Բենջամին Հոլթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենջամին Հոլթ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1849(1849-01-01)
ԾննդավայրԿոնկորդ, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 5, 1920(1920-12-05) (71 տարեկան)
Մահվան վայրՍթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանStockton Rural Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Benjamin Holt Վիքիպահեստում
Բենջամին Հոլթի ստորագրությունը

Բենջամին Հոլթ (անգլ.՝ Benjamin Leroy Holt, հունվարի 1, 1849(1849-01-01), Կոնկորդ, ԱՄՆ - դեկտեմբերի 5, 1920(1920-12-05), Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ, ձեռնարկատեր, առաջին թրթուրավոր շարժասարքի գյուտարարը (1904)։ Իր եղբայրների հետ հիմնել է Holt Manufacturing Company ընկերությունը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1849 թվականի հունվարի 1-ին Նյու Հեմփշիր նահանգի Կոնկորդ քաղաքում։ Նա ընտանիքի 11 երեխաներից կրտսեր եղբայրն էր։ Հայրը ձեռնարկատեր էր, ուներ սղոցամեքենա։

1864 թվականին Բենջամինի եղբայրը՝ Չարլզը, մեկնել է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաք, որտեղ հիմնել է «C. H. Holt and Co» ընկերությունը։ Այն սկսել է սայլակների համար փայտե անիվներ թողարկել, իսկ ավելի ուշ՝ պողպատե տրամվայի անիվներ։ Մյուս երկու եղբայրները՝ Ուիլյամն ու Էյմսը, 1871 թվականին նույնպես մեկնել են Սան Ֆրանցիսկո և միացել Չարլզին։ Եղբայրներն իրենց արտադրանքի համար նախատեսված գերանները Նյու Հեմփշիրից նավով ուղարկում էին Սան Ֆրանցիսիկո։ 1869 թվականին Բենջամինը սկսել է աշխատել հոր փայտասղոցարանում՝ պատասխանատու լինելով եղբայրներին Սան Ֆրանցիսկո ծառ մատակարարելու համար։ 23 տարեկանում նա բաժնեմաս է ստացել բիզնեսում և շարունակել սղոցանյութերը Նյու Գեփշիրից Կալիֆորնիա հասցնել։ 1875 թվականին մահացել է նրա մայրը, իսկ ութ տարի անց՝ հայրը։ Ծնողների մահից հետո եղբայրներից կրտսերը լքել է հայրական տունը և մեկնել Կալիֆոռնիա։

Բենջամին Հոլթը 1883 թվականին ժամանել է Կալիֆոռնիա։ Նրա եղբայրները Սթոքտոն քաղաքում հիմնել են «Stockton Wheel Company» ընկերությունը՝ գործի մեջ դնելով լրացուցիչ 65000 դոլար։ Ադ տարի ընկերությանը պատկանող եռահարկ աղյուսե և մեկհարկանի կարկասե շենքերում աշխատում էր 25 վարձու աշխատող։ Բենջամինը տիրապետում էր տեխնիկական հմտություններին և նորարարությաններին։ Այդ ժամանակ շրջակա դաշտերի մեծ մասը, որտեղ աճեցվում էր գյուղատնտեսական արտադրանքը, գտնվում էր Սան Խոակին գետահովտում։ Այստեղ առավելապես զբաղվում էին ցորենի մշակմամբ։ Բենջամինն իր արտադրությունը հեշտացնելու համար հորինել է իր առաջին ձիաքարշ կոմբայնը՝ «Link-Belt Combined Harvester»-ը։ Այս մեքենան հզորությունը շարժիչից անիվներին փոխանցելու համար օգտագործում էր ճկուն շղթայական տեղափոխում, այլ ոչ թե փոխանցումատուփ, ինչպես նախկինում էր արվում։ Այնուհետև ձիաքարշ ուժի փոխարեն նա սկսել է օգտագործել լոկոմոբիլ։

1890 թվականին Հոլթը կառուցել է իր առաջին փորձառու շարժիչը շոգեուժի համար՝ այն անվանելով «Old Betsy»։ Որպես վառելիք դրանում կարելի էր օգտագործել փայտ, ածուխ կամ նավթ։ Այն կշռում էր 22000 կգ և շարժվում էր մեծ մետաղական անիվներով։ Հոլթի ադ մեքենաները սկսել են կիրառվել ցորենի մաքրման և անտառամշակման գերանների տեղափոխման ժամանակ՝ ձիաքարշ կոմբայնների փոխարեն։ 1892 թվականին Հոլթն անտառային աշխատանքների համար արտադրել է շոգետրակտորներ, որոնք կարող էին 45 տոննա բեռ քաշել 1 ժամում 3 մղոն արագությամբ (4,8 կմ/ժ)։ Դա բեկում էր կենդանի ուժից անցում կատարելու մեջ։ Բենջամինը դարձել է նոր ստեղծված «Holt Manufacturing Company» ընկերության նախագահը, որն արտադրում էր այդ մեքենաները։ Նրա հաջորդ գյուտը գյուղատնտեսական կոմբայնն էր, որը կարող էր աշխատել մինչև 30 աստիճան թեքությամբ սարալանջին։

1889 թվականի հոկտեմբերի 7-ին մահացել է նրա եղբայր Էյմսը։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում մահացել են մնացած երկու եղբայրները։ Բենջամինը մենակ է մնացել իրենց բիզնեսի ղեկավարման մեջ։ Հետագայում նա հեղինակել է թրթուրավոր շարժասարքի ավելի քան 100 արտոնագիր։ 20-րդ դարի սկզբին նորարարությունների կենտրոնը Անգլիան էր, և 1903 թվականին Հոլթը գնացել է այնտեղ՝ իմանալու տեխնիկայի զարգացման ընթացիկ միտումների մասին։ Վերադառնալով Սթոքտոն՝ նա առաջինն է մշակել և օգտագործել անընդհատ թրթուրօղակները (թրթուր)՝ թրթուրավոր շարժասարքի տեղաշարժման համար։ 1904 թվականի նոյեմբերի 24-ին Սթոքտոնին հարող դաշտերում նա ցուցադրել է աշխարհում առաջին թրթուրավոր տրակտորը։ Որոշ ժամանակ անց Հոլթը գրանցել է «Caterpillar» ապրանքանիշը, որը թողարկվում էր սեփական արտադրության «Holt Manufacturing Company»-ի կողմից[2]։ Ընկերության տրակտորների օգտագործման համար բեկումնային էր 1909 թվականին շոգեշարժիչների փոխարեն բենզինային շարժիչների օգտագործումը։

Հոլթը (աջից) և Սուինթոնը Հոլթի տրակտորի և բրիտանական տանկի մոդելի հետ, Սթոքտոն, 1918

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրետանին և բեռները քարշ տալու համար ձիերի փոխարեն օգտագործվել են Հոլթի տրակտորները։ Նրա տրակտորները ոգեշնչել են անգլիացի և ֆրանսիացի ինժեներներին տանկեր ստեղծելու համար, որոնք սկզբունքորեն փոխել են մարտական գործողությունների վարումը[3][4]։ Մինչև 1916 թվականը բրիտանացիները պատերազմում օգտագործում էին Հոլթի տրակտորները։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Անտանտի ուժերը օգտագործել էին շուրջ 10000 թրթուրավոր մեքենա։ 1918 թվականի ապրիլի 22-ին բրիտանական բանակի սպա, գնդապետ Էռնեստ Սուինտոնը ԱՄՆ շրջագայության ժամանակ այցելել է Սթոքտոն։ Նա շնորհակալություն է հայտնել Բենջամին Հոլթին և նրա ընկերության աշխատակիցներին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ ռազմական գործողությունների մեջ իրենց ներդրման համար։

Պատերազմի ավարտից հետո Հոլթի ընկերությունը, բացի գյուղատնտեսական տրակտորներից, ձեռնամուխ է եղել նաև ճանապարհաշինական տեխնիկայի արտադրության մեջ։

Մահացել է 1920 թվականի դեկտեմբերի 5-ին Կալիֆորնիայի Սթոքտոն քաղաքում և թաղվել քաղաքային «Stockton Rural Cemetery» գերեզմանատանը գտնվող ընտանեկան դամբարանում[5]։

Բենջամին Հոլթի մահից հինգ տարի անց նրա «Holt Caterpillar Company» ընկերությունը միացվել է «C. L. Best Tractor Company» ընկերությանը, որպեսզի ստեղծվի նոր ձեռնարկություն, որը ներկայումս հայտնի է որպես «Caterpillar»[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին Բենջամինն ամուսնացել է Սթոքտոն քաղաքի պիոներների դուստր Աննա Բրաունի (անգլ.՝ Anna W. Brown Holt, 1868-1952) հետ[7]։ Նրանք ունեցել են 5 երեխա՝ Ալֆրեդը, Վիլյամ Կնոքսը, Աննեն, Էդիսոն Էյմսը և Բենջամին Դեանը։ Հետագայում Վիլյամը ժառանգել է հոր բիզնեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]