Բանանի ալյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ բանաններ, բանանի ալյուրի արտադրման հումք

Բանանի ալյուր, փոշի, սովորաբար պատրաստվում է կանաչ բանաններից։ Պատմականորեն բանանի ալյուրը օգտագործվել է Աֆրիկայում և Ճամայկայում, որպես ցորենի ալյուրի էժան այլընտրանք[1]։ Այն սպիտակուց չի պարունակում և հանդիսանում է ցորենի ալյուրի փոխարինող[2] կամ որպես կայուն օսլայի աղբյուր, որոշ դիետիկ ուղղություններ, ինչպիսիք են պալեոդիետաները և որոշ դիետիկ հետազոտություններ, նախընտրություն են տալիս ալյուրի այս տեսակին։ Բանանի ալյուրը հում կանաչ բանանների օգտագործման պատճառով ունի բանանի փափուկ համ, իսկ պատրաստ վիճակում ունի հողի և ոչ բանանաի համ․ նա նաև ցորենի ալյուրի թեթև տեսակներին բնորոշ հյուսվածք ունի, և զբաղեցնում է 25% քիչ ծավալ և այդ հատկությունների շնորհիվ սպիտակ ալյուրի փոխպարինող է համարվում[3]։

Արտադրության եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանի ալյուրը սովորաբար պատրաստվում է կանաչ բանաններից, որոնք մաքրում են կեղևից, կտրտում են, չորացնում են, իսկ հետո մանրացնում են[4]։ Այդ պրոցեսը կարող է կատարվել ձեռքով, ավանդաբար կերպով՝ բանանները չորանում են արևի տակ, վառարանում կամ էլ սննդի համար համար նախատեսված տնային չորացնող մեքենայով, իսկ հետո մանրացնում են սանդով կամ մեխանիկական մանրիչով[3]։ 1 կգ բանանի ալյուր ստանալու համար անհրաժեշտ է 8-10 կգ հում կանաչ բանաններ[1]։ Վերջին տարիներին Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում սկսվել է նույնպիսի հեշտ տեխնոլոգիայով լայնածավալ առևտրական արտադրություն[5]։

Չիլիում մշակվեց բանանի այլուրի արտադրման այլընտրանքային մեթոդ՝ հասած բանանների արտադրման թափոններն օգտագործելու համար։ Չիլիական գիտնականները մշակեցին մի պրոցես՝ օգտագործելով գերահասած բանանների կեղևը, որը օգտագործվում է սննդային մանրաթելերի պակասության լրացմանը՝ հասած բանաններով, որոնք չունեն կայուն օսլայի նույն պարունակությունը, ինչպես կանաչ բանանները[6]։ Սակայն այս եղանակի արդյունքին չի բավարարում կայուն օսլան, այն հստակ գերազանցում է բանանի փոշուն։ Բանանի փոշին արտադրվում է չորացրած և մանրացրած հասած բանանների խյուսով և չունի ոչ մի մանրաթել, որը պարունակում է բանանի կեղևից պատրաստած ալյուրը[7]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար բանանի ալյուրը արտադրվել է Աֆրիկայի և Ճամայկայի տարբեր մասերում՝ որպես ցորենի թանկարժեք ալյուրի այլընտրանք։ Դեռևս 1900 թվականին բանանի ալյուրը վաճառվում էր Կենտրոնական Ամերիկայում Musarina ապրանքանշանի տակ և գովազդվում էր որպես խանգարումներ և ստամոքսի ցավեր ունեցող մարդկանց համար օգտակար մթերք[8]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ գյուղդեպարտամենտը վերանայեց բանանի ալյուրի արտադրման պլանները որպես ցորենի ալյուրի և աշորայի փոխարինող[8]։

Այլընտրանք առանց գլյուտենի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանի ալյուրը ներմուծվել կամ արտադրվել են ամերիկական և ավստրալիական International Agriculture Group և Natural Evolution առևտրական արդյունաբերական ընկերությունների կողմից։ Այս տեսակի բանանի ալյուրները վաճառվում են ինչպես ցորենի ալյուրի առանց գլյուտենի այլընտրանք այն մարդկանց համար ովքեր տառապում են ցելյակիյա հիվանդությունով և նրանց համար ովքեր ընտրում են առանց գլյուտենի դիետա[9]։ Նրանք նաև վաճառվում են որպես հեշտ և հասկանալի բաղադրությամբ խտացուցիչ (clean-label) և կայուն օսլայի համար ինչպես բնական աղբյուր։ Օսլայի բարձր քանակության պատճառով բանանի ալյուրը ունի հիանալի բնութագրեր պատրաստելու և թխելու համար, ինչը իրեն թույլ է տալիս փոխարինել ցորենի և այլ տեսակի ալյուրներին[4]։ Սակայն, եթե բանանի ալյուրը ավելացնենք խաշած մթերքների մեջ, ինչպիսին է մակարոնեղենը, ըստ էության մեծանում է ընդկանուր կայուն օսլայի քանակը[4]։

Կայուն օսլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանի ալյուրը (կանաչ բանաններից պատրաստված) գրավել է դիետոլոգիական հետազոտողների և դիետա կազմողների ուշադրությունը՝ կայուն օսլայի գերազանց աղբյուր հանդիսանալու պատճառով[10][11]։ Կայուն օսլայով նշվում է օսլան, որը չի մարսվում, նա չի պառակտվում բարակ աղիքներում, բայց հասնում է հաստ աղիք, որտեղ հանդես է գալիս որպես ֆերմենտացված դիետիկ մանրաթել[12]։ Բանանի ալյուրը կարող է ունենալ բարձր (>60%) կամ ցածր (<10%) կայուն օսլայի բաղադրություն՝ կախված օգտագործվող բաղադրիչի չորացման պրոցեսից։ Բանանի ալյուրը հաճախ օգտագործվում է հում վիճակում, օրինակ՝ ինչպես սմուզիի կամ սննդարար բատոնների համար բաղադրամաս, որովհետև պատրաստելիս կարող է իջեցնել կայուն օսլայի քանակը[4]։

Կենդանիների կեր և սոսինձի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանի ալյուրը օգտագործվում է որպես կեր կենդանիների համար՝ աշխարհի տարբեր մասերում։ Մասնավորապես, այն օգտագործվում է հորթերի համար որպես կաթի փոխարինիչների բաղադրիչ[13]։ Dynasty Banana Flour Manufacturing and Trading-ը՝ Ֆիլիպիններում և Taj Agro Products-ը՝ Հնդկաստանում բանանի ալյուրը գյուղատնտեսական կենդանիների (որտեղ նա հանդիսանում է մակարդիչ) կերակրման և սոսնձի (նախ և առաջ սոսինձ ֆաների համար) արտադրության համար արտահանում են ամբողջ աշխարհով մեկ[14]։

Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանի ալյուրը սովորաբար հասանելի է Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում, արտադրված ինչպես ավանդական տնտեսությունում, այնպես էլ առևտրային արտադրությունում։ Այն մնացած աշխարհին ներկայացվել է որպես International Agriculture Group (հիմնված ԱՄՆ-ում)[15] և Natural Evolution (հիմնված Ավստրալիայում )[16] ընկերությունների առևտրային բաղադրիչ։

Բնապահպանական և տնտեսական առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրների հետազոտողներ և պաշտոնյաններ բանանի ալյուրի արտադրությունն առաջարկել են որպես բանանի բերքի մեծ քանակի թափոնների խնդրի լուծոււմ։ Անառողջ կանաչ շատ բանաններ խոտանվում են և ինչպես անպիտան մթերք վաճառելու ու արտահանման համար թափվում են[17]։ Սակայն, այդ խոտանված կանաչ բանանանները հարմար են բանանի ալյուրի արտադրման համար և իրենց օգտագործումը այդ նպատակով զգալիորեն կնվազեցնի բանանի արտադրության թափոնները։ Այսպիսով բանան արտադրողները կարող են ստանալ ավելի մեծ եկամուտ իրենց բերքից, դրանց շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կնվազի, իսկ համաշխարհային սննդի արտադրությունը կաճի, քանի որ նախկինում խոտանված սննդամթերք կօգտագործվի[17]։ Չիլիի իշխանությունները բանանի ալյուրի արտադրությունը մեկնարկել են՝ հասած բանանների միջուկից և կեղևից[6]։ Այսպիսով, թափոնները կրճատվում են բանանի օգտագործման այս միջոցով, բանանները, որոնք չեն վաճառվել և գերհասել են, այլևս չեն թափվում[18]։ Այսպիսով, բանանի ալյուրը կարող է կրճատել թափոնները։

Արտադրության մտահոգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանի արտադրությունը երկար ժամանակ ասոցացվում էր երրորդ աշխարհի երկրներում աղքատ աշխատողների շահագործման հետ[19]։ Բանանի ալյուրի արտադրությունը ըստ էության նույնպես սերտորեն կապված է այդ մտահոգությունների հետ այնքանով, որ սպառողներին մտահոգում է ինչպիսի բանաններ են օգտագործվում իրենց գնած ալյուրի մեջ։ Սակայն բանանի շատ խոշոր արտադրողներ ընդունել են արդար առևտրի պրակտիկա, որի կիրառումը ցույց տվեց աշխատողների բարեկեցության աճ[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Coghlan, Lea. “Business goes bananas.” Queensland Country Life. May 13th, 2014.
  2. Gray, Nathan. “Pasta goes bananas: Green banana flour offers gluten-free pasta solutions.” [foodnavigator.com], June 25th, 2012.
  3. 3,0 3,1 “Homemade Banana Flour and Banana Flour Apple Tea Cake.” Marinya Cottage Kitchen, November 4th, 2013 [1]
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ovando-Martinez, Maribel and et al. “Unripe banana flour as an ingredient to increase the undigestible carbohydrates of pasta.” Food Chemistry. 113 (2009), 121-126.
  5. Coghlan, Lea. “Business goes bananas.” Queensland Country Life. May 13th, 2014.; Edwards, Jocelyn. “Uganda goes Bananas.” Global Post. April 22nd, 2012. [2]; “Chile: banana flour creates potential for fruit waste.” [freshfruitportal.com], July 8th, 2013 [3] Արխիվացված 2014-10-11 Wayback Machine
  6. 6,0 6,1 “Chile: banana flour creates potential for fruit waste.” freshfruitportal.com, July 8th, 2013. [4] Արխիվացված 2014-10-11 Wayback Machine
  7. Sinha, Nirmal. Handbook of Food Products Manufacturing, 2 Volume Set. John Wiley & Sons, 2007. Page 873.
  8. 8,0 8,1 Wilson, David Scofield, and Angus K. Gillespie, eds. Rooted in America: Foodlore of Popular Fruits and Vegetables. Univ. of Tennessee Press, 1999. Pages 28-29.
  9. Crofts, Natalie. “Utah company’s banana flour hits shelves for gluten free cooking.” KSL, February 14th, 2014.; Coghlan, Lea. “Business goes bananas.” Queensland Country Life. May 13th, 2014.
  10. Anyasi, Tonna A.; Jideani, Afam I.O.; Mchau, Godwin R.A. Functional properties and postharvest utilization of commercial and noncommercial banana cultivars(անգլ.) // Comprehensive Reviews in Food Science and Food Safety : journal. — 2013. — Т. 12. — № 5. — С. 509—522. — doi:10.1111/1541-4337.12025
  11. Zhang, Pingyi; Whistler, Roy L.; BeMiller, James N.; Hamaker, Bruce R. Banana starch: production, physiocochemical properties, and digestibility - a review(անգլ.) // Carbohydrate Polymers : journal. — 2005. — Т. 59. — № 4. — С. 664—671. — doi:10.1016/j.carbpol.2004.10.014 — PMID 30372992.
  12. Sajilata, M.G. and et. al. “Resistant Starch- A Review.” Comprehensive Reviews in Food Science and Food Safety. Vol 5, 2006.
  13. Le Dividich, J. and et. al. “Using waste bananas as animal feed.” Food and Agriculture Organization of the United Nations. [5] Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
  14. “Dynasty Banana Flour Trading.” importers.com [6] Արխիվացված 2014-10-12 Wayback Machine; “Banana Juice Powder.” Taj Agro Products.
  15. Watson, Elaine. «Green banana flour: a powerful new tool in the digestive health toolbox?». Food Navigator-USA. William Reed. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  16. Hudson, Sarah. «Natural Evolution Foods: adding value to Queensland bananas». WeeklyTimesNow. News Corp Australia. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  17. 17,0 17,1 Zhang, Pingyi and et. al. “Banana starch: production, physicochemical properties, and digestibility- a review.” Carbohydrate Polymers. Vol. 59 (2005), pages 443-458.
  18. “Chile: banana flour creates potential for fruit waste.” freshfruitportal.com, July 8th, 2013 [7] Արխիվացված 2014-10-11 Wayback Machine
  19. 19,0 19,1 Zuniga-Arias, Guillermo, and F. Sáenz Segura. "The impact of fair trade in banana production of Costa Rica." The impact of Fair Trade. The Netherlands: Wageningen Academic Publishers (2008): 99-116.