Jump to content

Արմինե Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմինե Առաքելյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1962(1962-03-21) (62 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան,  Հայաստան և  Ֆրանսիա
Մասնագիտությունքաղաքագետ և իրավաբան

Արմինե Առաքելյան (անգլ.՝ Armineh Arakelian, մարտի 21, 1962(1962-03-21), Թեհրան, Իրան), պետական ու հանրային գործիչ, քաղաքական խորհրդական, քաղաքագետ, միջազգային իրավաբան, դիվանագետ, անկախ փորձագետ, իրավապաշտպան, արտիստ և լրագրող։ 1999 թվականին իր միջոցներով հիմնադրել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ։

Ֆրանսիայի, Հայաստանի ու Իրանի քաղաքացի է։ 2001 թվականի օգոստոսի 1-ին Հայաստան է տեղափոխվել Ստոկհոլմից (Շվեդիա)։ 2009 թվականի սեպտեմբերի 13-ից ի վեր բնակվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմինե Առաքելյանը ծնվել է 1962 թվական մարտի 21-ին Թեհրան քաղաքում։ Ավարտել է Թեհրանի հայկական դպրոցի մաթեմատիկ-ֆիզիկ բակալավրիատը, 1983 թվականին մեկնել է Փարիզ ուսանելու։

Արմինե Առաքելյանն ունի մագիստրատոսական երկու աստիճան, ինչպես նաև մասնագիտական բարձրագույն կրթության դիպլոմ (DESS) Սորբոն-Փարիզ I-ի և Ռենե Դեկարտի համալսարաններից (Փարիզ, Ֆրանսիա) քաղաքագիտություն/միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք մասնագիտացումներով։

Նա ավելի քան 20 տարվա փորձառություն ունի` իրավունքների պաշտպանության ու զարգացման, միջազգային զարգացման, քաղաքականությունների մշակման ու խորհրդատության, ժողովրդավարության, պետականաշինության և քաղաքացիական հասարակության զարգացման բնագավառներում։ Ունի քաղաքացիական հասարակության կազմակերպություններում և միջազգային միջկառավարական կազմակերպություններում աշխատելու փորձ, ինչպիսիք են՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ)[1], Ժողովրդավարության և ընտրությունների աջակցման միջազգային ինստիտուտ (ԺԸԱՄԻ)[2][3] և Եվրոպական Միությունը Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հարավային Կովկասում և Աֆրիկայում։ Ռուանդայում և Մեծ Լճերում համագործակցել է Եվրոպական Միության և ՄԱԿ-ի ՄԻԲՅ-ի հետ Ռուանդայում (Աֆրիկա) 1994 թվականի ապրիլյան ցեղասպանությանը հաջորդող տարիներին՝ որպես Մարդու իրավունքների զարգացման բաժնի գլխավոր պատասխանատու[4]։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-2018 թվականներին Արմինե Առաքելյանը զբաղվել է նկարչապաստառների, դեկորատիվ իրերի և պատերի վրա մատներով նկարչությամբ։ Առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանում (2016)։

Արմինե Առաքելյանի մայրն է արվեստագետ Կիտուշ Արզույանը, իսկ հայրը՝ մտավորական Սիսակ Առաքելյանը։

2016 թվականի մայիսի 17-ին Արմինե Առաքելյանը քաղաքացիական խաղաղ ակցիա է կատարել՝ լողանալով Երևանի Հանրապետության հրապարակի գլխավոր շատրվանում, որին հաջորդել է ոստիկանական բռնությունները և հետագայում ապօրինի կերպով Նուբարաշենի հոգեբուժարանում բռնի պահելը և անմարդկային գործողությունների ենթարկելը[5][6]։ Արմինե Առաքելյանը, իբրև իրավապաշտպան, իր բողոքի հիմնան վրա մինչև ՀՀ Վճռաբեկ դատարան է հասել[7]։ Արմինե Առաքելյան տարիներ շարունակ քաղաքական հալածանքների, հետապնդումների և այլամերժական հարձակումների է ենթարկվել[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Refugees, United Nations High Commissioner for. «Refugees Magazine Issue 111 (Universal Declaration of Human Rights 50th Anniversary) - A Woman's Lot ...». UNHCR (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  2. Arakelian, Armineh (2005). «Constitutional/Political Reform Process in Georgia, in Armenia and Azerbaijan: Political Elite and Voices of the People» (PDF). International IDEA.
  3. «Press Release : Conference on Challenges to Sustainable Democracy in Georgia and the South Caucasus». archive.idea.int. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  4. Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տիգրանուհի Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
  5. «Ինչպես են խոշտանգում հայաստանյան հոգեբուժարանում». Epress.am. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  6. VELES HUMAN RIGHTS NGO (2018 թ․ օգոստոսի 20), Մենք անպարտելի ենք։ Արմինեh Առաքելյան, Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին
  7. 1in.am (2016 թ․ հունիսի 1), ՄԻԺԻ հիմնադիր, քաղաքագետ Արմինե Առաքելյանին դաժան ծեծի են ենթարկել հոգեբուժարանում, Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «Անհայտ անձինք կրակել են իրավապաշտպանի ուղղությամբ և փախուստի դիմել». Epress.am. 2017 թ․ փետրվարի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]