Քրիստափոր ֆոն Արութին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Քրիստափոր Ֆրեյերր ֆոն Արութին
գերմ.՝ Johann Christoph Freiherr von Aretin
Johann Christoph von Aretin.jpg
Քրիստափոր ֆոն Արութինի դիմանկարը
Դրոշ
Բարոն
դեկտեմբերի 2, 1772 - դեկտեմբերի 24, 1824
հողային կառավարման խորհրդական
1799 - 1806
Մյունխենի կենտրոնական գրադարանի գլխավոր պահապան
1819 - 1824
Նոյբուրգի վերաքննիչ դատարանի տնօրեն
1811 - 1819
Ամբերգի վերաքննիչ դատարանի նախագահ
 
Մասնագիտություն՝ գրադարանավար, դատավոր, հեղինակ, իրավաբան, պատմաբան, գրող և գրադարանավար
Ազգություն Հայ
Ծննդյան օր դեկտեմբերի 2, 1772
Ծննդավայր Ինգոլշտադտ, Բավարիա
Վախճանի օր դեկտեմբերի 24, 1824
Վախճանի վայր Մյունխեն, Բավարիա
Դինաստիա Արութիններ
Հայր Կառլ Ալբերտ ֆոն Արութին
Մայր Մարիա Աննա Ռոսինա
Զավակներ Կառլ Մարիա ֆոն Արութին

Հովհաննես Գեորգ Յոզեֆ Կառլ Մարիա Ֆրեյերր ֆոն Արութին (գերմ.՝ Johann Georg Josef Karl Maria Freiherr von Aretin, դեկտեմբերի 2, 1772, Ինգոլշտադտ, Բավարիադեկտեմբերի 24, 1824, Մյունխեն, Բավարիա), հայազգի բարոն Բավարիայում, քաղաքական գործիչ, իրավաբան, տնտեսագետ: Արութինների բարոնական, ազնվական տոհմից, Կառլ Ալբերտ ֆոն Արութինի և Մարիա Աննա Ռոսինայի որդին, Ադամ ֆոն Արութինի և Գեորգ ֆոն Արութինի եղբայրը, Կառլ Մարիա ֆոն Արութինի հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստափոր ֆոն Արութինը Ադամ ֆոն Արութինի և Գեորգ ֆոն Արութինի կրտսեր եղբայրն է: Ծնվել է 1772 թվականի դեկտեմբերի 2-ին Ինգոլշտադտ քաղաքում: 1799 թվականին եղել է հողային կառավարման խորհրդական, իսկ վանքերի լուծարման համար 1803 թվականին գործուղվել է վանքերի գրադարանները ստուգելու, որպես կառավարության հանձնակատար: 1806 թվականին նշանակվել է Մյունխենի կենտրոնական գրադարանի գլխավոր պահապան: Նրա «Die Pläne Napoleons und seines Gegner in Deutschlands» (1809) ստեղծագործությունը, որտեղ նա խոսում է Նապոլեոն Բոնապարտի դեմ դավադրության մասին և նրան անվանում գերմանիզմի, կամ աշխարհաքաղաքացիության ներկայացուցիչ, որն էլ հանգեցնում է Մյունխենի գիտնականների դաժան գիտական բանավեճերին, ինչի արդյունքում Քրիստափոր ֆոն Արութինը 1811 թվականին, թագավորի հրամանով թողնում է իր պաշտոնը և նշանակվում Նոյբուրգի վերաքննիչ դատարանի տնօրեն, իսկ 1819 թվականից Ամբերգի վերաքննիչ դատարանի նախագահ: Նրա բազմաթիվ ստեղծագործությունները, իրավաբանական և քաղաքական պարունակությունը՝ գրված ազգային ոգով, մեծ մասամբ վերաբերվել են իր ժամանակների իրադարձություններին: Նրա վերջին աշխատանքը եղել է՝ «Staatsrecht der Konstitutionellen Monarchie»-ը (նոր հրատարակություն, որտեղ շարունակությունը գրվել է Ռոտտեկի կողմից, 3 т., Լայպցիգ, 1838—40): Քրիստափոր ֆոն Արութինը մահացել է 1824 թվականի դեկտեմբերի 24-ին Մյունխեն քաղաքում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]