Մեծ երկնագույն անցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ երկնագույն անցք
Տեսակblue hole?
Երկիր Բելիզ
ՎարչատարածքLighthouse Reef?
Աշխարհագրական
տեղադրություն
Բելիզի կորալյան արգելախութ
Մասն էԲելիզի կորալյան արգելախութ
Մակերես7,06 հեկտար
Քարտեզ
Քարտեզ

Մեծ երկնագույն անցք (անգլ.՝ Great Blue Hole), խոշոր երկնագույն անցք, տեղակայված Բելիզի արգելախութերի մաս հանդիսացող Լայտհաուս Ռիֆ օղակակղզու կենտրոնում։ Անցքն իրենից ներկայացնում է 300 մ տրամագծով և 124 մ խորությամբ կլոր կարստե խառնարան։

Տվյալ երկրաբանական գոյացությունը ի սկզբանե համարվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ ձևավորված կրաքարային քարանձավերի համակարգ։ Ծովի մակարդակը այն ժամանակ եղել է զգալիորեն ցածր, բայց երբ օվկիանսը բարձրացել է քանդելով խորտակված քարանձավի ծածկը, ձևավորվել է կրաստե խառնարան[1] (Բելիզիի ափերի համար բավականին տարածված ռելիեֆ)։

Լայտհաուս Ռիֆի լուսանկարը արբանյակից, Մեծ երկնագույն անցքը գտնվում է հենց մեջտեղում

Երկնագույն անցքը հայտնի դարձավ ֆրանսիացի հետազոտող Ժակ Իվ Կուստոի շնորհիվ, ով ընդգրկեց այն սուզվելու համար նախատեսված աշխարի 10 լավագույն վայրերի ցանկում։ 1972 թվականին նա իր Կալիպսո նավով չափեց անցքի խորությունը և հաստատեց նրա առաջացման թեորիան[2]։ Մեկ տեղանի սուզանավերով սոզվելով անքի մեջ, արշավախմբի մասնակիցները հայտնաբերեցին մեծածավալ ստալակտիտներ, որոնցից մի քանիսը գտնվում էին ուղղահայաց 10—13° անկյան տակ, ինչը ցույց էր տալիս ներքևում գտնվող սարահարթի երկրաբանական տեղաշարժը և թեքությունը։

Մակընթացությունների ժամանակ Մեծ երկնագույն անցքի վայրում գոյանում է իրական ջրապտույտ, իր մեջ ձգելով այն ամենը ինչ գտնվում է ջրի մակերեսին՝ ջրիմուռներ, տախտակներ, նավեր։ Այդ ջրապտույտներում մարդիկ հաճախ են մահանում։ Մակընթացությունների սկսվելու ժամանակ անցքի միջից սկսում է ժաթքել հզոր ջրային շատրվաններ, երբեմն տարբեր տեսակի ազբի պարունաությամբ[3]։

Չնայած տեղի դժվար հասանելիությանը (Բլիզ քաղաքից մոտ 96 կմ) Մեծ կապույտ անցքը համարվում է հանրամատչելի վայր ռեկրացիոն (զվարճալի) դայվինգի համար։ Այստեղ սուզորդները կարող են տեսնել մի քանի հետաքրքիր ձկնատեսակներ։

Կրաստե անդունդի հարևանությամբ գտնվող ծովալճակների նստվածքային ապարներիների տիտանի և ալյումինի փոխհարաբերությունների անալիզը ցույց է տվել, որ 800 թ.-ից 900 թվականների և 1000 թ.-ից 1100 թվականների մեջ ընկած ժամանակահատվածները Յուկատանում եղել են ծայրահեղ չորային շրջաններ, ինչը հանգեցրել է հնագույն մայաների քաղաքակրթության գյուղերի անկմանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Belize Blue Hole reef». National Geographic Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին.
  2. Жак-Ив Кусто Galapagos - Titicaca - The Blue Holes. — Лондон: Cassell, 1973. — ISBN 0304292591
  3. Чудеса природы: Блу-Хоулс
  4. Большая синяя дыра открыла причины упадка цивилизации майя

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]