Առաջին ֆիլմը կոչվում էր «Աստղային պատերազմներ», բայց հաջորդ ֆիլմի լույս տեսնելուց հետո առաջին ֆիլմին ավելացված է եղել «Վերջին հույս» ենթավերնագիրը։ Եվ այդպիսով «Աստղային պատերազմներ՝ Վերջին հույս» ֆիլմը լույս է տեսել 1977 թվականի մայիսի 25-ին ու ունեցել է շատ մեծ ազդեցություն համաշխարհային փոփ-մշակույթի վրա, սակայն ստեղծագործությունը տիեզերքի մասին — համանուն գիրք-նովելիզացումը — դուրս է եկել դեռ 1976 թվականին, քանի որ պրոդյուսերները վախենում էին վարձույթում ֆիլմի կործանումից։
250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ) «Էպիզոդ V. Կայսրությունը պատասխան հարված է տալիս» սերիան գտնվում է 12, «Էպիզոդ IV. Նոր հույս» սերիան 16, «Էպիզոդ VI: ջեդայի վերադարձը» 102-րդ տեղում։
«Աստղային պատերազմների» ֆրանշիզան տեղի է ունենում հեռավոր անանուն հնարված մի գալակտիկայում, հնագույն անցյալի անորոշ ժամանակում, որտեղ գոյություն ունեն այլմոլորակայինների (հաճախ մարդոիդ) շատ տեսակներ։ Մարդիկ սեփական ռոբոտային դրոիդներն ունեն, որոնք օգնում են նրանց իրենց ամենօրյա կյանքում։ Տիեզերական ճանապարհորդությունը տարածված է։