Ա. Ջ. Ֆինն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա. Ջ. Ֆինն
Ծնվել էհունվարի 2, 1979(1979-01-02) (45 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունխմբագիր, վիպասան, գրող և հրատարակիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴյուքի համալսարան և Charlotte Latin School?

Դանիել Մալորի (անգլ.՝ Daniel Mallory, հունվարի 2, 1979(1979-01-02), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի խմբագիր և գրող, որը ստեղծագործում է Ա. Ջ. Ֆինն կեղծանվամբ։ Նրա «Կինը պատուհանում» վեպը 2018 թվականին հայտնվել է «Նյու Յորք Թայմս» ամսագրի բեսթսելլերների ցանկում և որպես գեղարվեստական ֆիլմ պետք է թողարկվեր 2020 թվականին։ Մալորին հայտնի է դարձել 2019 թվականին, երբ պարզվել է, որ ստել է իր անցյալի մասին` փորձելով թաքցնել անձնական թերությունները, արդարացնել իր գրական աշխատանքը և գործունեությունն ապօրինի կերպով առաջ տանելը։

Վաղ կյանք ու կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալորին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաք, որտեղ ընդունվել է Շառլոթի Լատինական դպրոց[1]։ Դյուկի համալսարանում նա մասնագիտացել է անգլերենի մեջ[2] և դերասանություն է սովորել[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի Մալորին աշխատել է Լոնդոնի «Սփեր Բուքսում»` «Little, Brown and Company» հրատարակչության կնիքի ներքո[2]։ Իր առաջին գիրքը` «Կինը պատուհանում», գրել է Նյու Յորքում ապրելու տարիներին, որտեղ William Morrow and Company հրատարակչությունում աշխատում էր որպես փոխնախագահ և խմբագիր[3]։ Գիրքն առաջին անգամ հայտնվել է Նյու Յորք Թայմսի ամենապահանջված գրքերի ցուցակում[2][4], իսկ Էմի Ադամսի և Գարի Օլդմենի մասնակցությամբ պետք է ադապտացվեր մարտաֆիլմի, որը նախատեսվում էր թողարկել 2020 թվականին։ Ֆիլմի ցուցադրությունն անորոշ ժամանակով հետաձգվել է[5][6][7]։

2019 թվականի փետրվարին The New Yorker ամսագրի մի հոդվածում Մալլորին մեղադրվել է իր կյանքի և գործունեության մեջ բազմաթիվ փաստեր կեղծելու մեջ։ Այդ թվում` Օքսֆորդի համալսարանի դոկտորի կոչում ունենալը, գլխուղեղի քաղցկեղով տառապելը, մոր՝ քաղցկեղից մահանալը, եղբոր ինքնասպանությունը, ինչպես նաև` 1995 թվականին նկարահանված «Ընդօրինակող» թրիլլերից խոշոր պարտք վերցնելը՝ իր առաջին վեպի համար[8][9]։ Դրանից հետո Մալորին հայտարարել է, որ մայրը ողջ է և ապաքինվել է քաղցկեղից, իսկ եղբայրը ինքնասպան չի եղել և ողջ է։ Նա իր ստելը բացատրել է երկբևեռ աֆեկտի խանգարմամբ (երկրորդ կարգի)։ Այս ախտորոշման համար մի հոգեբույժ նշել է, որ չի կարելի տվյալ հիվանդությանը զառանցանքներ, ամնեզիաներ և քրոնիկ ստեր որակել` փորձելով այդ կերպ ուշադրություն գրավել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alumni: Class notes». Latin magazine. Charlotte Latin School. Spring 2018. էջ 54 – via Issuu.
  2. 2,0 2,1 2,2 Weir, Keziah (2018 թ․ հունվարի 19). «Your Book Editor Just Snagged Your Spot on the Best-Seller List». New York Times. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  3. 3,0 3,1 Bliwise, Robert (2018 թ․ ապրիլի 17). «Dan Mallory's 'Window' on success». Duke magazine. Duke University. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  4. «The New York Times Best Seller List: January 21, 2018: Fiction» (PDF). The New York Times. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին – via www.hawes.com.
  5. Adams, Tim (2018 թ․ հունվարի 14). «Daniel Mallory: 'Without Gone Girl I'd never have written this book'». The Guardian. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  6. «Why Dan Mallory is grappling with the success of his author alter ego, AJ Finn». Noted. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  7. Walden, Celia (2018 թ․ հունվարի 26). «Meet blockbuster British author AJ Finn - the man who says he "thinks like a woman"». The Telegraph. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  8. Parker, Ian (2019 թ․ փետրվարի 11). «A Suspense Novelist's Trail of Deceptions». New Yorker. Condé Nast. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  9. «The Woman in the Window author hit with allegations of deception, including claims he faked a brain tumour». The Independent. 2019 թ․ փետրվարի 5. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]