Աքլորաբբուկ փոքր
| Աքլորաբբուկ փոքր | |
Աքլորաբբուկ փոքր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
| Ընտանիք | Ճրագախոտազգիներ (Orobanchaceae) |
| Ցեղ | Աքլորաբբուկ (Rhinanthus) |
| Տեսակ | Աքլորաբբուկ փոքր (R. minor) |
| Միջազգային անվանում | |
| Rhinanthus minor | |
Աքլորաբբուկ փոքր (լատիներեն՝ Rhinantus minor), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թույլ մազապատ կամ մերկ ցողունով միամյա կիսամակաբույծ է, որի բարձրությունը 20-50 սմ է։ Գծային կամ գծային-նշտարաձև, մանր աղեղնաեզր կամ սղոցցաեզր հակադիր տերևները կանաչ են։ Գագաթանային հասկանման ծաղկաբույլեր առաջացնող ծաղիկներն աճում են տերևների անութներում։ 4 ատամիկներով կլորավուն բաժակը վերին մասում սեղմված է։ Երկշուրթ դեղին պսակի վերին սաղավարտաձև շուրթն ունի կարճ կլորավուն քթիկ, երբեմն մանուշակագույն, ստորին շուրթը թեքված է, երախը՝ բաց։ Ունի 4 երկուժ առԷջներ։ Խոշոր կլորավուն տափակ սերմերով պտուղը երկբույն տուփիկ է՝ հաճախ թևավոր եզրերով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային գոտու մերձալպյան մարգագետիններում, գետնափերին, անտառաեզրերին։ Հանդիպում է Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի մարզերում։ Մեղրատու, թունավոր բույս է[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են ածխաջրեր, պեկտիններ, մաննիտ, դուլցիտ, ալկալոիդներ, ստերոիդներ, իրիդոիդներ, բենզոյաթթու, քլորոտինոիդներ պարունակող կանաչ զանգվածը։ Սերմերից ստանում են մանուշակագույն ներկանյութ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքլորաբբուկ փոքր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքլորաբբուկ փոքր» հոդվածին։ |
| ||||||||||
|