Բելգիան Առաջին համաշխարհային պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իպրի ավերակները, 1919 թվական

Բելգիայի թագավորությունը Առաջին համաշխարհային պատերազմին միացել է 1914 թվականի օգոստոսի 3-ին: Այդ օրը գերմանական բանակը, խախտելով երկրի չեզոքությունը, անցել է Բելգիայի պետական սահմանը[2]: Բելգիական բանակը ստիպված եղավ միանալ Անտանտի դաշինքին և մասնակցել հակամարտությանը: Պատերազմի ժամանակ երկրի տարածքի մեծ մասը օկուպացվել էր զավթիչների կողմից:

Պատերազմի ընթացքում Գերմանիան ստեղծել էր օկուպացիոն վարչարարություն, իսկ գերմանական զորքերը խաղաղ բնակչության դեմ շարունակում էին կատարել մի շարք պատերազմական հանցագործություններ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիան կորցրել է 58 637 զինծառայող և մոտ 10 000 խաղաղ բնակիչ:

Պատերազմից հետո Բելգիան, որպես հաղթանակած երկրների դաշնակից, մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսին, որի արդյունքում Բելգիային փոխհատուցումներ հատկացվեցին, ինչպես նաև երկրի վերահսկողության տակ գտնվող Ազգերի լիգայի մանդատի որոշմամբ Աֆրիկայի Ռուանդա-Ուրունդի գաղութը անցավ Բելգիայի հսկողության տակ:

Պատերազմ թևակոխելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական բացիկը, որն աջակցում է Բելգիայի ինքնիշխանության պահպանման ցանկությանը:

Համաձայն պատերազմի գերմանական պլանի, որը ստեղծել էր Գլխավոր շտաբի սպա Ալֆրեդ ֆոն Շլիֆենը 1905 թվականին, գերմանական զորքերը պատերազմի դեպքում պետք է օգտագործեն Բելգիայի տարածքը՝ Ֆրանսիայի հիմնական պաշտպանական գծերը շրջանցելու համար[3]: Նման ձևով Բելգիան ներքաշվեց առաջիկա պատերազմին: Բելգիայի չեզոքությունը երաշխավորում էր 1839 թվականի Լոնդոնի պայմանագիրը: Չնայած դրան, Գերմանիայի կառավարությունը մտադիր էր խախտել բելգիական չեզոքությունը, իսկ գերմանացի կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգը Լոնդոնի պայմանագիրն անվանեց «թղթի մի կտոր»:

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, 1914 թվականի օգոստոսի 2-ին Բելգիայում գերմանացի դեսպան Բելով-Զալեսկին վերջնագիր ներկայացրեց Բելգիայի արտաքին գործերի նախարար Ժուլիեն Դավինիոնին, որի մեջ ասվում էր, որ գերմանական կողմը պահանջում է թողնել իր զորքերին, որպեսզի վերջիններս անցնեն իր տարածքով[4]: Հաջորդ օրը, օգոստոսի 3-ին, բելգիական կառավարությունը մերժեց այս պահանջը: Սրանից հետո գերմանական զորքերը սկսեցին ներխուժել տարածք: Ի պատասխան սրան, բելգիական չեզոքության երաշխավորներից մեկը՝ Բրիտանական կայսրությունը, օգոստոսի 4-ին Գերմանիային պատերազմ հայտարարեց[5]:

Զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի թագավոր Ալբերտ I-ը:

Բելգիական բանակի գլխավոր հրամանատարը հանդիսանում է Ալբերտ I-ը, իսկ ռազմական գլխավոր շտաբի պետը Սելլիեր դե Մորանվիլն էր[6]: Բելգիական զորքի ռազմակայանը գտնվում էր Բրյուսելում[7]: Բելգիայում զորահավաքի ավարտից հետո, դաշտային զորքերը կազմում էին 117 000 մարդ և 312 գնդացիր: Բացի դրանից, կային նաև 175 000 զինծառայողներ ստորաբաժանումների պահեստազորում և կայազորային ամրություններում[8]: Զորահավաքի վերջում բելգիական զինված ուժերի ընդհանուր թիվը կազմում էր 375 000 մարդ[9]:

Բանակը բաղկացած էր 6 հետևակային և 1 հեծելազորային դիվիզիաներից.

  • 1-ին հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Բաիկս) — Գենտ
  • 2-րդ հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Դասսին) — Անտվերպեն
  • 3-րդ հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեմեն) — Լիեժ
  • 4-րդ հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Միշել) — Նամյուր և Շառլեռուա
  • 5-րդ հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուվետ) — Մոնս
  • 6-րդ հետևակային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ Լանտոննոիս վան Ռոդե) — Բրյուսել
  • Հեծելազորային դիվիզիա (հրամանատար գեներալ-լեյտենանտ դե Վիտ) — Վարեմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դեղին գիրք: Փաստաթղթեր, որոնք վերաբերում են 1914 թվականի եվրոպական մեծ պատերազմին. — (Ֆրանսիայի դիվանագիտական նամակագրությունը, որը նախորդել է պատերազմին). — P. 164.
  2. Գերմանական զորքեր 1-ին բանակի գեներալ Կլյուկը արդեն օգոստոսի 3-ին ներս էր խուժել Բելգիա, անցնելով Գեմմենիհ գյուղի պետական սահմանը[1].
  3. Коленковский А. Маневренный период первой мировой империалистической войны, 1914 г. — Москва: Воениздат НКО СССР, 1940. — P. 28. — 370 p.
  4. ««Бельгия в 10-е годы ХХ века»» (ռուսերեն)։ Хронос։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-01-ին։ Վերցված է 22 сентября 2012 
  5. Der Weltkrieg 1914 bis 1918. — Die militarischen Operationen zu Lande. — Т. 1. — P. 36. (գերմ.)
  6. К. Эгли. Стратегическое развертывание и наступление армий Франции, Бельгии и Англии. — P. 7.
  7. В. Ф. Новицкий. Мировая война 1914-1918 гг. — 1940. — Т. 2. — P. 95. — 352 p.
  8. 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 1. — С. 245.
  9. 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 1. — С. 237.