Angry Birds

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարկացած թռչուններից)
Angry Birds
Изображение логотипа
խաղի լոգո 2009 դեկտեմբերից 2011 մարտ
ՀրատարակիչՄիացյալ Թագավորություն Chillingo (2009-2010)
Ֆինլանդիա Rovio Entertainment (2010 թվականից)
Սիստեմային
պահանջումներ
Windows XP'-ի համար
🌐angrybirds.com(անգլ.)
 Angry Birds Վիքիպահեստում

Angry Birds (հայերեն՝ Բարկացած թռչուններ), համակարգչային և վիդեո խաղ, որն ստեղծվել է ֆիննական Rovio Mobile կազմակերպության կողմից։ 2009 թվականի դեկտեմբերին AppleiOS օպերացիոն համակարգի համար թողարկվել է խաղի առաջին տարբերակը։ Իսկ արդեն 2010 թվականի հոկտեմբերին խաղի 12 միլիոն օրինակ վաճառվել էր AppleApp Store-ից։ Այնուհետև կազմակերպությունն սկսեց նախագծել այլ սենսորային սմարթֆոնների համար (Անդրոիդ, Symbian, Windows Phone) նախատեսված խաղի տարբերակներ։ Նույնանուն անիմացիոն ֆիլմը Sony Pictures-ի մշակման արդյունքում առաջին անգամ թողարկվեց 2016 թվականի մայիսի 20-ին։ Խաղը կարճ ժամանակում մեծ հեղինակություն է ձեռք բերում ու ստանում մի շարք հեղինակավոր խաղային մրցանակներ։

Վիդեո խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խաղը Ժանրը Նկարագրություն
2009 Angry Birds Գլուխկոտրուկ Սերիաների առաջին խաղն է։ Այն հիմնականում ընդգրկում է խոզուկների ամրոցների վրա կրակող թռչուններին[1]։
2010 Angry Birds Seasons Գլուխկոտրուկ Ներառում է տոներին նվիրված աշխարհներ։ Այն սկզբնապես անվանվել է «Angry Birds Halloween».
2011 Angry Birds Rio Գլուխկոտրուկ Ըստ հերթականության սերիաների երրորդ խաղն է[2]։
2012 Angry Birds Friends Գլուխկոտրուկ Սերիաների չորրորդ խաղը ներառում է շաբաթական մրցաշարեր։ Խաղը հասանելի է նաև ֆեյսբուքում։
2012 Angry Birds Space Գլուխկոտրուկ Շարքի հինգերորդ խաղը տիեզերական ֆիզիկայի մասին է[3][4]։
2012 Angry Birds Star Wars Գլուխկոտրուկ Վեցերորդ խաղը ստեղծվել է Star Wars եռապատման հիման վրա։
2013 Angry Birds Star Wars II Գլուխկոտրուկ Շարքի յոթերորդ խաղը նույնպես ստեղծվել է Star Wars եռապատման հիման վրա։
2013 Angry Birds Go! Մրցավազք Շարքի ութերորդ խաղը առաջին անգամ շեղվում է գլուխկոտրուկային ժանրից դեպի մրցավազքային ժանրը։
2014 Angry Birds Epic Դերախաղային -
2014 Angry Birds Transformers Սայդ սքրոլլեր Շարքի տասներորդ խաղը ստեղծվել է Տրանսֆորմերների հիման վրա[5]։
2015 Angry Birds Fight! Դերախաղային -
2015 Angry Birds 2 Գլուխկոտրուկ Շարքի տասերկուերորդ խաղում ամեն աշխարհում խաղացողը պետք է հաղթահարի մի քանի փուլ[6][7]։

Կազմարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խաղը Ժանրը Նկարագրություն
2012 Angry Birds Trilogy Գլուխկոտրուկ Angry Birds-ի առաջին երեք սերիաների (The original, Seasons and Rio) կազմարկումն է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «iOS Angry Birds Mighty Eagle On Its Way: Video». phonesreview.co.uk. 2010 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. Paul Suarez (2011 թ․ հունվարի 29). «'Angry Birds Rio' Release Teams With Hollywood». PCWorld.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
  3. Jeff Bertolucci (2012 թ․ փետրվարի 17). «Angry Birds in Space: The Final Merchandising Frontier?». PCWorld.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  4. «First Angry Birds Space Gameplay Footage Debuts from Orbit». Kotaku. 2012 թ․ մարտի 8. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  5. Stead, Chris (2014 թ․ հունիսի 15). «Angry Birds Transformers Toys-To-Life Collaboration Announced». Grab It Indie Games Magazine. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  6. «New Angry Birds Game Soft Launches in Canada». 2015 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  7. Ashcraft, Brian (2015 թ․ հուլիսի 16). «Angry Birds 2 Will Be Released This Month». Kotaku. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  8. «Housemarque and Rovio team up for Angry Birds Trilogy». Housemarque.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]