Արվո Պյարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արվո Պերտից)
Արվո Պյարտ
Arvo Pärt.jpg
Ծնվել է սեպտեմբերի 11, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:11|2|0}})[1] (81 տարեկան)
Պաիդե, Յարվամաա, Էստոնիա[1]
Երկիր Flag of Estonia.svg Էստոնիա
Ժանրեր սիմֆոնիա, ժամանակակից դասական երաժշտություն և Մինիմալ երաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտոր
Լեյբլ ECM Records
Շրջանավարտ Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
Անդամակցություն Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Royal Swedish Academy of Music, Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա և Pontifical Council for Culture
Կայք arvopart.ee

Արվո Պյարտ (սեպտեմբերի 11, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:11|2|0}})[1], Պաիդե, Յարվամաա, Էստոնիա[1]), էստոնացի կոմպոզիտոր։ Համարվում է ներկայումս ստեղծագործող ժամանակակից երաժշտության ամենանշանակալի կոմպոզիտորներից մեկը։ Ստեղծագործում է դասական և հոգևոր երաժշտության ոլորտում։1970-ական թվականների վերջերից ստեղծագործում է մինիմալիստական երաժշտության ոճում։ Նրա երաժշտությանը բնորոշ է ինքնատիպ երգաստեղծման տեխնիկան՝ տինտինաբուլին՝ հայտնագործված հենց իր կողմից։ Նրա երաժշտությունը մասամբ ներշնչված է Գրիգորյան երգեցողությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էստոնիայի Յարվամաա նահանգի Պաիդե քաղաքում։ Նրան դաստիարակել են մայրը և խորթ հայրը։ 1957 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Հ. Էյլերի ղեկավարությամբ։ 1968 թվականին աշխատել է Էստոնական ռադիոյում՝ որպես ձայնային ռեժիսոր։ 1964 թվականից Պյարտն իր ստեղծագործություններում առաջին անգամ կիրառել է կոլաժի տեխնիկան։ Մոտավորապես նույն ժամանակ նրա երաժշտության մեջ սկսում են նկատվել կրոնական եղանակներ։

1979 թվականին թողել է ԽՍՀՄ-ը՝ սկզբում ապրելով Վիեննայում, այնուհետև՝ Բեռլինում, որտեղ էլ այժմ բնակվում է՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով Տալլին։ Ընդունել է ուղղափառություն, ունի ուղղափառ կրոնավորի աստիճան։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Պյարտը փորձարարություն է արել տարբեր տեխնիկաներով ու ոճային մոդելներով, որոնցից են իզոմետրիան, մինիմալիզմը, սերիականությունը, նեոդասականությունն ու կոլաժը, սոնորիկան և այլն, նա ամբողջությամբ չի հարել ավանգարդ դպրոցներից ոչ մեկին։ Կոմպոզիտորն իր ոճն այլաբանորեն բնորոշում է որպես tintinnabuli՝ բառացի՝ "զանգակներ" (ակնարկվում են եկեղեցական զանգերը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]