Արշակ Կուզիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Կուզիկյան
Ծնվել էմայիսի 21, 1983(1983-05-21) (40 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնբաս-բարիտոն

Արշակ Գրիգորի Կուզիկյան (մայիսի 21, 1983(1983-05-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգիչ (բաս-բարիտոն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Կուզիկյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։

Հաճախել է Ձայնի պահպանման հատուկ մասնագիտացված դպրոց, երգել Արարատյան հայրապետություն թեմի «Մանկունք» երգչախմբում։

2005 թվականին Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (Մուրադ Հովակիմյանի դասարան), 2008 թվականին վերապատրաստվել է Վալերի Հարությունյանի ղեկավարությամբ, 2013-2015 թվականներին սովորել է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայում (Ս․ Ջոնսոնի դասարան), 2015-2016 թվականներին Ուելսի Ձայնի միջազգային ակադեմիայում (Դ․ Օ'Նիլի դասարան)։ 2008–2013 թվականներին Երևանի օպերայի և բալետի թատրոնի կոնսերվատորիայի օպերայի ստուդիայի մեներգիչ․ դերերգերից են՝ Կոլլին (Ջակոմո Պուչինիի «Բոհեմ»), Մոսի (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Դուլկամարա (Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք»), Ֆիգարո (Ջոակինո Ռոսսինիի «Ֆիգարոյի ամուսնությունը»), Ծեր գնչու (Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինովի «Ալեկո»), Պուբլիո (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Տիտոսի գթությունը»), Ռամբալդո (Ջակոմո Պուչինիի «Ծիծեռնակ») և այլն։

2013 թվականից գործել է Գլազգոյում, Քարդիֆում, 2016 թվականից ապրում է Լոնդոնում։

Հանդես է գալիս համերգներով, մասնակցում է փառատոների, միջազգային մրցույթների։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Լիսիցյանի և Ջակոմո Պուչինիի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի մրցանակակիր (2011, Երևան)
  • «Լես Ազուրիալես» միջազգային մրցույթի մրցանակակիր (1-ին, 2015, Ֆրանսիա)
  • «Անկախ օպերա» մրցույթի մրցակից (2015, Անգլիա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։