Բագրատ Իոանիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատ Իոանիսյան
Բագրատ Իոանիսյան.jpg
Ծնվել էնոյեմբերի 5, 1911(1911-11-05)[1]
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էդեկտեմբերի 10, 1985(1985-12-10)[1] (74 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություննախագծող ճարտարագետ
Հաստատություն(ներ)Ericsson factory, Saint Petersburg?, ԼՈՄՈ, Պետական օպտիկական ինստիտուտ և Պուլկովոյի աստղադիտարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[2] (1973)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս[2]
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Լենինյան մրցանակ
Commons-logo.svg Bagrat Konstantinovich Ioannisiani Վիքիպահեստում

Բագրատ Կոստանտինի Իոանիսյան, Իոաննիսյանի նոյեմբերի 5, 1911(1911-11-05)[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 10, 1985(1985-12-10)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), գիտնական, կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների պատվավոր դոկտոր (1964), Խորհրդային Միության սոցիալիստական աշխատանքի հերոս (1977[3]

  • 1936-1985-ին աշխատել է Լենինգրադի օպտիկամեխանիկական գործարանում,
  • 1956 թվականից՝ գլխավոր կոնստրուկտոր և խոշոր աստղագիտական սարքերի ԿԲ պետ։
  • 1945-1956 թվականներին աշխատել է նաև Լենինգրադի պետական օպտիկական ինստիտուտում,
  • 1957-1965 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ գլխավոր՝ Պուլկովոյի աստղադիտարանում։

Աշխատանքները վերաբերում են խոշոր աստղադիտակների նախագծմանն ու կառուցմանը։ Նրա գլխավորությամբ են ստեղծվել Ալմա Աթայի, Աբասթումանի, Ղրիմի, ԽՍՀՄ ԳԱ հատուկ, Բյուրականի և այլ աստղադիտարանների աստղադիտակները, աշխարհում առաջին 6 մ տրամագծով աստղադիտակը, որում առաջին անգամ կիրառվել է կառավարման նոր տեսակի տեղակայանք[4]։

1949 թվականից գիտական և գործնական կապեր է ունեցել Բյուրականի աստղադիտարանի հետ։

Պարգևատրվել է Լենինյան մրցանակով (1957

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Отечественные астрономические инструменты, М., 1958. (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրզոյան Լ.Վ., Հայրենական աստղագիտական գործիքաշինության ռահվիրան, «Գիտություն ն. տեխնիկա», № 12, 1986։
  • Мирзоян А. В., Харадзе Е. К., Баграт Константинович Иоани- сиани, «Земля и вселенная», № 4, 1987. (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: 2005. — հատոր 1. — էջ 461.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 377.
  3. Երկրի հերոսները (ռուս.)
  4. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 377 CC BY-SA icon 80x15.png