Բենջամին Բլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենջամին Բլում
Benjamin Bloom photo.jpg
Ծնվել էփետրվարի 21, 1913(1913-02-21)[1]
Lansford, Քարբոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 13, 1999(1999-09-13)[1] (86 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, մանկավարժ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)American Educational Research Association? և Չիկագոյի համալսարան
Ալմա մատերՓենսիլվանիա նահանգի համալսարան և Չիկագոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
ՊարգևներԹորնդայկի մրցանակ

Բենջամին Բլում (անգլ.՝ Benjamin Bloom, փետրվարի 21, 1913(1913-02-21)[1], Lansford, Քարբոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 13, 1999(1999-09-13)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան՝ մասնագիտացած մանկավարժության բնագավառում, ուսուցիչ, գիտնական, հրատարակիչ և կրթության փորձագետ: Հատկապես հայտնի է մանկավարժության նպատակների դասակարգմանն ուղղված իր կարևոր ներդրումների և ուսուցման մեջ սովորողի առաջընթացն ու ուսուցման վերջնարդյունքը գնահատելու «Բլումի տաքսոնոմիա»-ով[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1913 թվականի փետրվարի 21-ին Լանսֆորդ քաղաքում՝ Փենսիլվանիայում՝ ներգաղթյալ հրեաների ընտանիքում: Նրա ընտանիքը ներգաղթել էր ԱՄՆ Ռուսաստանից[4] : Հայրը դերձակ է եղել[4]: Ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան, իսկ 1935 թվականին նույն համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան: 1942 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է դոկտորի գիտական աստիճան: 1940-1959 թվականներին եղել է նույն համալսարանի քննական հանձնաժողովի անդամ: Սկզբում ուսանողներին քննելու ժամանակ նրանք կենտրոնանում էին այն բանի վրա, թե ինչպես են ուսանողները հիշում տեսական նյութը: Այնուհետև այդ մոտեցումները փոփոխության ենթարկվեցին՝ կրթության նոր հարացույցին (պարադիգմա) համապատասխանելու համար: Այդուհետ քննություններով սկսեցին գնահատել, թե ինչպես են ուսանողները լուծում առաջադրված խնդիրները, կշռադատում՝ կիրառելով տեսական գիտելիքները: Այդ տարիների գործունեությունը փոխել է Բլումի՝ կրթության նկատմամբ ունեցած ընկալումները:

1956 թվականին Բլումը գլխավորել է Չիկագոյի համալսարանի մի խումբ հոգեբանների, որոնք զարգացրել են ուսուցումը դյուրացնող, ընկալման հմտությունների զարգացմանը նպաստող մտավոր գործունեության մի աստիճանակարգում (հիերարխիա)[5], որը հայտնի է «Բլումի տաքսոնոմիա» անունով: Այն մինչ 2006 թվականը ԱՄՆ-ում մանակավարժության նպատակների մաս է կազմել: Դա ճանաչողական գործունեության մակարդակների համակարգված դասակարգման առաջին փորձերից էր[6]:

1950-1960-ական թվականներին նա գրել է երկու կարևոր աշխատություններ՝ «Կրթության նպատակների տաքսոնոմիա» (1956) և «Մարդու բնավորության գծերի հաստատունությունն ու փոփոխականությունը»:

Բլումն իր ջանքերը ներդրել է հատկապես մանակավարժական նպատակների ճշգրտման ուղղությամբ և հաստատել, որ ցանկացած կրթական խնդիր առնչվում է հոգեբանության այս երեք ոլորտներից մեկին՝ ճանաչողական, հուզական և հոգեշարժողական: Ճանաչողությունը կապված է գիտակցության, գաղափարների, հասկացությունների ընկալման հետ: Հուզականությունը վերաբերում է ուսուցման միջոցով ձեռք բերած հույզերին և վարքագծին: Հոգեշարժողական ոլորտն առնչվում է վարքին, ֆիզիկական հմտություններին:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Taxonomy of Educational Objectives, 1956, trad. : Taxonomie des objectifs pédagogiques, vol. 1 : Domaine cognitif, Presses de l’Université du Québec, 1975.
  • Stability and Change in Human Characteristics
  • All Our Children Learning, 1980, McGraw-Hill.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Identifiants et Référentiels (фр.)ABES, 2011.
  3. https://books.google.com/books?id=KPAKpyMcfJQC&printsec=frontcover&dq=Benjamin+Bloom
  4. 4,0 4,1 Bresler Liora, Cooper David, Palmer Joy (2002)։ Fifty Modern Thinkers on Education: From Piaget to the Present Day։ Oxon: Routledge։ էջեր 86։ ISBN 041522408X 
  5. Bloom B. S., ed. (1985)։ Developing Talent in Young People։ New York: Ballantine Books 
  6. Karnes Frances, Nugent Stephanie (2004)։ Profiles of Influence in Gifted Education: Historical Perspectives and Future Directions։ Waco, TX: Prufrock Press Inc.։ էջ 18։ ISBN 1882664973