Արյան խմբերի ծագումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արյան խումբ

Արյան խմբերի ծագումը մինչև այժմ էլ իր մեջ պարունակում է շատ հանելուկներ: Գիտնականները շարունակում են հետազոտել այս կյանքի համար շատ կարևոր հեղուկը: Օրինակ բազմաթիվ հետազտություններից պարզ դարձավ, որ տարբեր ռասաների մոտ գերակշռում է որոշակի արյան խումբ. եվրոպացիների մոտ` հաճախ երկրորդ խումբը, Արևելքի բնակիչների մոտ` երրորդը, նեգրոիդ ռասայի ներկայացուցիչների մոտ` առաջինը:

«Կեցու-յոկի-գատա»[խմբագրել | խմբագրել կոդը]

արյան կաթիլ

Եթե մեզ մոտ հարցնում են .<<-Ո՞րն է Ձեր կենդանակերպի նշանը>>, ապա Ճապոնիայում ` << -Ի՞նչ արյան խումբ ունեք դուք>>: Ճապոնացիների կարծիքով արյունը մեծ մասամբ որոշում է մարդու բնավորությունը և անհատական առանձնահատկությունները, քան թե հեռավոր աստղերը: Անալիզների անցկացումը և արյան խմբի հաշվառումը այստեղ անվանում են «Կեցու-յոկի-գատա» և ընդունում են շատ լուրջ: Հասարակական վայրերում (կայարաններ, խանութներ, սրճարաններ) տեղադրված են հատուկ մեքենաներ, որոնք կատարում են արյան անալիզը հենց <<տեղում>>, արագ և էժան: Ճապոնացիների համար չիմանալ սեփական արյան խումբը անհնար է: Ղեկավարները և մենեջերները օգտագործում են «Կեցու-յոկի-գատա»-ն աշխատողներին աշխատանքի ընդունելու, մարդկանց մեծամասնությունը` ընկերներ և կյանքի ուղեկից ընտրելու համար: Ճապոնիայում, իսկ վերջերս նաև ԱՄՆ-ում հայտնվել են նույնիսկ հատուկ կազմակերպություններ << АВ0 հանրություն>>, որոնք ստեղծվել են նրա համար, որպեսզի օգնեն առանձին անհատներին, ղեկավարներին ընդունել ճիշտ որոշում, ելնելով արյան բնութագրից: Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք Բայց ինչպե՞ս արյան խումբը կարող է ազդել բնավորության վրա: Շատ գիտնականներ գտնում են, որ սա կապված է էվոլյուցիոն պրոցեսի հետ, որի ընթացքում ելնելով փոփոխվող կլիմայական պայմաններից և կյանքի բնույթից, արյունը վերափոխել է իր հատկությունները: Արյան խումբը ավելի հին է, քան ռասան: Որոշ գիտնականներ գտնում են, որ տարանջատել մարդկությունը ռասանների, դա շատ հեշտ է: Եվ որ արյան խմբերը անհատականության որոշման ավելի կարևոր ցուցանիշներ են, քան ռասայական պատկանելիությունը: Նախնիները թողել են յուրաքանչյուրիս յուրահատուկ ժառանգականություն, որի բնութագրիչ գծերը <<դրոշմված են>> արյան խմբի մեջ: Եվ նույն արյան խմբի մարդիք ունեն ավելի մեծ ընդհանուր կողմեր, քան մենք կարող ենք պատկերացնել: Հնարավոր է մեզնից շատերը եղբայրներ և քույրեր են: Արյամբ:

Ինչ է АВՕ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

ABO համակարգ 1901-1903 թթ․. ավստրիացի գիտնական Կ.Լանդշտեյները և չեխ բժիշկ

Յան Յանսկի

Յա. Յանսկի ն կատարում էին փորձեր էրիթրոցիտների վրա: Եվ հայտնաբերեցին հետաքրքիր օրինաչափություն. էրիթրոցիտներում հակածիններ` A,B ագլյուտինոգենների և պլազմայում բնական հակամարմինների` a,b ագլյուտինինների առկայությունը: Մարդկանց մի մասի մոտ կա միայն ագլյուտինոգեն А, իսկ ուրիշների մոտ միայն В: Երրորդների մոտ չկա ոչ А, ոչ В: Այսպիսով Կարլ Լանդշտայների և Յա. Յանսկու հետազոտությունը բաժանեց մարդկությունը երեք մասի: I խումբ - չկա ոչ А, ոչ В ագլյուտինոգեն II խումբ - կա А, III – ագլյուտինոգեն В: Այնուհետև Դեկաստելլոն բնութագրեց չորրորդ խումբը (էրիթրոցիտներում հայտնաբերվեցին ագլյուտինոգեններ А և В): Գիտնականների հայտնագործությունը անվանվեց АВ0 համակարգ: Նրա վրա է հիմնված արյան փոխներարկումը:

Օրվա մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Տոշիտակա Նոմի. << Դուք այնպիսին եք, ինչպիսին Ձեր արյան խումբն է>>[1]: 1971թ-ին բժիշկ Նոմին հրատարակեց գիրք, որը, ըստ հեղինակի հաստատման, գրված է 25 տարվա անձնական փորձի, ուսումնասիրությունների, բնավորության գծերի և արյան խմբերի անալիզի հիման վրա: Գիրքը վաճառվեց 1.2 միլիոն օրինակով: Արյան խմբից, ինչպես հաստատում է Նոմին, կախված է ոչ միայն մարդու վարքագիծը, այլև զգացմունքները, բնավորությունը: Արյան խմբերը առաջացել են մարդու մարսողական և իմունային համակարգերի էվալյուցիայի հետևանքով: Հնագույն խումբը համարվում է առաջինը ` 0 (I): Նրա կրողները պրիմիտիվ որսորդներ էին, որոնք սնվում էին հիմնականում մսով: Նույնիսկ ժամանակակից առաջին խումբ կրողների մոտ ստամոքսահյութի թթվայնությունը բարձր է, քան մնացած մարդկանց մոտ:

0 (I) «Որսորդ», մարդկանց 40-ից 50% ունի այս խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենա հնագույնն ու առավել տարածվածն է, առաջացել է 40 000 տարի առաջ: Մեր նախնիները վարել են որսորդների կենսակերպ: Վերցնում էին այն ինչ տալիս էր բնությունը այսօր, չէին մտածում վաղվա մասին: Պաշտպանելով իրենց հետաքրքրությունները, ընդունակ էին ոչնչացնել ցանկացածին, անկախ նա ով է ` ընկեր, թե թշնամի: Իմունային համակարգը դիմացկուն է և ուժեղ:

Բնավորության գծերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մարդիք ունեն ուժեղ բնավորություն: Նրանք վճռական են և վստահ իրենց ուժերին: Նրանց կարգախոսն է պայքարել և չնահանջել: Շատ շարժուն են, չհավասարկշռված են և դյուրագրգիռ: Հիվանդագին են ընդունում ցանկացած, նույնիսկ արդարացի քննադատությունը: Ցանկանում են, որ շրջապատը հասկանա իրենց կես խոսքից և կատարի նրանց ցանկությունը: Մարդիք, որոնք ունեն առաջին խումբ <<որսորդներ>> են, նրանց օրգանիզմը շատ դժվար է ադապտացվում դիետաներին, ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով պահպանել կազմվածքը: Մթերքները,որոնք պետք է օգտագործել մարմնի քաշը իջեցնելու համար. լյարդ, համի միս, ծովային մթերք: Մթերքներ, որոնցից հակառակը ավել կիլոգրամներ են ավելանում. կաղամբ, եգիպտացորեն, լոբի, ցորեն:

Արյան խումբ II (А)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիճանաբար որսորդությանը փոխարինելու եկավ հողագործությունը, որը դարձավ սննման հիմնական աղբյուրը: Կենդանական սպիտակուցը մարդականց սննդակարգում դուրս մղվեց բուսականի կողմից, մարսողական համակարգը վերակառուցվեց, փոփոխություններ կատարվեցին նաև արյան մեջ: Այսպես առաջացավ արյան երկրորդ խումբը А (II), որը դարձել է առավել տարածված Եվրոպայի քաղաքներում[2]:

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խումբը համարվում է իդեալական այն մարդկանց համար, ովքեր բնակվում է քաղաքում: Ստրեսադիմացկունությունը այն որակն է, որը հատուկ է այս խմբի մարդկանց: Շատ շփվող են, հեշտության ադապտացվում են ցանկացած միջավայրում, այդ պատճառով էլ այս մարդկանց համար բնակության, աշխատանքի վայրի փոփոխությունը չի առաջացնում ստրեսային վիճակներ: Բայց հաճախ ցուցաբերում են համառություն: Շատ խոցելի են, դժվար են տանում վիրավորանքը:

Խորհուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ձգտեք ղեկավարող պաշտոն զբաղեցնել, մի փորձեք դուրս գալ ստրեսային վիճակից ալկոհոլի միջոցով, դուք կհայտնվեք կախման մեջ, մի կերեք շատ յուղալի սնունդ գիշերը: Ինչպես նշվեց երկրորդ խմբի մարդիկ <<հողագործներ են>> և բուսակերներ, նրանց մարսողական համակարգը զգայուն է, իմունիտետը տոլերանտ: Նրանց անհրաժեշտ է էկոլոգիապես մաքուր, բնական սնունդ, իսկ առաջին հերթին նրանց անհրաժեշտ է սննդակարգից հանել միսը: Կաթնամթերքը նույնպես վատ են յուրացնում: Նրանց համար շատ օգտակար է բուսական յուղը, մթերքներ սոյայից, բանջարեղեն, արքայախնձոր: Մարմնի քաշը կարգավորելուն կօգնի ծովամթերքը, յոդացված աղը, լյարդը, սպանախը, կաղամբը:

В (III) <<Քոչվոր>>, ունեն մարդկանց 10-20 %[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է պոպուլյացիների միաձուլման և նոր կլիմայական պայմաններին հարմարման հետևանքով ավելի քան 10.000 տարի առաջ: Գիտնականները նրա հայրենիքը համարում են Հիմալայների ստորոտները (ժամանակակից Հնդկաստանը և Պակիստանը): Այս արյան խմբի առաջացումը նորից կապված է սննդակարգի փոփոխության հետ. մեծ դեր են խաղացել կաթնամթերքը:

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք լավատես և բաց մարդիկ են: Հարմարավետությունը նրանց չի հրապուրում, իսկ ամեն սովորականը և ամենօրյան առաջացնում է ձանձրույթ: Նրանց ձգում է դեպի արկածները, դրա համար էլ նրանք երբեք առիթը բաց չեն թողնի փոփոխել ինչ-որ բան իրենց կյանքում: Նախընտրում են ոչ մեկից կախման մեջ չլինել: Չեն սիրում անարդարացի վերաբերմունք իրենց նկատմամբ. Եթե ղեկավարը ձայնը բարձրացնի, նրանք հենց այդ վայրկայանին կթողնեն աշխատանքը: Նրանց հատուկ է զգացմունքների խորություն և նրբանկատություն, որը զուգորդվում է զսպվածությամբ:

Թվերի հետ չես վիճի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի բնաչության միայն 9 տոկոսն ունեն արյան երրորդ խումբ: Եվ այդ մարդկանց 40 տոկոսը միլիոնատերներ են, մարդիկ ովքեր հասել են հաջողությունների: Ինչպես երևում է ձեռնարկատիրությունը նրանց արյան մեջ է: Այս խմբի մարդկանց իմունային համակարգը շատ հզոր է,մարսողական համակարգը` տոլերանտ, սննդակարգը առավել անսահմանափակ: Նրանք կաթնամթերքի ամենաշատ օգտագործողներն են, և որպեսզի պահպանեն կազմվածքը նրանց միայն անհրաժեշտ է հավասարաչափ համատեղել ֆիզիկական և մտավոր ակտիվությունը: Այս խմբի մարդկանց քաշի ավելացմանը նպաստում է եգիպտացորենը, հնդկաձավարը, ոսպը:

Հանելուկ: Արյան չորրորդ խումբ - (AB) [խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է հանկարծակի, մոտ 1000 տարի առաջ, ոչ թե փոփոխվող պայմանների հարմարման հետևանքով, ինչպես մնացած խմբերը, այլ հնդեվրոպացիների և մոնղոլոիդների խառնվելու հետևանքով:

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս արյան խմբի մարդիկ սիրում են գլուխ գովել, որ արյան АВ համակարգ ունեցել է Հիսուս Քրիստոսը: Դա այդպես է, թե ոչ դեռ ապացուցված չէ: Բայց ամեն դեպքում չորրորդ խմբով մարդիկ հանդիպում են շատ հազվադեպ: Նրանք տարբերվում են փափուկ բնավորությամբ, միշտ պատրաստ են լսել և հասկանալ ուրիշներին: Այս մարդիկ իսկական ինտելեկտուալներ են, բայց շատ փոփոխական և հաճախ գործը մինչև վերջ չեն տանում : Արյան չորրորդ խմբին գրեթե միշտ բաժին են ընկնում առավել հմայիչ և հետաքրքրասեր մարդիկ, ովքեր օժտված են տաղանդով: Վառ օրինակ են ծառայում ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին և հոլիվուդյան աստղ Մերլին Մոնրոն[3]: Արյան չորրորդ խմբով մարդիկ ունեն զգայուն մարսողական համակարգ և տոլերանտ իմունային համակարգ: Քաշի ավելացմանը նպաստում է խառը ժառանգականությունը, որպեսզի պակասեցնեն այն, անհրաժեշտ է քչացնել մսի քանակությունը, օգտագործել ծովային մթերքներ, կանաչ բանջարեղեն, արքայախնձոր: Ահա եվ ամբողջ համակարգը համառոտ տարբերակով: Եթե դուք գիտեք Ձեր արյան խումբը, ապա ստուգեք համապատասխանում է այս վարկածը իրականում, իսկ եթե չգիտեք, ապա ահա եվ Ձեզ պատճառ իմանալու: Վերջ ի վերջո այս գիտելիքները ավելորդ չեն լինի: Համոզիչ են արդյո՞ք բերված ապացույցները: Անվիճելի ճշմարտության նրանք չեն հասնում: Բայց չէ որ մենք հավատում ենք աստղագուշակությանը, որը մեզ ասում է, որ մեր բնավորությունը որոշված է աստղերով, որոնք գտնվում են մի քանի լուսնային տարի հեռավորության վրա: Ինչու չհավատանք նրան, որ մեր բնավորությունը որոշում է արյունը, չէ որ այն համարվում է մեր անբաժան մասը (բառիս ուղիղ իմաստով):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Питер Д'Адамо, Серия книг о группах крови и системах питания.
  2. Масахико Номи, первая книга по данной теме - «Вы таковы, какова ваша группа крови» - опубликована в 1971 г.
  3. Левченко Ю.Н., кандидат психологических наук, статья «Кровь – это сама жизнь». Москва, 9 января 2009 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png