Jump to content

Բալիական վագր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալիական վագր
Բալիական վագր
Բալիական վագր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Կատվազգիներ (Felidae)
Ցեղ Հովազներ (Panthera)
Տեսակ Վագր (P. tigris)
Ենթատեսակ Բալիական վագր (P. t. balica)
Միջազգային անվանում
Panthera tigris balica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Անհետացած

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բալիական վագր[1] (լատին․՝ Panthera tigris balica), վագրերի մեռած կամ վերացած ոչնչացված տեսակ է, որը հանդիպում է միայն Բալի կղզում։ Այս վագրերի առաջին տեսակը կոչվում է ինդոնեզիական, մյուս երկուսը՝ Ջավայան վագր (արդեն վերացած) և Սումատրական վագր (վերացման վտանգի առջև)։

Գոյություն ունի Բալիական վագրի առաջացման 2 վարկած։ Առաջինի համաձայն Ջավայան և Բալիական վագրերը եղել են մի տեսակից։ Սառցե դարաշրջանից հետո հնարավոր է, որ կենդանիներից յուրաքանչյուրը հայտնվել է տարբեր կղզիներում։ Եվ այստեղից էլ առաջացել են նրանց անունները։ Երկրորդ վարկածի համաձայն վագրը հասել է Բալի կղզի և այստեղ դրել իր տունը։

Արտաքին տեսքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալիական վագրը համարվում է ամենակարճ տեսակը վագրերի շրջանում։ Արուների մարմնի երկարությունը հասնում է 120-230 սմ, իսկ էգերինը՝ 93-183 սմ։ Արուների քաշը հասնում է 90-100 կգ, իսկ էգերինը՝ 65-80 կգ։ Մազերը շատ կարճ է, բաց նարնջագույն գույն է և ամբողջ մարմնով տարածվում են սև հատվածներ։ Հաճախ այդ սև հատվածների մեջ նկատելի են մուգ գունավորման օղակներ։

Ապրելակերպը նման է մյուս վագրերի ապրելակերպին։ Այս տեսակի վագրերի կյանքի տևողությունը 8-10 տարի է։

Էգերն ունենում են 2-3 ձագ, որոնց քաշը հասնում է 0,9-1,3 կգ։ Ձագերը մնում են մոր մոտ 1,5-2 տարի։

Թվաքանակի կրճատումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին վագրը սպանվեց 1911 թվականի նոյեմբերի 3-ին կղզում Օսկար Վոյնիչի կողմից (անգլ.՝ Oszkar Vojnich)։ Նա սպանել էր հասուն վագրի՝ կղզու հյուսիս-արևմտյան մասում՝ Հունունգ Հոնդոլոյի և Բանյուպոխ գետի միջև։ Տեղացիները հետաքրքրվեցին վագրի տեսակով և սկսվեց մասսայական որսորդություն։ Բարոնը այս ամենը նկարագրել է իր «Արևելյան Հնդկաստանում» գրքում, որը հրատարակվել է 1913 թվականին Բուդապեշտում[2]։

Բալիական վագրի տեսակը համարվեց վերացող 1937 թվականի սեպտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ սպանվեց հասուն արու վագր Բալիի արևմուտքում[3]։ Տեսնելով կղզու փոքր տարածքը, ոչ բարենպաստ պայմանները, դժվար թե ինչ-որ կենդանի ողջ մնա։

Վագրը տեղացիների մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ոչ մի
ոչ մի

Բալիում բնակվողների համար վագրը մեծ նշանակություն ուներ։ Այն շատ հաճախ է հիշատակվում ժողովրդական հեքիաթներում և արվեստի նմուշներում։ Ոմանք կենդանուն համարում էին գերբնական ուժերի տեր երևույթ։

Կենդանիների հիմնական մասի վերացումից հետո տեղացիները սկսեցին ոչնչացնել կենդանու հետ կապված բոլոր իրերը։ Չնայած այս ամենին որոշ նմուշներ դեռևս պահպանվում են։ Ավելի շատ տեղեկություններ հանդիպում են հունգարացի բարոն Վոյնիչեմից, ով կարողացել էր մի վագրի գցել ցանցը և լուսանկարել նրան։ Ինչպես նաև հայտնաբերվել են որոշ ոսկորներ։ Լոնդոնի բրիտանական թանգարանում պահվում է կենդանիների մասունքների ոչ այնքան մեծ հավաքածու։ Չնայած նրան, որ կենդանիները գրեթե վերացել են, այնուամենայնիվ նրանք մեծ կամ միջին դեր են խաղում տեղացիների կրոնական հավատալիքների մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սոկոլով, վերացող կենդանիների ցուցակ, կաթնասուններ
  2. Vojnich, G. 1913: A Kelet-Indiai Szigetcsoporton [in the East Indian Archipelago]. Singer & Wolfner, Budapest, pp. 264.
  3. Buzas, B. and Farkas, B. 1997. An additional skull of the Bali tiger, Panthera tigris balica (Schwarz) in the Hungarian Natural History Museum. Miscellanea Zoologica Hungarica Vol 11 pp: 101-105.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալիական վագր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալիական վագր» հոդվածին։