Արման Ղուշչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արման Ղուշչյան
Ծնվել էմարտի 14, 1981(1981-03-14)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Բազելի երաժշտական ակադեմիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
pre-art Schweiz?

Արման Ղուշչյան (մարտի 14, 1981(1981-03-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, Դ․ Շոստակովիչի անվան մրցույթի հաղթող (Մոսկվա, 2006), «Pre-Art» 3-րդ միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր (Ցյուրիխ, 2007)։ Շվեյցարիայի Ֆեդերալ և DAAD կրթաթոշակների հաղթող է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թվականին մարտի 14-ին, Երևանում[3]։ 2005 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան` Ռոման Լեդենյովի դասարանը։ 2006-2008 թվականներին սովորել է Բազելի երաժշտական ակադեմիայում` Ռոլանդ Մոզերի կոմպոզիցիա դասարանում, Գեորգ Ֆրիդրիխ Հաասի գործիքավորում և էրիկ Օնյայի էլեկտրոնային երաժշտություն դասարաններում։ 2010-2012 թվականներին կատարելագործվել է Դրեզդենի երաժշտական համալսարանում` Մարկ Անդրեյի (կոմպոզիցիա) և Ֆրանց Մարտին Օլբրիշի (էլեկտրոնային երաժշտություն) ղեկավարությամբ։ 2008-2013 թվականներին համոնիա, գործիքավորում և կոմպոզիցիա է դասավանդել Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոսերվատորիայում։ 2011-2012 թվականներին եղել է կոմպոզիտոր Մարկ Անդրեի ասիստենտը` դասավանդելով Դրեզդենի երաժշտական բարձրագույն դպրոցում։ Շվեյցարիայի Ֆեդերալ և DAAD կրթաթոշակների հաղթող է։ 2010-2011 թվականներին բնակվել է Ռիխարդ Վագների մշակութային տանը (անգլ.՝ Richard-Wagner-Stätten)` Դրեզդենի մերձակայքում։ Նրա ստեղծագործությունների մի մասը հրատարակվում է ֆրանսիական «Le Chant du Monde» երաժշտական հրատարակչությունում։ 1993 թվականից բնակվում է Մոսկվայում[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարձել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր

  • Դ.Շոստակովիչի անվան մրցույթ (Մոսկվա, 2006թ.),
  • «Pre-Art» 3-րդ միջազգային մրցույթի երկրորդ մրցանակ (Ցյուրիխ, 2007թ.)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախմբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Yevét, մեծ նվագախումբ (70 կատարող), 2008
  • Կամերային սիմֆոնիա «Օբրենի», մենակատարների անսամբլ (16 կատարող), 2005 թ., Լրամշակված 2007 թ
  • Metanoia, մեծ նվագախումբ (91 կատարող), 2005
  • Matean, կամերային նվագախումբ (5 փայտե հողմ, ֆրանսիական եղջյուր, տավիղ, տիմպանի, 15 լար), 2003
  • Կամերային երաժշտություն
  • Nihil sive, ֆլեյտա, հոբոյ, ակորդեոն, կոնտրաբաս, 2007
  • Երաժշտություն չորս լարով։ Կոմպոզիցիա I, ջութակ, 2006
  • Տխուր լանդշաֆտներ, ֆլեյտա, հոբոյ, կլառնետ (+ բաս կլարնետ), 2004
  • Solo, 8 թավջութակ, 2003
  • Տրիպտիխ, 2 շեփոր in B, 2001
  • A Posteriori, շեփոր in B/in C, շեփոր in B,Ֆրանսիական եղջյուր, տրոմբոն, շեփոր, 2001
  • Լարային քառյակ, 2001
  • Երեք հայկական երգ (3 կտոր Կոմիտասի թեմաներով), ֆլեյտա, ալտ, 1999 թ.(նաև ֆլեյտայի, ջութակի, 2005 թ. տարբերակներ. ֆլեյտա, թավջութակ, 2005)

Ձայնային[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆանտազիա 2002

Ստեղծագործությունները կատարվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի «Աշուն» (2004-2005թ., 2009-2011թ.)
  • Մոսկովյան «Ֆորում» (2003թ.)
  • «ISCM World New Music Days» (2004թ., Շվեյցարիա)
  • Կիևի երաժշտական փառատոն (2009թ., Ուկրաինա)
  • «Tonkünslerfest Zürich» (2007թ.)
  • «Convergence» (2010թ. և 2013թ., Թբիլիսի)
  • «Culturescapes: Moskau» (2012թ., Բազել)
  • «Նոր երաժշտության 2 օր և 2 գիշեր» (2013թ., Օդեսսա)

Կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախումբ
  • Բազելի սիմֆոնիկ նվագախումբը
  • Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Մոսկվայի ժամանակակից երաժշության անսամբլ
  • Պ.Չայկովսկու անվան սիմֆոնիկ մեծ նվագախումբ
  • Դրեզդեն Սիմֆոնիետտա
  • «Ֆոնիքս» անսամբլ
  • «Convergence» անսամբլ
  • «Pre-Art» անսամբլ
  • «Courage» անսամբլ

Դիրիժորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուրգեն Հեմպել
  • Էկկեհարդ Կլեմ
  • Յուրգ Հեննեբերգեր

Մենակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]