Բահման Գոբադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բահման Գոբադի
BahmanGhobadi2009.JPG
Ծննդյան թիվ՝փետրվարի 1, 1969(1969-02-01)[1] (52 տարեկան)
Ծննդավայր՝Բանեհ, Քուրդիստանի նահանգ, Իրան
Քաղաքացիություն՝Flag of Iran.svg Իրան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոդերասան և լուսանկարիչ
Պարգևներ՝Ինդեքս մրցանակ
IMDb։ID 0315842
mijfilm.com

Բահման Գոբադի (պարսկերեն՝ بهمن قبادی, փետրվարի 1, 1969(1969-02-01)[1], Բանեհ, Քուրդիստանի նահանգ, Իրան), քրդական ծագմամբ իրանցի կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականին Իրանի Քուրդիստան նահանգում։ 1997 թվականին ավարտել է իրանական հեռարձակման քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան։

Նրա առաջին աշխատանքը 1999 թվականին նկարահանված «Life In Fog» կարճամետրաժ ֆիլմն էր։ 2000 թվականին Գոբադին Իրանում հիմնել է սեփական «Mij Film» կինոընկերությունը՝ մասնագիտանալով Իրանում բնակվող Էթնիկական խմբերի մասին ֆիլմերի արտադրության մեջ[2]։ Նույն թվականին նկարահանել է լիամետրաժ «A Time for Drunken Horses» («Հարբած ձիերի ժամանակ») ֆիլմը, որը ստացել Է Կաննի փառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակը[3]։ Նրա երկրորդ նշանակալի աշխատանքը «Marooned in Iraq» ֆիլմն է, որը նկարահանվել է 2000 թվականին և ստացել Չիկագոյի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալը։ 2004 թվականին ռեժիսորը նկարահանել է իր երրորդ ֆիլմը՝ «Turtles Can Fly» («Կրիաներն էլ կարող են թռչել»), որն արժանացել է Բեռլինի և Սան Սեբաստիանի կինոփառատոնների մրցանակների։

2007 թվականին նկարահանված «Կիսալուսին» ֆիլմը նույնպես արժանացել է բազմաթիվ կինոփառատոների մրցանակների և մեդալների[4]։

Կինոռեժիսորի վերջին աշխատանքը՝ «No One Knows About Persian Cats»-ը, որը նկարահանվել է 2009 թվականին, նույնպես նշվել Է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակով։

Գոբադին համարվում է «իրանական կինեմատոգրաֆի նոր ալիքի» ներկայացուցիչ[5]։

Գոբադիի կինը ամերիկա-իրանական լրագրող Ռոքսանա Սաբերին է, Իրանում ձերբակալվել էր 2009 թվականի փետրվարին՝ ալկոհոլ գնելու, լրագրողական գործունեություն առանց հավատարմագրման իրականացնելու մեղադրանքով և դատապարտվել պայմանական երկու տարի ազատազրկման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. ««Mij Film» web-site. Bahman Gobadi.»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-10-ին։ Վերցված է 2021-04-23 
  3. Biography for Bahman Ghobadi.
  4. «Half Moon. Synopsis.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-27-ին։ Վերցված է 2021-04-23 
  5. GreenCine. Iranian New Wave. Archived 2014-11-10 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]