Բենիամին Գալստյան
Բենիամին Գալստյան | |
---|---|
մարտի 7, 1902 - դեկտեմբերի 4, 1942 (40 տարեկանում) | |
Ծննդավայր | Բենիամին, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Kazachye Cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Soviet invasion of Poland?, Խորհրդա-ֆինլանդական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ | Կարմիր դրոշի շքանշան |
Բենիամին Հովհաննեսի Գալստյան (մարտի 7, 1902, Բենիամին, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 4, 1942, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական, քաղաքական գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, գեներալ-մայոր:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենիամին Գալստյանը ծնվել է 1902 թվականի փետրվարի 22-ին (մարտի 7) Երևանի նահանգ Ալեքսանդրապոլի գավառի Չոլխան (այժմ՝ Բենիամին) գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում), աղքատ գյուղացու ընտանիքում: Վաղ տարիքում որբացել է և ստիպված է եղել աշխատել հարուստ հարևանների մոտ, հետագայում՝ Ալեքսանդրապոլում: 1920 թվականին, փրկվելով թուրքական օկուպացիայից, փախել է Վրաստան, որտեղ աշխատանքի է անցել Թիֆլիսի գործարաններից մեկում, որտեղ էլ ոգեշնչվել է բոլշևիզմի գաղափարներով: Երբ 1921 թվականի փետրվարին Կարմիր բանակը մտավ Թիֆլիս, Գալստյանը կամավոր միացավ նրանց շարքերին: Այնուամենայնիվ, շատ կարճ ժամանակ բանակից զորացրվել է անչափահաս լինելու պատճառով:
1923 թվականին Բենիամին Գալստյանը կրկին միացավ Կարմիր բանակի շարքերին: 1924 թվականին մարտական փորձառություն ունեցող երիտասարդ Գալստյանը դարձել է ԽՄԿԿ անդամ: Գալստյանն ավարտել է հրամանատարական դպրոց, Ա. Ֆ. Մյասնիկյանի անվան Երևանի միավորված ռազմահետևակային դպրոցը, 1931 թվականին՝ Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցը (Թիֆլիս): Եղել է Հայկական դիվիզիայի 2-րդ գումարտակի կուսակցության կազմակերպության քարտուղարը: 1936 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմաքաղաքական ակադեմիան[1]: 1939 թվականին մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը, 1940 թվականին՝ խորհրդա-ֆիննական պատերազմին՝ որպես դիվիզիայի կոմիսար: Հայրենական պատերազմի սկզբին մասնակցել է Կարելական պարանոցի պաշտպանությանն, ապա՝ Նովգորոդի համար մղված մարտերին: Լենինգրադի շրջափակման օրերին եղել է 59-րդ հատուկ հարվածային գնդի և «Նևսկի» օպերատիվ խմբավորման կոմիսար: 1942 թվականի օգոստոսին նշանակվել է 42-րդ բանակի ռազմական խորհրդի անդամ։
![]() |
Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այլևս մեզ հետ չէ Բենիամին Հովհաննեսովիչը։ Սակայն խիզախ կոմիսարի հմայիչ կերպարը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից և մեզ կոչում է էլ ավելի դաժան պայքարի ատելի թշնամու դեմ»: Մահախոսականը ստորագրել էին Ռազմական խորհրդի անդամները, Լենինգրադի մարզկոմի և մարզգործկոմի ամբողջ ղեկավարությունը՝ քարտուղար Ա. Կուզնեցովը, Մ. Խուլինը, Ա. Շտիկովը, գեներալներ Գովորովը, Կռիլովը, Կուլիկը, Պանյուշկինը, Կուրոչկինը, գրող Ն. Տիխոնովը և ուրիշներ: - «Լենինգրադսկայա պրավդա»[2]
|
![]() |
![]() |
Կենաց և մահու մարտերում սպանվում են հրամանատարներ, որոնք տեսել են մեծ ճակատամարտերի ամբողջ ահուսարսափը, ճաշակել ամենադաժան գրոհները… Մենք Գալստյանի անունը կգրենք հերոսների, Լենինգրադի պաշտպանների` ժամանակի կողմից չեղծվող ցուցակների մեջ, և այդ անունը կհիշենք միշտ՝ որպես մեր քաղաքի մի հիանալի հայրենասերի: - «Կրասնայա զվեզդա»[2]
|
![]() |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր դրոշի շքանշան (2, որոնցից մեկը ստացել է հետմահու՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1943 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ)
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոհվել է 1942 թվականի դեկտեմբերի 4-ին, Պուլկովյան բարձունքների պաշտպանության մարտերում[3]։ Հուղարկավորվել է 1942 թվականի դեկտեմբերի 6-ին Լենինգրադի Ալեքսանդրա-Նևսկոե մայրավանքի գերեզմանատանը՝ Կոմունիստների ծառուղում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենիամին Գալստյանն ամուսնացել է Անահիտ Մելիքովնա Մովսեսյանի (1907-1977) հետ: Ունեցել են երեք երեխա` Օլեգ Գալստյան (1926-1983), Էթերի Գալստյան (1931-2005) և Յուրի Գալստյան (1936-2002): Կրտսեր որդին դարձել է սպա և շարունակել ռազմական դինաստիան: Կինը, ավագ որդին և դուստրը թաղված են հոր հետ[4]:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1955 թվականին Սանկտ Պետերբուրգի Մոսկվայի հրապարակի փողոցներից մեկը կոչվել է Բենիամին Գալստյանի անունով: Մոսկովյան շրջանի փողոցներից մեկը նույնպես կոչվում է նրա անունով[5][6]։
- Բենիամին Գալստյանի հուշարձանը կանգնեցված է հայրենի գյուղում, որը 1945 թվականի դեկտեմբերի 7-ին վերանվանվել է Բենիամին։ Գյուղի միջնակարգ դպրոցը նույնպես կոչվում է Գալստյանի անունով[7]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորհրդային Միության հերոս գեներալ-մայոր Բենիամին Հովհաննեսի Գալստյանի հուշարձանը գյուղ Բենիամինում
Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձան Բենիամին գյուղում
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովսեփյան Ա. Ա., Անմահ կոմիսարը, Երևան, 1968։
- Հովսեփյան Արմեն Ալեքսանի, Ասք կոմիսարի մասին. Բենիամին Գալստյան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ 2,0 2,1 Ayb Solutions LLC։ «ԿՈՄԻՍԱՐ ԲԵՆԻԱՄԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ» (անգլերեն)։ Hay Zinvor։ Վերցված է 2019-03-09
- ↑ Информация из донесения о безвозвратных потерях на сайте Obd-memorial.ru
- ↑ Коммунистическая площадка в Александро-Невской лавре
- ↑ Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы? - 3-е изд., испр. и доп. - Л.: Лениздат, 1985. - С. 86-87.
- ↑ Городские имена сегодня и вчера: Петербургская топонимика / Полный свод названий за три века / Авт.-сост. С. В. Алексеева, А. Г. Владимирович, А. Д. Ерофеев и др. - 2-е изд., перераб. и доп. - СПб.: Информационно-издательское агентство «ЛИК», 1997. - 288 с.
- ↑ «Անվեհեր կոմիսարը. Բենիամին Գալստյան»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Поликультурный Санкт-Петербург
- Армянские кладбища
- Любовь к отеческим гробам
- У стен Сталинграда // Казарян А. В. Война, люди, судьбы: Очерки. - Ереван, 1975.
- Воспоминание о генерале (Мой генерал, мой Бениамин). Документальный фильм. 1982 г., ТОДФ «Арменфильм», 10 мин. (285 м), ч/б. / Автор сценария А. Овсепян, режиссёр Г. Степанян, оператор Р. Марданян, звукооператор Л. Карапетян