Բագրատ Խալաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բագրատ Խալաթյան
Ծնվել էփետրվարի 13, 1860(1860-02-13)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1935
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան

Խալաթյան Բագրատ Աբրահամի (մոտ 1860, Ալեքսանդրապոլ - 1935[1]), հայ բանագետ, պատմաբան։ Սովորել է Մոսկվայում և Գերմանիայում, ուսուցչություն արել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Գերմանիայում։

Հրատարակել է մոկացի Զատիկ Խապոյենցից գրառած հայ ժողովրդական վեպի մի տարբերակ («Սասմա փահլիվաններ կամ Թըլոր Դավիթ և Մհեր», 1899), «Տասնիններորդ դարի կտակը» (1899), «Հայ ժողովրդական դյուցազնական վեպը» (ռուսերեն 1900, գերմաներեն 1902, հայերեն 1903), «Աղբյուրներ հնագույն հայոց պատմության» (1903) աշխատությունները։ Գրառել է «Ռոստամ Զալի» 5 տարբերակ, ինչպես նաև մի քանի քրդական վիպական երգեր։ Խալաթյանի պատմագիտական հետազոտությունները վերաբերում են հիմնականում ուրարտական շրջանին։ Արաբ մատենագիրների երկերից քաղել և թարգմանել է Հայաստանին վերաբերող նյութեր («Արաբացի մատենագրերը Հայաստանի մասին», 1919

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 620:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png