Արտաշես Խալաթով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Խալաթով
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14 (26), 1894[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 27, 1938(1938-10-27)[1] (44 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի ռեալական ուսումնարան և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1917)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող, պետական գործիչ, տնտեսագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններռեկտոր, տնօրեն և նախագահ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունՀամառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե և Q4504120?
 Artemic Khalatov Վիքիպահեստում

Արտաշես Բագրատի Խալաթով (ապրիլի 14 (26), 1894[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 27, 1938(1938-10-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ Կրթությունն ստացել է տեղի գիմնազիայում, ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, հետևել տնտեսագիտության։ 1912 - 1917 թվականներին սովորել է Մոսկվայի առևտրի ինստիտուտում։ Ուսանելու տարիներին անդամակցել է ուսանողական հեղափոխական խմբակներին։ 1917 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։

Մասնակցել է 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո եղել է Մոսկվայի պարենի և տրանսպորտի արտակարգ կոմիսար (1918 թվականի սկզբից) և ՌՍՖՍՀ մատակարարման ժողկոմատի կոլեգիայի անդամ։ 1919 թվականի նոյեմբերից Լենինի առաջարկով Խ. նշանակվել էր Կարմիր բանակի և նավատորմի պարենային ու առաջին անհրաժեշտության առարկաների մատակարարման գլխավոր վարչության պետ։

1921 - 1931 թվականներին նա ժողկոմխորհին կից գիտնականների կենցաղը բարելավող կենտրոնական հանձնաժողովի (ՑԵԿՈԻԲՈԻ) նախագահն էր. միաժամանակ (1922 - 1929) գլխավորել է պարենի ժողկոմատին կից բանվորական մատակարարման հանձնաժողովը և ժողովրդական սննդի ընկերությունը։ 1922 - 1927 թվականներին և 1932 - 1935 թվականներին Խալաթովը եղել է նաև հաղորդակցության ճանապարհների ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1927 - 1932 թվականներին՝ Պետական հրատարակչության վարչության նախագահ և լուսժողկոմատի կոլեգիայի անդամ։ 1927 - 1929 թվականներին նա միաժամանակ Դ. Վ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտորի էր։ 1935 թվականից՝ գյուտարարների համամիութենական ընկերության նախագահը։ Եղել է կոմկուսի XIV, XV, XVI համագումարների պատգամավոր և Համառուսաստանյան Կենտգործկոմի ու ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ։ Ռուսական մամուլում կամ առանձին գրքույկներով հրատարակել է մի շարք գիտական աշխատություններ, մեծ մասամբ տնտեսագիտական։ Նրա մասին հիացմունքով է խոսել Մաքսիմ Գորկին[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 37.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • K вопросу о политике заработной платы, M., 1923;
  • Ленин о производительности труда, Л. 1925.
  • Մնացականյան Ա. Ն., Հոկտեմբերի բարիկադների վրա, Ե. 1967։
  • Мнацаканян А. Н., Cтрабон Л. А., Документы о государственной деятельности А. Б. Халатова, «ԲՀԱ», 1963, № 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 704
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Խալաթով» հոդվածին։