Արմենիա (թերթ, Մարսել)
- Այս հոդվածը շաբաթաթերթի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արմենիա (այլ կիրառումներ)։
Արմենիա | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն[1] |
Գլխավոր խմբագիր | Մկրտիչ Փորթուգալյան[2] |
Հիմնադրվել է | օգոստոսի 1, 1885 |
Հիմնադիր | Մկրտիչ Փորթուգալյան |
Անվանված է | Հայաստան |
Երկիր | Ֆրանսիա |
Գրասենյակ | Մարսել[2] |
Լուծարվել է | հուլիսի 25, 1923 |
ISSN | 1967-9602 և 2697-9160 |
«Արմենիա», հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1885-1923 թվականներին Մարսելում (Ֆրանսիա)։ Խմբագիրներ՝ Մկրտիչ Փորթուգալյան, Ե. Թորոսյան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արմենիա» պարբերականն առաջին անգամ հրատարակվել է 1885 թվականի օգոստոսի 1-ին Մարսելում Մկրտիչ Փորթուգալյանի կողմից[3][4][5]։
Նկարագրելով Արևմտյան Հայաստանի բնակչության ծանր վիճակը՝ շաբաթաթերթը նրանց կոչ է արել պատրաստվել ազգային-ազատագրական պայքարի։ «Արմենիան» բացահայտել է եվրոպական պետությունների գաղութային քաղաքականությունն ու շահադիտական նպատակները Թուրքիայում և քարոզել հույս չդնել նրանց վրա, այլ ազատության հասնել սեփական ուժերով (այդ թվում հույսը դնելով գյուղացիական ինքնապաշտպանության վրա)[6]։ Հրապարակել է նյութեր հայկական գավառների դրության, Կ. Պոլսի ազգային հիմնարկների գործունեության, հայկական գաղթավայրերի (Հնդկաստան, Եգիպտոս, Հունաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա և այլն) մասին։
Թերթը ողջունել է 1905 թվականին ռուսական հեղափոխությունը՝ նրա մեջ տեսնելով ապագա «ժողովրդական» Ռուսաստանի ծնունդը։ 1908 թվականին երիտթուրքական հեղաշրջմանը սկզբնապես վերաբերվել է անաչառ, սակայն հետագայում, իրադարձություների զարգացմանը զուգընթաց, պարզել է երիտթուրքերի հայահալած քաղաքականությունն ու նպատակները։
«Արմենիա» շաբաթաթերթը հրապարակել է նաև հայագիտական հոդվածներ և գեղարվեստական ստեղծագործություններ։
«Արմենիա» շաբաթաթերթի շուրջ համախմբված մտավորականները դարձել են հայկական առաջին քաղաքական կուսակցության՝ Արմենական կազմակերպության (1885) միջուկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1967-9602
- ↑ 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Claire Mouradian, էջ 44
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՄԷՆԻԱ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ Claire Mouradian, Anouche Kunth, էջ 14
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Claire Mouradian, «La vitalité d'une presse en diaspora», dans Collectif, Presse et mémoire : France des étrangers, France des libertés, Éditions de l'Atelier, 1990 (ISBN 978-2708228719, lire en ligne [archive]), p. 35-45
- Krikor Beledian, Cinquante ans de littérature arménienne en France : Du même à l'autre, CNRS Éditions, 2001, 487 p. (ISBN 978-2271059291)
- Claire Mouradian et Anouche Kunth, Les Arméniens en France : Du chaos à la reconnaissance, éditions de l'attribut, coll. « Exils », 2010, 168 p. (ISBN 978-2916002187)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 94)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |