Բեյլե Տուշնադ
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Բեյլե Տուշնադ | |||
| ռումիներեն՝ Băile Tușnad | |||
| |||
| Երկիր | |||
| Համայնք | Harghita County? | ||
| Հիմնադրված է | 1845[1] թ. | ||
| Մակերես | 1,89 կմ² | ||
| ԲԾՄ | 650±1 մետր | ||
| Բնակչություն | ▼1372 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[2] | ||
| Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
| Փոստային դասիչ | 535100 | ||
| Պաշտոնական կայք | tusnadfurdo.info | ||
|
| |||
Բեյլե Տուշնադ (ռումիներեն՝ Băile Tuşnad, հունգ.՝ Tusnádfürdő Տուշնադֆյուրդյո, արտասանություն: [ˈtuʃnaːtfyrdøː] (
)), քաղաք Ռումինիայում՝ Տրանսիլվանիա երկրամասի Հարղիտա ժուդեցում (շրջանում), երկրի մայրաքաղաք Բուխարեստից մոտավորապես 190, մերձակա խոշոր բնակավայրից՝ Բրաշով քաղաքից 57 կիլոմետր հեռավորության վրա[3]։ Լեռնային առողջարան է (ծովի մակերևույթից բարձրությունը՝ 650 մ), համբավվել է իր հանքային աղբյուրներով։ Քաղաքից ոչ հեռու՝ 960 մետր բարձրության վրա, Ռումինիայի՝ հրաբխային ծագմամբ միակ լիճն է ընկած՝ Սֆինտա Անա (Սուրբ Աննա) անվանումով։
Բեյլե Տուշնադը Ռումինիայի ամենափոքր քաղաքն է. բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 1.635[4], 2016 թվականի տվյալներով՝ 1.684[5]: Բնակչության 90 տոկոսից ավելին ռումինական հունգարներ են՝ սեկեյներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1842 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1968 թվականին։
Բեյլե Տուշնադում կան կաթոլիկական տաճար և ուղղափառ եկեղեցի՝ գեղատեսիլ որմնանկարներով (այդ թվում՝ արտաքին պատերին)։
Առողջարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուշնադի հանքային աղբյուրների մասին առաջին հիշատակությունը վերաբերում է XVII դարին։ Իսկ առաջին առողջարաններն այստեղ կառուցվել են 19-րդ դարի երկրորդ կեսին։ Հանքային աղբյուրների ջրերն օգտակար են սիրտ-անոթային և նյարդային համակարգերի հիվանդությունների բուժման համար[6]։
1980 թվականից ի վեր Տուշնադում պարբերաբար անց են կացվում հունգար մտածողների, քաղաքական գործիչների հավաք-հանդիպումներ[7]։ Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը, 2014 թվականի հուլիսի 14-ին ելույթ ունենալով այստեղ[8], հայտարարել է, որ ազատականությունը պարտադիր չէ ժողովրդավարության համար[9]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1.728[10]: у місті проживали
Քաղաքի բնակչության ազգային կազմը.
| Ազգությունը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
|---|---|---|
| հունգարներ | 1615 | 93,5% |
| ռումիններ | 106 | 6,1% |
| գնչուներ | 7 | 0,4% |
Մայրենի լեզու են հայտարարել՝
| Լեզուն | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
|---|---|---|
| հունգարերենը | 1619 | 93,7% |
| ռումիներենը | 102 | 5,9% |
| գնչուերենը | 7 | 0,4% |
Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.
| Դավանանքը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
|---|---|---|
| հռոմեակաթոլիկներ | 1437 | 83,2% |
| ռեֆորմատներ | 122 | 7,1% |
| ուղղափառներ | 112 | 6,5% |
| ունիտարներ | 31 | 1,8% |
| լյութերականներ (սինոդա-պրեսվիտերական) | 5 | 0,3% |
| հիսունականներ | 3 | 0,2% |
| անկրոն | 2 | 0,1% |
| հունադավան կաթոլիկներ | 1 | 0,1% |
| ադվենտիստներ | 1 | 0,1% |
| աթեիստներ | 1 | 0,1% |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի համայնապատկերը
-
Սուրբ Աննայի լիճը
-
Քաղաքի կենտրոնը
-
Ուղղափառ եկեղեցին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Istoria stațiunii
- ↑ 2021 Romanian census — National Institute of Statistics.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
- ↑ «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською). Արխիվացված է օրիգինալից 10.09.2012-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Populația României pe localități la 1 ianuarie 2016» (PDF). Institutul Național de Statistică. 06.05.2016.
- ↑ Маньшина Н.В. Лечение на курортах Румынии / в кн. Низовский А.Ю., Маньшина Н.В., Румыния, : М. Вече, 2005, с. 270
- ↑ budapester.hu(չաշխատող հղում)Կաղապար:Toter Link, Budapester Zeitung vom 23. Juli 2007.
- ↑ Csaba Tóth (2014-07-29). «Full text of Viktor Orbán's speech at Băile Tușnad (Tusnádfürdő) of 26 July 2014» (անգլերեն). The Budapest Beacon. Վերցված է 2021-08-22-ին.
- ↑ Nikolaus Piper: Wir Untertanen. Wie wir unsere Freiheit aufgeben, ohne es zu merken. Hamburg 2019. S. 13.
- ↑ «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Picture gallery in Băile Tuşnad
- Photos Baile Tusnad
- A short movie about Tusnad Spa
- St. Anna lake and Tusnad Spa viewed from paraglider
- Tusnad mineral waters Արխիվացված 2020-09-19 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյլե Տուշնադ» հոդվածին։ |
| ||||||
