Արնոշտ Լուստիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արնոշտ Լուստիգ
Arnost Lustig a Marketa Malisova -1 cropped.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1926(1926-12-21)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[1][7]
Վախճանվել էփետրվարի 26, 2011(2011-02-26)[8][1][2][3][4][5][6][7] (84 տարեկանում)
Վախճանի վայրՊրահա, Չեխիա[1]
ԳերեզմանNew Jewish Cemetery
Մասնագիտությունգրող, սցենարիստ, լրագրող և պատմաբան
Լեզուչեխերեն[2]
Ազգությունհրեա
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
ՊարգևներՄեդալ «Մատուցած ծառայությունների համար» Չեխական արվեստի ընկերներ Ֆրանց Կաֆկայի մրցանակ Կառել Չապեկի մրցանակ և Q63981606?
Arnošt Lustig Վիքիպահեստում

Արնոշտ Լուստիգ (չեխ.՝ Arnošt Lustig, 21 դեկտեմբերի, 1926, Պրահա, Չեխիա - 26 փետրվարի, 2011, Պրահա)[9], չեխ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեա առևտրականի ընտանիքում։ 7-րդ դասարանն ավարտելուց հետո ստիպված է եղել թողնել դպրոցը, քանի որ նացիստական օրենքներով հրեաներին արգելվում էր սովորել դպրոցում և համալսարանում։ 1941 թվականին աքսորվեց Տերեզիենշտադտի համակենտրոնացման ճամբար, հետո տեղափոխվել է Աուշվից, որտեղի գազախցում սպանվել է հայրը, իսկ ավելի ուշ՝ Բուխենվալդ[10]։ 1945 թվականին կարողացել է փախչել «մահվան գնացքով», որը գնում էր Դախաու։ Շոգեքարշը կործանվեց ամերիկյան ռմբարկուի կողմից սխալմամբ նետված ռումբից։ Լուստիգը վերադառնում է Պրահա և մասնակցում հականացիստական մայիսյան ապստամբությանը։ Նրա մայրն ու քույրը տեղափոխվեցին Մաութհաուզենից։

Պատերազմից հետո լրագրություն է սովորել Կառլի համալսարանում, այնուհետև աշխատել Պրահայի ռադիոյում։ Քննադատել է կոմունիստական վարչակարգը։ 1967 թվականին, երբ վեցօրյա պատերազմից հետո Չեխոսլովակիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ (Լուստիգն այդ ժամանակ այնտեղ թղթակից էր)[10], Լուստիգը դուրս եկավ կոմունիստական կուսակցության շարքերից։ Խորհրդային մամուլի կողմից քննադատվեց որպես սիոնիստ։

Տեսնելով Պրահայի գարնանային ապստամբության պարտությունը՝ 1968 թվականին լքեց երկիրը և բնակություն հաստատեց Հարավսլավիայում, ապա 1970 թվականին տեղափոխվեց ԱՄՆ։ 1989 թվականի թավշե ապստամբությունից հետո բնակվում էր Պրահայում և Վաշինգտոնում, որտեղ դասավանդում էր Ամերիկյան համալսարանում։ 2003 թվականին թոշակի անցնելով՝ բնակություն հաստատեց Պրահայում։

Մահացել է 2011 թվականի փետրվարի 26-ին՝ քաղցկեղից[11]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուստիգի բոլոր աշխատանքները կապված են Հոլոքոստի և ճամբարային կյանքում գոյատևման, ինչպես նաև հարազատների մահվան հետ։ Նրա արձակի հերոսներն առավել հաճախ երիտասարդ կանայք, երեխաներն ու ծերերն են։ Լուստիգը պնդում էր, որ գրում է այն մասին, թե «ինչպես է մարդն իրեն պահում ճնշման ազդեցությամբ, երբ անհետանում են բոլոր կոնվենցիաները, երբ նա մնում է այնպիսի, ինչպիսին է իրականում»[12]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Miláček (1968)
  • Král promluvil, neřekl nic (1990)
  • Tma nemá stín (1991)
  • Velká trojka (1991)
  • Trilogie o osudech tří židovských žen։
  • Colette։ Dívka z Antverp (1992)
  • Tanga։ Dívka z Hamburku (1992)
  • Lea։ Dívka z Leeuwardenu (2000)
  • Dům vrácené ozvěny (1994)
  • Dívka s jizvou (1995)
  • Kamarádi (1995)
  • Modrý den (1995)
  • Porgess (1995)
  • Neslušné sny (1997)
  • Oheň na vodě։ Povídky (1998)
  • Krásné zelené oči (2000)
  • Zasvěcení (2002)
  • Případ Marie Navarové (2010)

Վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Můj známý Vili Feld (1961)
  • Dita Saxová (1962, экранизирована в 1967)
  • Modlitba pro Kateřinu Horovitzovou (1964)
  • Nemilovaná։ Z deníku sedmnáctileté Perly Sch. (1979)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Noc a naděje (1957)
  • Démanty noci (1958, экранизирован в 1964)
  • Ulice ztracených bratří (1959)
  • První stanice štěstí (1961)
  • Transport z ráje (1962, экранизирован в 1962)
  • Nikoho neponížíš (1963)
  • Bílé břízy na podzim (1966)
  • Hořká vůně mandlí (1968)

Ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Odpovědi։ Rozhovory s Harry Jamesem Cargassem a Michalem Bauerem (2000)
  • Eseje։ Vybrané texty z let 1965—2000 (2001)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119266121 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 Babelio
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 Czech National Authority Database
  8. http://www.ceskenoviny.cz/news/zpravy/czech-jewish-writer-arnost-lustig-dies/601846
  9. «Czech Jewish writer Arnost Lustig dies»։ České noviny (Czech News Agency)։ 2011-02-26։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 26 
  10. 10,0 10,1 «Arnost Lustig: writers are like clowns»։ Czech Radio։ Վերցված է 2009 թ․ հունիսի 7 
  11. Jan Richter Author Arnošt Lustig dies at 84(անգլ.) // Радио Český rozhlas. — 28 февраля 2011.
  12. Ольга Калинина. (15-03-2010)։ ««Дело Марии Наваровой»»։ Радио Прага։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 2011-12-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Haman A. Arnošt Lustig. Praha։ H&H, 1995։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]