Աֆրիկյան գետնասկյուռ
Աֆրիկյան գետնասկյուռ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Xerus (Hemprich & Ehrenberg, 1833) |
||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Աֆրիկյան գետնասկյուռ, (լատին․՝ Xerus) Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Կաթնասունների դասի, Կրծողների կարգի, Սկյուռանմանների ենթակարգի գետնասկյուռ, որը տարածված է Աֆրիկա մայրցամաքում։
Կենդանու լատիներեն անվանումը (Xerus) թարգմանաբար նշանակում է «չորասեր»։ Եվ իրոք, այս կենդանիները շատ չորասեր կրծողներ են։ Տարածված են Աֆրիկա մայրցամաքի միայն Հարավային փոքր հատվածում։ Ներկայումս պահպանվել են միայն Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Լեսոթոյում, Անգոլայում և Բոտսվանայում։ Ապրում են Աֆրիկայի սավաննաներում, արևոտ անտառներում, կիսաանապատներում և անապատներում։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանք սնվում են բույսերի սերմերով և պտուղներով, ուտում են բույսերի և փոքր ծառերի արմատներ և սոխի (կամ սխտորի) գլուխ։ Նրանք լրջորեն վնաս են հասցնում Աֆրիկյան երկրների գյուղատնտեսությանը, բերքահավաքի եղանակին ուտելով գետնանուշի և բատատի (քաղցր կարտոֆիլ) բերքը։
Բացի հիմնական սննդից (բույսեր), նրանք սնվում են նաև որոշ միջատներով, փոքր սողուններով և թռչնի ձվերով։ Կա վարկած, որ գետնասկյուռերի մարմնի ջերմաստիճանը ձմռանը կարող է հասնել -2 °C-ի, սակայն այդ տվյալները կասկածելի են թվում, քանի որ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մարմնի ջերմաստիճանը կարգավորող սպիտակուցները ձմռանը չեն հեռանում օրգանիզմից։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում տարածված են Աֆրիկյան գետնասկյուռերի 3 ընտանիքի 4 ցեղատեսակ[1]
- Ենթաընտանիք՝ Xerus
- Կարմրավուն աֆրիկյան գետնասկյուռ (Xerus rutilus)
- Подрод Euxerus
- Բծավոր աֆրիկյան գետնասկյուռ (Xerus erythropus)
- Ենթաընտանիք՝ Geosciurus
- Կապյան աֆրիկյան գետնասկյուռ (Xerus inauris)
- Դամարյան աֆրիկյան գետնասկյուռ (Xerus princeps)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աֆրիկյան գետնասկյուռը Արխիվացված 2011-05-22 Wayback Machine Wilson D. E. & Reeder D. M. 2005. Կենդանիների տարածվածություն գրքում. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). - Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nowak, Ronald M. 1991. pp. 577–8 Walker's Mammals of the World Fifth Edition, vol. I. Johns Hopkins University Press, Baltimore.
- Thorington, R. W. Jr. and R. S. Hoffman. 2005. Family Sciuridae. pp. 754–818 in Mammal Species of the World a Taxonomic and Geographic Reference. D. E. Wilson and D. M. Reeder eds. Johns Hopkins University Press, Baltimore
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան գետնասկյուռ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան գետնասկյուռ» հոդվածին։ |
|