Կառլ Մարիա ֆոն Արութին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Մարիա Ֆրեյերր ֆոն Արութին Հայդենբուրգցի
գերմ.՝ Karl Maria Freiherr von Aretin auf Haidenburg
Karl Maria von Aretin 1868 (IZ 50).JPG
Կառլ Մարիա ֆոն Արութինի դիմանկարը
Դրոշ
Բարոն
հուլիսի 4, 1796 - ապրիլի 29, 1868
արտաքին գործերի նախարարության դեսպանատան խորհրդական
1834 - 1868
Անձնական թագավորական ու պետական արխիվի արխիվագետ
Պետական խորհրդի ցմահ անդամ
1859 - 1868
 
Մասնագիտություն՝ պատմաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ
Ազգություն Հայ
Ծննդյան օր հուլիսի 4, 1796
Ծննդավայր Վեցլար, Լան Դիլ
Վախճանի օր ապրիլի 29, 1868
Վախճանի վայր Բեռլին, Գերմանական կայսրություն
Դինաստիա Արութիններ
Քաղաքացիություն Գերմանիա
Հայր Քրիստափոր ֆոն Արութին

Կառլ Մարիա Ֆրեյերր ֆոն Արութին Հայդենբուրգցի (գերմ.՝ Karl Maria Freiherr von Aretin auf Haidenburg, հուլիսի 4, 1796, Վեցլար, Լան Դիլապրիլի 29, 1868, Մյունխեն, Բավարիա), հայազգի բարոն Բավարիայում, բավարիացի պատմաբան, քաղաքական գործիչ և դիվանագետ։ Արութինների բարոնական, ազնվական տոհմից, Քրիստափոր ֆոն Արութինի ավագ որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Մարիա ֆոն Արութինը Քրիստափոր ֆոն Արութինի ավագ որդին է։ Ծնվել է 1796 թվականի հուլիսի 4-ին Վեցլար քաղաքում։ Մասնակցել է Նապոլեոնյան պատերազմներին 1813-1815 թվականներին, որից հետո մտել է դիվանագիտական դաշտ, բայց ավելի ուշ ծառայել է բավարիական գլխավոր շտաբում ու զինվորական նախարարությունում։ Թողնելով ծառայությունը, նա հեռացել է իր կալվածք, բայց արխիվային հետազոտությունների հակվածությունը հուշել է նրան վերադառնալ Մյունխեն։ 1834 թվականին նա արտաքին գործերի նախարարություն դեսպանատանը ստանում է խորհրդականի պաշտոն, իսկ անձնական թագավորական ու պետական արխիվում՝ արխիվագետի պաշտոն։ Զբաղեցնելով այդ պաշտոնը նա հրատարակել է հետևյալ աշխատությունները, գրված իր կողմից խիստ կաթոլիկական ոգով. «Bayerns auswärtige Verhältnisse seit dem Anfang des XVI Jahrh.» (Պասս., 1839); «Geschichte des Herzogs und Kurfürsten Maximilian I» (Պասս., 1842) и «Wallenstein» (Ռեգենսբուրգ, 1846)։ 1847 թվականի մարտի վերջին Կառլ Մարիա ֆոն Արութինը թողնում է արխիվագետի պաշտոնը և նշանակվում է խորհրդական բավարիական դեսպանատանը Բեռլինում։ 1854 թվականին, Բավարիայի թագավորի պնդումներով՝ Բավարական ազգային թանգարանի կառուցման նախագծի իրականացման ծրագիրը վստահվում է Կառլ Մարիա ֆոն Արութինին։ Այդ գործունեության հետ կապված հրապարակվել է բավարիական թագավորական տան հնությունները և հուշարձանները՝ «Altertümer und Denkmale des bayr. Herscherhauses» (թողարկում. 1—9, Մյունխեն, 1855—71) աշխատությունը, որը նա ղեկավարում է մինչ մահ։ 1859 թվականից Կառլ Մարիա ֆոն Արութինը եղել է պետական խորհրդի ցմահ անդամ։ Մահացել է 1868 թվականի ապրիլի 29-ին Բեռլին քաղաքում, որտեղ նա այդ ժամանակ մաքսային խորհրդարանի պատգամավոր էր[1]:.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аретин»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]