Բանալիների հանձնումը Պետրոս առաքյալին
Բանալիների հանձնումը Պետրոս առաքյալին | |
---|---|
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Պերուջինո[1] |
տարի | 1480[1] |
բարձրություն | 335 սանտիմետր |
լայնություն | 550 սանտիմետր |
ուղղություն | Իտալական Վերածնունդ և Վաղ Վերածնունդ[2] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | ֆրեսկո |
գտնվում է | Սիքստինյան կապելլա, Իտալիա[1] և Հռոմ[1] |
հավաքածու | Սիքստինյան կապելլա |
հիմնական թեմա | Keys of Heaven? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/p/perugino/sistina/keys.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/keys0.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/keys1.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/keys2.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/keys3.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/keys4.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/keys5.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/keys6.html, https://www.wga.hu/html/r/rosselli/cosimo/lastsu.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Christ Handing the Keys to Saint Peter by Pietro Perugino Վիքիպահեստում |
«Բանալիների հանձնումը Պետրոս առաքյալին», Պետրո Պերուջինոյի ստեղծած որմնանկարը, որը նա նկարել է շուրջ 1482 թվականին։ Գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1480 թվականին Պերուջինոն զբաղվել է Հռոմում Սուրբ Պետրոսի հին բազիլիկի որմնանկարով։ Հռոմի Պապ Սիքստոս IV-ը գոհ էր նրա աշխատանքից և որոշել է նրան ներգրավել Վատիկանի պալատում նոր կապելլայի որմնանկարի ստեղծման աշխատանքում։ Աշխատանքի մեծ ծավալների պատճառով հետագայում Պերուջինոյին են միացել մի խումբ նկարիչներ Ֆլորենցիայից, այդ թվում՝ Սանդրո Բոտիչելլին, Դոմենիկո Գիրլանդայոն և այլք։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որմնանկարը Կապելլայի հյուսիսային պատի «Հիսուսի պատմությունների» մի մասն է և պատկերում է հատված Մաթևոսի ավետարանի 16-րդ գլխից, որտեղ Հիսուսը Սուրբ Պետրոսին է հանձնում երկնքի բանալիները, որոնք խորհրդանշում են մեղքերը թողնելու և դրախտ մտնելու իշխանությունը։ Ֆիգուրները առաջին պլանում բաժանված են երկու խմբի, որոնք կանգնած են խիտ շարքով այնպես, որ ձևավորվում են եզրազարդի նմանություն։ Հիմնական խումբը բաղկացած է առաքյալներից (Հուդա Իսկարիովտացին, որը Հիսուսից հետո հինգերորդն է ձախ կողմում), որոնք շրջապատում են Քրիստոսին, որը ոսկե և արծաթե բանալիները հանձնում է ծնկաչոք Պետրոսին։ Երկրորդ խումբը բաղկացած է հեղինակի ժամանակակիցներից (ներառյալ հենց նկարիչը՝ աջ եզրից 5-րդը)։
Հետին պլանում պատկերված են Հիսուսի կյանքից ևս երկու տեսարաններ՝ Կեսարինը կեսարին ձախ կողմում, և Քրիստոսին քարերով հարվածելը աջ կողմում։
Ֆիգուրների պատկերման ձևը ոգեշնչված է Անդրեա դել Վերոկկիոյից[3]։ Առաքյալների, հատկապես Հովհաննես Աստվածաբանի ֆիգուրները, որոնք պատկերված են բարդ զգեստապատկերներով, երկար բաց թողնված մազերով, նրբագեղ դիրքով հիշեցնում են Թովմաս առաքյալին, որին նկարել է Վերոկկիոն Օրսանմիկելե եկեղեցում։։
Սողոմոնի տաճարը, որը պատկերված է սյունասրահներով ութանկյուն ռոտոնդայի տեսքով, գերիշխում է որմնանկարի կենտրոնում և ծառայում է որպես ֆոն ընթացիկ գործողությունների համար։ Նմանատիպ շենքը օգտագործվեկ է Պինտուրիկիոն (Պերուջինոյի աշակերտը) Բուֆալինի կապելլայի որմնանկարներում Սանտա Մարիա ին Արաչելիի բազիլիկում և Պերուջինոն «Մարիամի պսակադրությանը» որմնանկարում։
Հեղինակը մեծ ուշադրություն է դարձրել բնապատկերի մշակմանը՝ փորձելով հանդիսատեսի մոտ ստեղծել աշխարհի անսահմանության զգացողություն։ Ամպամած երկնքի և կապտամոխրագույն բլուրների ֆոնին փետրաձև ծառերով հնարքը հետագայում ընդունել են նաև այլ նկարիչներ, հատկապես Ռաֆայելը։
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի նախանշան, որը կապված է որմնանկարի և պապական կոնկլավների հետ․ այն կարդինալը, որին վիճակահանությամբ տեղ կստանա որմնանկարի ներքևում, կընտրվի Հռոմի պապ։ Գրառումները ցույց են տալիս, որ դա արդարացի է առնվազն երեք պապերի՝ Կղեմես VII-ի, Հուլիոս II-ի և Պողոս III-ի վերաբերյալ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Arnold V. Coonin The Interaction of Painting and Sculpture in the Art of Perugino // Artibus et Historiae. — IRSA s.c., 2003. — В. 47. — Т. 24. — С. 103-104. — ISSN 0391-9064. —
- ↑ D. S. Chambers Papal Conclaves and Prophetic Mystery in the Sistine Chapel(անգլ.) // Journal of the Warburg and Courtauld Institutes. — 1978. — Т. 41. — С. 322-326. —
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vittoria Garibaldi Perugino // Pittori del Rinascimento. — Florence: Scala, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանալիների հանձնումը Պետրոս առաքյալին» հոդվածին։ |
|