Աքլորաբբուկ
| Աքլորաբբուկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ինֆրաթագավորություն | Streptophyta |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
| Ընտանիք | Ճրագախոտազգիներ (Orobanchaceae) |
| Ցեղ | Աքլորաբբուկ (Rhinanthus) L., 1753 |
Աքլորաբբուկ (լատիներեն՝ Rhinanthus), խլածաղկազգիների ընտանիքի միամյա, կիսամակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ աքլորաբբուկ միջերկրածովային (R. mediterraneus ), աքլորաբբուկ փոքր (R. minor ), աքլորաբբուկ սանրավոր (R. pectinatus ), աքլորաբբուկ ռումելեական (R. rumelicus )։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, ատամնաեզր, նստադիր։ Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները՝ երկշուրթ, դեղին, բաց դեղին։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը կլորավուն, երկբուն, սեղմված տուփիկ է։ Վայրի և մշակովի դաշտավլուկազգի բույսերի մակաբույծ է։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի միջին և վերին լեռնային գոտիների անտառներում, մարգագետիններում, թփուտներում, տափաստաններում և այլն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rhinanthus alectorolophus
- Rhinanthus angustifolius
- Rhinanthus glacialis
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքլորաբբուկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքլորաբբուկ» հոդվածին։ |
| ||||||||||
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 165)։ |