Բելիզի կորալյան արգելախութ
Բելիզի կորալյան արգելախութ | |
---|---|
![]() | |
Տեսակ | cay? և reef? |
Երկիր | ![]() |
Երկարություն | 300 կմ |
Մակերես | 96 300 հեկտար |
Կազմված է | Bacalar Chico National Park and Marine Reserve?, Մեծ երկնագույն անցք, Half Moon Caye?, South Water Caye Marine Reserve?, Glover's Reef?, Laughing Bird Caye? և Sapodilla Cayes? |
Մասն է | Mesoamerican Barrier Reef System? |
Ջրլիցի ափին | Կարիբյան ծով |
![]() | |
![]() |
Բելիզի արգելախութ, 280 կմ երկարությամբ կորալային խութերի շղթա։ Անցնում է Բելիզի ափերի երկայնքով՝ 13-24 կմ հեռավորության վրա[1]։ Մտնում է Մեսոամերիկյան արգելախութի մեջ, ձգվում 900 կմ երկարությամբ Յուկատան թերակղզու հյուսիսից մինչև Գվատեմալայի ափերը։ Բելիզի կորալային խութերի խումբը Ատլանտյան օվկիանոսում ամենամեծ արգելախութն է, Ավստրալիական Մեծ արգելախութից հետո աշխարհում մեծությամբ երկրորդը։
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորալային արգելախութը Բելիզի գլխավոր տեսարժան վայրն է, որտեղ այցելում են տարեկան մինչև 130 հազար զբոսաշրջիկ։ Առգելախութը կարևոր նշանակություն ունի նաև ձկնորսության համար[2]։ Արագելախութի և ցամաքի միջև ընկած հատվածը ավազոտ է, որոշ վայրերում կան կղզիներ՝ ծածկված խիտ մանգրովներով։ Կորալային խութերի տարածքում ջրային ջերմաստիճանը տատանվում է ողջ տարվա ընթացքում` ձմռանը 23-25 °C, իսկ ամռանը` 25-28 °C։
Արևելյան մասում, որտեղ կտրուկ ավելանում է ծովի խորությունը, գոյություն ունեն երեք առանձին օղակղզիներ՝ Տերնեֆ, Գլովերի խութը, Լայթհաուսը։ Լայթհաուսում գործում են դայվինգի կենտրոններ։ Այստեղ է գտնվում հանրահայտ Մեծ երկնագույն անցքը։
Կենսաբազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականից Բելիզի ափամերձ գոտու էկոհամակարգերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես աշխարհի ամենահարուստ էկոհամակարգերից մեկը։ Այստեղ ներկայացված է խութերի էվոլյուցիոն զարգացման գործընթացը։ Տարածքում հանդիպում են ծովային կենդանիների հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են ծովային կրիաներ, լամանտինները և Ամերիկյան կոկորդիլոսը։
Բացի այդ, խութերը փոքր տարածքով բնակեցված են.
- 70 տեսակի կոշտ կորալներ
- 36 տեսակի փափուկ կորալներ
- 500 տեսակ ձկներ
- հարյուրավոր անողնաշարավորների տեսակներ
Ըստ գիտնականների, խութերի միայն 10% -ն է բացահայտվել[3], 90%-ը դեռ ուսումնասիրման կարիք ունի։
Շրջակա միջավայրի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելիզ արգելախութի տարածքը հսկվում է Belize Barrier Reef Reserve System-ի կողմից, ներառում է յոթ ծովային արգելանոցներ, 450 խութեր և երեք օղակղզիներ։
Պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը հասնում է 960 կմ²։ Դրանք ներառում են.
- Գլեվերս-Ռիֆ ծովային արգելավայր
- Մեծ երկնագույն անցք
- Half Moon Caye բնական հուշարձան
- Խոլ Չանի ծովային արգելավայր
Չնայած պաշտպանիչ միջոցառումներին, խութերի էկոհամակարգին անընդհատ սպառնում է անվերահսկելի զբոսաշրջության և ձկնորսության պատճառով աղտոտումը և ոչնչացումը։ Վտանգ են ներկայացնում նաև փոթորիկները, գլոբալ տաքացումը և ջրի ջերմաստիճանի բարձրացումը[4], որի վառ օրինակ է կորալների գունաթափումը։ 1998 թվականից ի վեր ըստ գիտնակաների, վնաս է հասցվել բելիզյան խութերի ավելի քան 40% -ին[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Կանաչ կրիա, ռեմորա ձուկ
-
2016 թվականին Բելիզի կորալային արգելախութը լուսանկարվել է Միջազգային տիեզերակայանից
-
Կորալ Հավայան կղզիներ հյուսիս-արևմտյան մասում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ներառված է Մասոամերիկական Խոչընդոտող առագաստները WWF — Mesoamerican Reef — The Atlantic Ocean’s largest coral reef ձգվում են Յուկատանի
- ↑ 2,0 2,1 BBC News — 12 June 2006
- ↑ «Belize Barrier Reef Case Study»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 2009-01-10
- ↑ BBC News — 4 May, 2000
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բելիզի կորալյան արգելախութ կատեգորիայում։ |
|