Բաժանում (նկար, Մունկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Բաժանում
Edvard Munch - Separation - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1896
բարձրություն96 սանտիմետր
լայնություն127 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄունկի թանգարան
հավաքածուՄունկի թանգարան
https://munch.emuseum.com//en/objects/4637/lsrivelse կայք
Ծանոթագրություններ

«Բաժանում» (նորվ.՝ Aske), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1896 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 96 × 127 սմ։ «Բաժանում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Մունկի թանգարանում (Օսլո, Նորվեգիա

Կտավը դասվում է Կյանքի ֆրիզ շարքին, որի կազմի մեջ մտցվել է 1903 թվականի ցուցահանդեսի ժամանակ[1]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բաժանում» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Էդվարդ Մունկը պատկերել է կնոջ և տղամարդու։ Լքված տղամարդու հագին սև հանդերձանք է. նա տառապում է։ Հիշողությունները չեն թողնում տղամարդուն թոթափել անցյալը։ Տղամարդու դեմքը Մունկը նկարել է դալուկ ու գունատ։ Աջ ձեռքով բռնել է կրծավանդակի այն հատվածը, որտեղ սիրտն է գտնվում։

Կինը լուսավոր հանդերձանքով է պատկերված։ Նրա ուրվագիծը տարրալուծվում է ֆոնին պատկերված բնանկարի հետ։ Կնոջ կերպարը աչքի է ընկնում նպատակասլացությամբ ու հանդարտությամբ։ Նրա նուրբ և ցվերջ չավարտված կերպարը խորհրդանշում է լուսավոր անցյալը։ Իսկ տղամարդու մուգ կերպարը, որի դիմագծերը նկարված են ամբողջությամբ ու մանրամասնությամբ, պատկանում է մռայլ ներկային[2]։

«Բաժանում» կտավը ժլատ է գույներից, սակայն գերակշռում է օրգանական գունային հաջորդափունջը։ Այդպիսի երանգավորումը դիտողին փոխանցում է լարվածության մթնոլորտ և դեպրեսիվություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Prideaux, Sue. Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2012. — стр. 225
  2. «Страх смерти и жажда жизни: 5 картин Эдварда Мунка»։ РИА Новости։ Վերցված է 2015-02-01 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]