Բեյքերի բուշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյքերի բուշտ
Հիվանդության ախտանշաններծնկան հետին շրջանում այտուցվածություն, կոշտություն, ցավ
Բժշկական մասնագիտությունՌևմատոլոգիա
ՀայտնաբերողՈւիլյամ Մորանտ Բեյքերը
ՀՄԴ-9727.51
ՀՄԴ-10M71.2
ՀոմանիշներԾնկափոսային բուշտ
Բուժումպունկցիա, կորտիկոստերոիդների ներարկում խոռոչի մեջ, վիրահատություն
Բարդություններխորանիստ երակային թրոմբոզ, ծայրամասային նյարդաբանություն, իշեմիա, կոմպարտմենտ համախտանիշ
 Baker's cyst Վիքիպահեստում

Բեյքերի բուշտ, հայտնի է նաև որպես պոպլիտեալ կիստա, ծնկան հետին շրջանում տեղակայված հեղուկի կուտակում[1]։ Հաճախ ախտանիշները բացակայում են[2]։ Հաճախ որպես ախտանիշ ի հայտ են գալիս ծնկան շրջանում այտուցվածություն, կարծրություն, ցավ, հատկապես ծնկան հետին շրջանում[3]։ Բշտի բացվելու հետ մեկ տեղ, ցավը, ինչպես նաև այտուցվածությունը, կարող է զգալիորեն մեծանալ[3]։ Հազվադեպ կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են խորանիստ երակների թրոմբոզը, ծայրամասային նեյրոպաթիան, իշեմիան կամ կոմպարտմենտ համախտանիշը (միջփակեղային համախտանիշ)[2][4]։

Ռիսկի գործոնները ներառում են ծնկան մի շարք պաթոլոգիաներ, ինչպիսիք են օստեոարթրիտը, մենիսկների պատռվածքը կամ ռևմատոիդ արթրիտը[1][3][4]։ Բեյքերի բշտի զարգացման հիմքում ընկած մեխանիզմը ներառում է սինովիալ հեղուկի հոսքը ծնկան հոդից դեպի երկփորանի և կիսաթաղանթակազմ մկանների բունոց (gastrocnemio-semimembranosus bursa), ինչի արդյունքում բունոցը չափերով մեծանում է և ձևավորվում է բուշտը[3]։ Ախտորոշումը կարող է հաստատվել ուլտրաձայնային կամ մագնիսառեզոնանսային հետազոտությամբ (ՄՌՏ)[4]։

Հիվանդի վիճակի բարելավման համար կատարվում է ախտանշանային բուժում[3]։ Եթե ախտանշանային բուժումն արդյունավետ չէ, ապա այդ ժամանակ կարող են կատարել ասպիրացիա, ինչպես նաև ստերոիդների՝ դեպի ծնկան հոդի խոռոչ ներարկում կամ վիրահատական հեռացում[3]։ Մարդկանց մոտ 20%-ն ունի Բեյքերի բուշտ[2][4]։ Բեյքերի բուշտն առավել հաճախ հանդիպում է 35-ից 70 տարեկանների մոտ[1]։ Բուշտն անվանվել է այն վիրաբույժի պատվին, ով առաջին անգամ նկարագրել է այն՝ Ուիլյամ Մորանտ Բեյքերը (1838–1896)[5]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտանիշները կարող են ներառել ծնկան հետին շրջանի այտուցվածությունը, կարծրությունը և ցավը[3]։ Երբեմն բուշտը կարող է բացվել, այդ ժամանակ ցավը սովորաբար ուժգնանում է, և կարող է այտուցը տարածվել դեպի սրունք[3]։ Բեյքերի բշտի պատռվածքի հետևանքով կարող է առաջանալ կապտուկ սրունքի միջային պճեղի տակ (կիսալուսնի նշան, օստեոնեկրոզ

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների մոտ Բեյքերի բուշտը սովորաբար առաջանում է ծնկան արթրիտի գրեթե ցանկացած ձևից (օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ) կամ աճառի (մասնավորապես՝ մենիսկի) պատռվածքից։ Երեխաների մոտ սովորաբար Բեյքերի բշտի առաջացման հիմքում ընկած չեն հոդերի ախտահարմամբ ուղեկցվող հիվանդությունները։ Բեյքերի բշտերն առաջանում են երկփորանի մկանի միջային գլխիկի ջլի և կիսաթաղանթակազմ մկանի միջև։ Բեյքերի բուշտը հիմնականում գտնվում է ազդրի միջային կոճի հետևում։

Որոշակի հանգամանքներում ծնկան հոդի սինովիալ պարկը ծնկան հետին պոպլիտեալ շրջանում կարող է այտուցվել։ Ժամանակի ընթացքում այտուցվածությունը կարող է մեծանալ, դառնալ շոշոփելի և վերածվել բշտի։ Բեյքերի բշտերի մեծամասնությունը պահպանում է անմիջական կապը ծնկան հոդի հոդախոռոչի հետ, բայց երբեմն կարող է և չհաղորդակցվել հոդախոռոչի հետ։ Բեյքերի բուշտը կարող է պատռվել և առաջացնել սուր ցավ ծնկան հետին շրջանում, ինչպես նաև կարող է դիտվել այտուցի՝ դեպի սրունքի շրջան, տարածում։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշման համար կատարվող հետազոտության ժամանակ հիվանդը կանգնում է ոտքերը տարածած ծնկան հոդում, քանի որ Բեյքերի բուշտը ավելի լավ տեսանելի է ծնկան շրջանի հետևից։ Բեյքերի բուշտը լավ շոշափվում է ծնկան մասնակի ծալված վիճակում։ Ախտորոշումը հաստատվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով, թեև անհրաժեշտության դեպքում, երբ ծնկափոսային զարկերակի անևրիզմայի կասկած չկա, ախտորոշման համար կատարում են նաև բշտի պունկցիա։ Ախտորոշման համար կատարում են նաև ՄՌՇ հետազոտություն։

Հազվադեպ Բեյքերի բուշտը, որպես բարդություն կարող է առաջացնել խորանիստ երակների թրոմբոզը։ Խորանիստ երակների թրոմբոզ զարգանում է այն ժամանակ, երբ Բեյքերի բուշտը մեծանալով սկսում է սեղմել հարակից անոթային կառուցվածքները՝ առաջացնելով ոտքերի այտուց, որն էլ պատճառ է դառնում երակային հոսքի դժվարեցման, երակային կանգի զարգացման և թրոմբագոյացման։

Բուշտը կարող է պատռվել, որի արդյունքում սովորաբար առաջացնում է սրունքի ցավ, այտուց և կարմրություն, վերջինս կարող է նմանվել թրոմբոֆլեբիտին։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքերի բուշտը բուժում չի պահանջում, եթե այն ընթանում է առանց ախտանիշ[6]։ Ավելի հաճախ ախտանշանների առաջացումը կապված է լինում ոչ թե բուն բշտի այլ ծնկան ուրիշ պաթոլոգիայի հետ (արթրիտ, մենիսկի (աճառի) պատռվածք և այլն)։ Սկզբնական բուժման համար անհրաժեշտ է քչացնել կուտակված հեղուկի ծավալը, որի համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում որոշ ժամանակ ոտքերը պահել բարձր դիրքում։ Անհրաժեշտության դեպքում կարելի է կատարել բշտի պունկցիա, որպեսզի հնարավորինս փոքրանա դրա չափը, որից հետո դեպի բշտի խոռոչ են ներարկում կորտիկոստերոիդ՝ բորբոքումը նվազեցնելու համար։ Բշտի վիրահատական հեռացումը ցուցված է դրա մեծ չափերի դեպքում, երբ բուշտը անհանգստացնում է հիվանդին։ Պատռված բշտի դեպքում անհրաժեշտ է ոտքը պահել հանգիստ, բարձր դիրքում և ծնկան մեջ ներարկել կորտիկոստերոիդներ։

Բեյքերի բուշտն երեխաների շրջանում, համեմատած մեծահասակների հետ, ավելի հազվադեպ է հանդիպում, իսկ առաջանալու պարագայում հիմնականում անհետանում է ինքնուրույն, առանց վիրահատական միջամտության։

Հաճախ բշտի հետևանքով առաջացած ցավը մեղմացնելում համար օգտագործվում է սառցե պարկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Foris, LA; Bhimji, SS (2018 թ․ հունվար). «Cyst, Baker». PMID 28613525. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Ferri, Fred F. (2015). Ferri's Clinical Advisor 2016 E-Book: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 200. ISBN 9780323378222.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Hubbard, MJ; Hildebrand, BA; Battafarano, MM; Battafarano, DF (2018 թ․ հունիս). «Common Soft Tissue Musculoskeletal Pain Disorders». Primary Care. 45 (2): 289–303. doi:10.1016/j.pop.2018.02.006. PMID 29759125. S2CID 46886582.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Herman, AM; Marzo, JM (2014 թ․ օգոստոս). «Popliteal cysts: a current review». Orthopedics. 37 (8): e678-84. doi:10.3928/01477447-20140728-52. PMID 25102502. S2CID 35470933.
  5. «William Morrant Baker». Who Named It.
  6. «Baker's Cyst - Physiopedia».