Բարրի Մարշալ
Բարրի Մարշալ անգլ.՝ Barry James Marshall | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1951[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Kalgoorlie, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Արևմտյան Ավստրալիայի համալսարան (1974) և Newman College, Perth? |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Մասնագիտություն | բժիշկ, պրոֆեսոր, կենսաբան, մանրէաբան և ինքնակենսագիր |
Աշխատավայր | Royal Perth Hospital?, Վիրջինիայի համալսարան, Փենսիլվանիա նահանգի համալսարան և Արևմտյան Ավստրալիայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Chinese Academy of Engineering? և Ավստրալիայի գիտությունների ակադեմիա |
![]() |
Բարրի Ջեյմս Մարշալ (անգլ.՝ Barry James Marshall, սեպտեմբերի 30, 1951[1][2][3][…], Kalgoorlie, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալիացի բժիշկ, Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակակիր, Կլինիկական մանրէաբանության պրոֆեսոր և Արևմտյան Ավստրիալյիայի համալսարանի կազմում գտնվող «Մարշալ» կենտրոնի համահիմնադիր[15][16]։ Բարրի Մարշալը և Ռոբին Ուորենն ապացուցել են, որ Հելիկոբակտեր Պիլորի (H.Pylori) բակտերիան մեծ դեր ունի պեպտիկ խոցերի առաջացման գործում՝ մարտահրավեր նետելով բժշկության մեջ տարիներ շարունակ գոյություն ունեցող այն տեսությանը, ըստ որի խոցերի առաջացման առաջնային պատճառներն են սթրեսը, գրգռող սնունդը և ստամոքսի գերթթվայնությունը։ Այս հայտնագործությունը թույլ տվեց բացահայտել հելիկոբակտեր պիլորիի և ստամոքսի քաղցկեղի միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապը։
Կրթություն և կյանքի վաղ փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարշալը ծնվել է Արևմտյան Ավստրալիայի քաղաք Կալգուրլիում, այնուհետև 8 տարեկան հասակում տեղափոխվել է քաղաք Պերտ։ Հայրը կատարել է բազմապիսի աշխատանքներ, իսկ մայրը եղել է բուժքույր։ Բարրին եղել է ընտանիքի 4 երեխաներից ամենամեծը։ Նա շարունակել է կրթությունը Նյումանի քոլեջում, այնուհետ ընդունվել է Արևմտյան Ավստրալիայի Բժշկական համալսարան՝ ավարտելով այն 1974 թվականին։ Ամուսնացել է Ադրիենի հետ 1972 թվականին, ունեցել 4 երեխա[17][18][19]։
Գործունեություն և հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերտի արքայական հիվանդանոցում աշխատելու տարիներին նա հանդիպել է Ռոբին Ուորենին, ով զբաղվում էր գաստրիտների հետազոտությամբ։ Միասին նրանք սկսել են հետազոտել սպիրալաձև բակտերիայի և գաստրիտի առաջացման կապը։ Առաջադրել են հիպոթեզ, որը նվիրված էր ստամոսքի խոցի և քաղցկեղի առաջացման բակտերիալ պատճառագիտությանը[17]։ Այս տեսության հրապարակումից անմիջապես հետո ենթարկվել է ծաղրի գիտնականների և բժիշկների կողմից, ովքեր չէին հավատում, որ որևէ բակտերիա կարող է գոյատևել ստամոքսի թթվային միջավայրում։ Իր հարցազրույցներից մեկում Մարշալը նշում է «Բոլորը դեմ էին ինձ, սակայն ես գիտեի, որ ճիշտ եմ»[20]։
1982 թվականին Մարշալը և Ուուրենը իրենց տեսության ճշմարտացիությունը ապացուցելու համար սկսել են փորձանմուշների մանրէաբանական ցանքսի հետազոտությունները։ Ընդհանուր 100 փորձանմուշներից առաջին 30-ը չեն արդարեցրել նրանց հույսերը․ ոչ մի նմուշում չէր հայտնաբերվել Հելիկոբակտեր Պիլորի բակտերիայի ցանքսի աճ։
Լաբորատորիայի աշխատակիցները բակտերիալ ցանքսի ուսումնասիրման այդժամ ընդունված եղանակի համաձայն յուրաքանչյուր փորձանմուշի բակտերիալ միկրոֆլորայի աճը գնահատում են և վերջնական եզրակացություն տալիս 2 օրվա ընթացքում։ Սակայն այս հետազոտության 31-րդ փորձանմուշը եղավ բեկումնային։ Աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով լաբորատորիայի մանրէաբանները, չհասցնելով գնահատել փորձանմուշի բակտերիալ աճը 2 օրվա ընթացքում, գնահատում են այն նմուշառումից մոտ 4 օր անց և, ի զարմանս բոլորի, հայտնաբերում են Հելիկոբակտեր Պիլորիի աճը։
Որպես եզրակացություն պարզ են դառնում հետևյալ դրույթները
- Միայն Հելիկոբակտեր Պիլորի բակտերիան է դիմակայում և բազմանում ստամոքսի թթվային բակտերիասպան միջավայրում։
- Հ․ Պիլորիի աճի համար հարկավոր է ավելի երկար ժամանակահատված,առավել քան 2 օր[21]։
1983 թվականին Բարրի Մարշալը և Ռոբին Ուորենը ներկայացնում են իրենց հետազոտության արդյունքները Ավստրալիայի Գաստրոէնտերոլոգների Ասոցիացիայում ,սակայն Ասոցիացիան հետազոտության արդյունքները գնահատում է ոչ բավարար[21]։
Հելիկոբակտեր Պիլորի վարակի ինքնափորձարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոզուկներին Հելիկոբակտեր պիլորիով վարակելու անհաջող փորձերից հետո, Մարշալը դիմում է անձնազոհության։ Ստուգիչ էնդոսկոպիա անցնելուց հետո, որպեսզի ֆիքսեն գաստրիտի նշանների բացակայությունը, անձամբ է խմում Հելիկոբակտեր Պիլորիներ պարունակող հեղուկը՝ նպատակ ունենալով տարիներ անց առաջացնել խոց։ Սակայն որքան մեծ է լինում զարմանքը, երբ 3 օր անց իր մոտ նկատվում են գաստրիտի առաջին նշանները՝ սրտխառնոց, փսխում և հալիտոզ (տհաճ հոտ բերանի խոռոչից, որը Հ. Պիլորի հետևանքով առաջացած աքլորհիդրիային զուգակցող ախտածին բակտերիաների աճի և իրենց կենսագործունեության արգասիքների հետևանք է)։ 8-րդ օրը կրկնակի էնդոսկոպիան հաստատում է Գաստրիտի առաջացումը, իսկ բիոպսիան ապացուցում է Հելիկոբակտեր պիլորիի առկայությունը ստամոքսում։ 14-րդ օրը եռակի էնդոսկոպիայից հետո Մարշալը սկսում է ընդունել Հակաբիոտիկներ[22]։ Ենթադրվում էր, որ բնածին իմուն համակարգը կարող է ռադիկացնել Հելիկոբակտեր Պիլորիի սուր վարակը, սակայն Բարրի Մարշալի մոտ հակամարմիններ չէին հայտնաբերվել։ Մարշալի հիվանդության և ապաքինման մասին հոդվածը մինչև հիմա Ավստրալիայի Բժշկական ամսագրի ամենակարդացված հոդվածների շարքում է[23]։
Ֆրեմենտալի և Պերթի արքայական հիվանդանոցներում աշխատելուց հետո, Մարշալը հետազոտություններ է անցկացրել նաև ԱՄՆ-ի Վիրջինյայի համալսարանում։ Մարշալը շարունակելով հետազոտությունները ղեկավարում է նաև Հելիկոբակտեր Պիլորիի Հետազոտական լաբորատորիայի աշխատանքները Արևմտյան Ավստրալիայի Համալսարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #139878653 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 2005 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ 1995 Albert Lasker Clinical Medical Research Award Helicobacter pylori as the cause of peptic ulcers — Lasker Foundation.
- ↑ https://www.ms-fund.keio.ac.jp/en/prize/list.html
- ↑ Award Extract — Department of the Prime Minister and Cabinet.
- ↑ https://www.science.org.au/profile/barry-marshall
- ↑ Two Honorary Doctors of Science on Medicine — CUHK, 2013.
- ↑ https://www.science.org.au/supporting-science/awards-and-opportunities/macfarlane-burnet-medal-and-lecture
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ https://warrenalpert.org/prize-recipients
- ↑ «Certificate of Election EC/1999/24: Barry James Marshall»։ London: Royal Society։ Արխիվացված է օրիգինալից 30 December 2017-ին
- ↑ fs@uwa.edu.au։ «The University of Western Australia»։ UWA (անգլերեն)։ Վերցված է 2021-07-06
- ↑ 17,0 17,1 Barry Marshall (2005)։ «Autobiography»։ Nobel Foundation։ Արխիվացված է օրիգինալից 18 February 2007-ին։ Վերցված է 28 January 2007
- ↑ In 1972 he was also a state yo-yo champion.
- ↑ «Sydney Morning Herald Features Barry Marshall Helicobacter pylori»։ Vianet.net.au։ 2 August 1997։ Արխիվացված է օրիգինալից 18 July 2014-ին։ Վերցված է 2 March 2010
- ↑ «Barry Marshall Interview, H. Pylori and the Making of a Myth»։ Academy of Achievement։ 23 May 1998։ Արխիվացված է օրիգինալից 24 June 2013-ին։ Վերցված է 28 January 2007
- ↑ 21,0 21,1 Seeing What Others Don't, chapter 4, by Gary Klein
- ↑ This story is related by Marshall in his Nobel acceptance lecture 8 December 2005, available for viewing on the Nobel website. «Barry J. Marshall – Biographical»։ Nobelprize.org։ Nobel Media AB։ Վերցված է 1 August 2013
- ↑ Van Der Weyden Martin B, Armstrong Ruth M, Gregory Ann T (2005)։ «The 2005 Nobel Prize in Physiology or Medicine»։ Medical Journal of Australia 183 (11/12): 612–4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բարրի Մարշալ կատեգորիայում։ |
|