Արշալույս Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արշալույս Գաբրիելյան
Ծնվել էհունիսի 14, 1912(1912-06-14)[1][2]
Նախիջևան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 5, 1993(1993-05-05) (80 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտերկրաբանություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1938)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանակադեմիկոս[1] (1982) և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1953)
Պարգևներ

Արշալույս Համբարձումի Գաբրիելյան (հունիսի 14, 1912(1912-06-14)[1][2], Նախիջևան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 5, 1993(1993-05-05), Երևան, Հայաստան), հայ երկրաբան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), միջազգային (տեկտոնական) և համամիութենական (շերտագրական) գիտակոորդինացիոն խորհուրդների անդամ, Պատվո նշան շքանշանակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարսի մարզի Նախիջևան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ-ն (1938)։ 1941-1983 թվականներին՝ ԵՊՀ պատմական և տարածաշրջանային երկրաբանության ամբիոնի վարիչ, 1983-1986 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1986-1993 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանության բաժանմունքի վարիչ, նախագահության անդամ։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի երկրաբանական կառուցվածքի, հատկապես տեկտոնիկայի, շերտագրության և երկրաբանության զարգացման պատմության հարցերին։ Մշակել է Հայաստանի պալեոգենի ու նեոգենի շերտագրական սխեման, Փոքր Կովկասի ու հարակից շրջանների տեկտոնական մասնատման սխեմաները, բնութագրել առանձին տեկտոնական կառուցվածքները՝ ընդգծելով խորքային բեկվածների դերը երկրաբանական կառուցվածքի, հրաբխայնության և մետաղածնության մեջ։ Հեղինակ է «ՍՍՀՄ երկրաբանություն» (1984) ուսումնական ձեռնարկի[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сейсмотектоника Армяский ССР, Е., 1981 (համահեղինակ)
  • Третичные отложения Котайского района Арм․ ССР, Е․, 1947
  • Основные вопросы тектоники Армении, Е․, 1959
  • Палеоген и неоген Армянской ССР, Е․, 1964
  • Тектоническая карта Армянской ССР, Е․, 1968․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 634.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 244-245 
  4. Ա. Գաբրիելյանի մասին ՀՀ ԳԱԱ կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 634 CC BY-SA icon 80x15.png