Բասկետ-հոլ (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասկետ-հոլ
Տեսակմարզասրահ
ՏեղագրությունԿազան
Երկիր Ռուսաստան[1]
Հիմնադրվածօգոստոս 2003
Բացվածօգոստոս 2003
Տարողություն7500
Տնային թիմՈՒՆԻԿՍ ԲԱ
Քարտեզ
Քարտեզ
 Baskethall, Kazan Վիքիպահեստում

«Բասկետ-հոլ» (թաթ.՝ «Баскет-холл»), փակ բազմաֆունկցիոնալ մարզասրահ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, Ռուսաստանում բասկետբոլային առաջին պալատը[2]։ «ՈՒՆԻԿՍ» բասկետբոլային ակումբի (Սուպերլիգա Ա) տնային ասպարեզն է, Կազանի 2013 թվականի Ունիվերսիադայի ամենակարևոր մարզակառույցներից մեկը։ Բացի այդ, «Բասկետ-հոլն» օգտագործվում է համերգներ, սեմինարներ և հանրային այլ միջոցառումներ անցկացնելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համալսարանական մարզամշակութային «ՈՒՆԻԿՍ» համալիրը չէր բավարարում բասկետբոլային «ՈՒՆԻԿՍ»-ի կարիքներին, ակումբի, քաղաքի և հանրապետության ղեկավարությունը որոշեց կառուցել մասնագիտացված մարզասրահ։ «Բասկետ-հոլը» նախագծվել է տեղի «Թաթինվեստգրաժդանպրոյեկտ» ինստիտուտի կողմից` օտարերկրյա ենթակապալառուների մասնակցությամբ։ Կառուցել է թուրքական «Օդաք» ընկերությունը։ 2002 թվականին շահագործման է հանձնվել Փոքր դահլիճը, իսկ 2003 թվականի օգոստոսին՝ Մեծ սրահը։ 2005 թվականին մարզասրահը ստացել է «Ռուսաստանի մարզական փառքի պատկերասրահ (ԳՐՈՍՍ) - Ռուսաստանի մարզական արդյունաբերություն» առաջին մրցանակը՝ «Ռուսաստանի լավագույն մարզական համալիր» անվանակարգում[3]։

2004 թվականից «Բասկետ-հոլում» անցկացվում են բասկետբոլի, վոլեյբոլի, գեղարվեստական մարմնամարզության, ծանրամարտի, բադմինտոնի, համալիր մարտարվեստի, գոտիներով ըմբշամարտի[4] և այլ մարզաձևերի միջազգային և համառուսաստանյան խոշոր մրցումներ (օրինակ, Եվրալիգայի «Չորսի եզրափակիչը»)։ 2011 թվականի ապրիլին «Բասկետ-հոլում» տեղի է ունեցել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ 2015 թվականին՝ ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները[5]։

Համալիրում համերգներով հանդես են եկել «A-ha», «Դիփ Փարփլ», «ԴԴՏ» խմբերը, Պատրիսիա Կաասը, Նիկոլայ Բասկովը և հայտնի այլ խմբեր ու կատարողներ։ Այստեղ ավանդաբար անցկացվում են բերքի հանրապետական և քաղաքային տոները, տոնածառի հանդեսներ, դպրոցական վերջին զանգի արարողություններ, սթափության տոնը և այլն[6]։

Նախքան «Սանկտ Պետերբուրգ» վոլեյբոլային պալատի հայտնվելը, «Բասկետ-հոլը» նաև վոլեյբոլի «Զենիթ» ակումբի (նախկին «Դինամո-Թաթտրանսգազ») տնային ասպարեզն էր[7]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համանման նախագծով ավելի ուշ մարզասրահներ են կառուցվել Կալինինգրադում («Յանտարնի» ՄՀ, 2009[8]) և Կրասնոդարում («Բասկետ-հոլ» ՄՀ, 2011)[9]։
  • 2011 թվականի հոկտեմբերին, ՈՒԼԵԲ Եվրալիգայի մեկնարկին «ՈՒՆԻԿՍ»-ի նախապատրաստվելու ընթացքում, մարզասրահում տեղադրվեցին Նատա-Ինֆո ընկերության արտադրած նոր տեսակողեր[10]։ 16 մմ քայլով տեսակողը բաղկացած է 6 հատվածից, որոնցից յուրաքանչյուրն ունի 6400×640 մմ տեղեկատվական դաշտի չափ։ Սա համապատասխանում է ՖԻԲԱ-ի ընթացիկ տեխնիկական կանոնակարգի պահանջներին[4]։
  • Շենքի բոլոր կողերի վերին մասում տեղադրված են հսկայական նարնջագույն բասկետբոլային գնդակների տեսքով փոքր ճարտարապետական ձևեր[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. «Ильгиз Фахриев: Спорт — это моя жизнь». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  3. «О первом за 16 лет масштабном ремонте в «Баскет-Холле» — Реальное время». realnoevremya.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  4. 4,0 4,1 «Фотографии Казани. «Баскет-холл» Баскетбольное спортивное сооружение: Вид на главный фасад со стороны ул.Островского – kazan.ru». kazan.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  5. «В Казань на чемпионат Европы съедутся 240 сильнейших тяжелоатлетов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  6. Татар-информ. Праздники в «Баскет-холле»
  7. «Официальный сайт ВК "Зенит-Казань" // Новости // «Динамо-Таттрансгаз» – «Югра-Самотлор»». zenit-kazan.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  8. «Дворец спорта «Янтарный» построен по олимпийским стандартам». kaliningrad.kp.ru (ռուսերեն). 2009 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  9. «Как устроен «Баскет-холл»? Экскурсия по главному крытому стадиону Краснодара». Юга.ру (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  10. 10,0 10,1 ««Баскет-холл» | altedu.ru». Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]