Բասկետբոլի գնդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
8 պանելյին ավանդական բասկետբոլի գնդակ

Բասկետբոլի գնդակ, փչած գնդակ բասկետբոլ խաղալու համար: Գնդակը պետք է ունենա գնդաձև տեսք և լինի սահմանված գույնի (նարնջագույն) և ավանդական նախշով, որ կազմված է 8 ներդիրներից ու սև կարերից: Գնդակի քաշը (պաշտոնապես ընդունված 7 չափինը) կազմում է 567-650 գ, շրջագծի երկարությունը՝ 749-780 մմ: Օգտագործվում են նաև ավելի փոքր չափերով գնդակներ: Տղամարդկանց խաղի ժամանակ օգտագործվում են «7 չափի», կանանց խաղի ժամանակ՝ «6 չափի», իսկ մինի-բասկետբոլի ժամանակ՝ «5 չափ» գնդակներ[1]. Բասկետբոլի գնդակները լինում են երկու տիպի՝ շինության ներսում խաղալու գնդակներ (անգլ.՝ indoor) և ունիվերսալ գնդակներ, որ պիտանի են և՛ շինության ներսում, և՛ դրսում (անգլ.՝ indoor/outdoor) խաղալու համար:

Բասկետբոլի գնդակի չափերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է բասկետբոլի գնդակները դասակարգել ըստ չափերի: Ամենամեծ չափը (7 չափը) պաշտոնապես ընդունված է տղամարդկանց խաղերի համար[2].

Չափ Շրջագծի երկարություն, մմ Քաշ, գ
7 չափ 749-780 567-650
6 չափ 724-737 510-567[3]
5 չափ 690-710 470-500
3 չափ 560-580 300-330

Բաստետբոլի գնդակի վրա կան մոտավորապես 35 հազար կետեր («բշտիկներ»)[4][5]:

Գնդակի խոշորագույն արտադրողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Spalding[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկետբոլի գնդակ Spalding

Spalding — սպորտային իրեր արտադրող ընկերություն Սպրինգֆինդից (Մասաչուսետս): Ընկերության հիմնադիր Ալբերտ Սպալդինգն առաջին գնդակն ստեղծել է ի պատիվ Ջեյմս Նեյսմիթի XIX-XX դարերի սահմանագծին: Այդ ժամանակվանից ի վեր Spalding ընկերությունն արտադրում է բասկետբոլի գնդակներ, իսկ 1983 թվականին սկսել է արտադրել պաշտոնական գնդակներ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի համար[6]: Spalding-ն առաջին ընկերությունն է, որ բասկետբոլի գնդակներ է արտադրել պաշտոնական խաղերի համար[7].

ԲԱԱն 2006 թվականի հունիսին 2006-2007 թվականի համար ներմուծել է նոր պաշտոնական գնդակ: Spalding նոր գնդակը (Cross Traxxion) ուներ նոր դիզայն ու նոր ծածկույթ, որը, ըստ արտադրողի հայտադրողության, թույլ է տալիս ավելի լավ զգալ և բռնել գնդակը խաղի ժամանակ[8]: Արհեստական նյութերից ստեղծված այդ գնդակը ավելի դիմացկուն է, քան իր կաշվե նախորդը: ԲԱԱ-ն որոշել է փոխել խաղի գնդակը վերջին 35 տարում առաջին անգամ և վերջին 60 մրցաշրջանում երկրորդ անգամ: Սակայն խաղացողների մեծամասնության պնդմամբ ասոցիացիայի կոմիսար Դևիդ Ստեռնը 2006 թվականին դեկտեմբերի 11-ին որոշել է վերադարձնել նախորդ կաշվե տարբերակը:

2007 թվականին Spalding-ը դարձել է սթրիթբոլի Ball4Rea համաշխարհային տուրի պաշտոնական մատակարարը[9]: Spalding արտադրում է գնդակներ նաև սպառողական շուկայի համար:

Molten[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկետբոլի գնդակ Molten

Molten Corporation — սպորտային ապրանքներ արտադրող ճապոնական ընկերություն, որ բասկետբոլի, ֆուտբոլի և վոլեյբոլի գնդակների խոշորագույն արտադրողներից է և ընդգրկված է այդ ոլորտի առաջատարների հնգյակում: Molten գնդակներն ավելի քան 20 տարվա ընթացքում եղել են Օլիմպիական խաղերի պաշտոնական գնդակները: Ֆիրման գործող պայմանագրեր ունի.

Ռուսաստանի բասկետբոլի ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի պաշտոնական գնդակն է՝ BGL7-RFB:

Wilson[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասակետբոլի գնդակ Wilson

Wilson Sporting Goods — սպորտային իրեր արտադրող Չիկագոյից: Ընկերությունը հայտնի է իր արտատրած Solution բարձրորակ գնդակներով, որոնք իրենց անունն ստացել է խաղի ժամանակ խոնավության կլանման ունակության և վերահսկության պահպանման շնորհիվ: Solution գնդակները ընդունված են որպես Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի (ՈւՍԱԱ, անգլ.՝ NCAA)[11] և Մոսկվայի բասկետբոլի լիգայի պաշտոնական խաղերի գնդակ: ԱՄՆ-ում օգտագործվում է շատ դպրոցական թիմերի կողմից: Wilson-ը նույնպես արտադրում է տարբեր գնդակներ սպառողական շուկայի համար:

Rawlings[խմբագրել | խմբագրել կոդը]

Rawlings — ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1887 թվականին և սկսել է արտադրել բասկետբոլի գնդակներ 1902 թվականին: Ընկերությունը հայտնի է իր արտադրած 10 պանելային գնդակներով (մոդել Ten) ի տարբերություն ավանդական 8 պանելային գնդակի: Ten գնդակները սիրողական սպորտային միության (անգլ.՝ Amateur Athletic Union) և «Գազ Մեքերի» (անգլ.՝ Gus Macker)՝ ԱՄՆ-ում սթրիթբոլի խոշորագույն մրցաշարի պաշտոնական գնդակներն են[12]:

Nike[խմբագրել | խմբագրել կոդը]

Nike — աշխարհահռչակ սպորտային ապրանքների արտադրող: Ներկայում Nike-ն պայմանագիրն ունի ՈւԼԵԲ պաշտոնական խաղերի գնդակներ արտադրելու համար: Ֆիլիպիններում այն ​​օգտագործվում է որպես պաշտոնական գնդակ Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիան (Ֆիլիպինների) և Ֆիլիպինների համալսարանական սպորտային ասոցիացիայի (անգլ.՝ University Athletic Association of the Philippines, UAAP) մրցաշարերում: Մրցումներում օգտագործվում են 4005 Official Tournament Balls մոդելի գնդակներ:

Ծանութագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]