Բավարական ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բավարական ազգային թանգարան
Mueprinzregstrbnatmus20012018c85.jpg
Տեսակ ազգային թանգարան և թանգարանի շենք
Երկիր Գերմանիա[1]
Տեղագրություն Lehel
Կազմված է Collection Meißner porcelain Stiftung Ernst Schneider, Old Schleissheim Palace, Q28738981? և Fränkische Galerie
Հասցե Պրինցրեգենտեշտրասսե
Հիմնադրված է 1855[2] և սեպտեմբերի 29, 1900
Հիմնադիր Մաքսլմիլիան II[2]
Մակերես 13 000 քառակուսի մետր
Այցելուներ 146 000
Տնօրեն Renate Eikelmann
Կոորդինատներ: 48°8′35.5″ հս․ լ. 11°35′27.6″ ավ. ե. / 48.143194° հս․. լ. 11.591000° ավ. ե. / 48.143194; 11.591000
Կայք bayerisches-nationalmuseum.de և bayerisches-nationalmuseum.de/index.php?id=1&L=1
Բավարական ազգային թանգարանը գտնվում է Գերմանիաում
Բավարական ազգային թանգարան
Բավարական ազգային թանգարանը գտնվում է Աշխարհում
Բավարական ազգային թանգարան
Թանգարանի հիմնադիր Մաքսիմիլանո II-ը

Բավարական ազգային թանգարան, (գերմ.՝ Bayerisches Nationalmuseum), թանգարան Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Մյունխեն քաղաքում։

Թանգարանը հիմնադրվել է XIX դարում` 1855 թ., Բավարիայի թագավոր Մաքսիմիլանո II-ի կողմից: Թանգարանը գտնվում է Մյունխենի արվարձաններից մեկում` Պրինցրեգենտեշտրասսեի փողոցում (գերմ.՝ Printsregentenshtrasse)։ Շենքի ճարտարապետական ոճը ընտրվել է 1894-1899 թվականներին՝ Գաբրիել ֆոն Զաիդլի նախագծով։ Թանգարանի մուտքի հատվածը զարդարված է ձիասպորտի արձանիկով, որը համարվում է Բավարիայի արքայաժառանգ Լուիտպոլդի հաջողության խորհրդանիշը։

Թանգարանի ցուցահանդեսի առաջին հարկում ներկայացվա են Բավարիայի պատմությանը, մշակույթինին և արվեստին վերաբերվող տարբեր թանգարանային նմուշներ, որոնք հայտնաբերվել են Գերմանիայի տարածքից և թվագրվում Միջնադարի ժամանակներ։ Թանգարանում է պահվում նաև հայտնի Զեենյան Մադոննան։ Երկրորդ հարկում ներկայացված են ճենապակե մասնագիտացված հավաքածուներ։ Կան նաև աստվածաբանական արձաններ փղոսկրից, ոսկուց և արծաթից:

Վերջին՝ երրորդ հարկի ցուցադրությունը պատմում է Բավարիայի միջնադարյան գյուղական կյանքի մասին։ Այստեղ է պահվում նաև աշխարհի ամենամեծ քանդակների հավաքածուն, որոնք նվիրված են Հիսուս Քրիստոսի ծնունդին (Սուրբ Ծնունդ) և մասուրի մեջ գտնվող Հիսուսին: 2005 թ. Բավարական ազգային թանգարանը պարգևատրվել է իր զանազան հավաքածուի և 150-ամյակի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]