նավի կայմերը կոմպոզիցիայի կենտրոնն են[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը գնել է դքսուհի Շոլնը։ Նրանից հետո կտավը բազմաթիվ սեփականատերեր է ունեցել։ Գերմանացի ձեռնարկատեր և կոլեկցիոներ Օտտո Կրեբսը կտավի վերջին սեփականատերն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը բռնազավթել են Կարմիր բանակի զինվորները և ուղարկել ԽՍՀՄ որպես ռազմատուգանք։ Երկար ժամանակ «Բեռնանավերը Բիանկուրում» նկարը պահվել է Էրմիտաժում և միայն 1995 թվականին է ռազմաավարի ցուցահանդեսի շրջանակներում հանրությանը ներկայացվել[4]։ 2001 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում, իսկ 2014 թվականից ցայսօր այն ներկայացված է Սերգեյ Շուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի սրահում՝ Գլխավոր շտաբում (սրահ 406)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/39316/
- ↑ Государственный Эрмитаж. — Альфред Сислей «Баржи в Бийянкуре».
- ↑ Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 154.
- ↑ Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 144—147.
- ↑ Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Альфреда Сислея и Камиля Писсарро.