Արման Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Ադամյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 14, 1997(1997-02-14)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Նորատուս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Մարզիչ(ներ)՝Mikhail Rakhlin?[2][3][4][…]
Քաշ՝100 կիլոգրամ

Արման Ազատի Ադամյան (փետրվարի 14, 1997(1997-02-14)[1], Նորատուս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), ռուսաստանցի հայազգի ձյուդոիստ, 2023 թվականի աշխարհի չեմպիոն[5], 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն և 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Ադամյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 14-ին[7] Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում, ծագումով հայ է։

Վոլգոգրադի ձյուդոյի դպրոցի սան է, մարզվել է Վլադիմիր Լիզենկոյի ղեկավարությամբ, այժմ նրա մարզիչը Սերգեյ Սիդորովն է[7]։ Ունի հաղթանակներ Ռուսաստանի պատանեկան առաջնություններում։

2017 թվականին Զագրեբում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում Ադամյանը նվաճել է արծաթե մեդալ։ Նա արծաթ է նվաճել նաև Անթալիայում 2018 թվականին կայացած Գրան պրի մրցաշարում։ Երիտասարդների Եվրոպայի 2018 թվականի առաջնության հաղթող է[7]։

2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպայի միացյալ առաջնությունում և Եվրոպական խաղերում Արմանը հաղթել է մինչև 100 կգ քաշային կարգում՝ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն և Խաղերի հաղթող։ Այդ նվաճումից հետո նա հաղթել է Եկատերինբուրգում անցկացված «Մեծ սաղավարտի» Գրան պրի մրցաշարում[7]։ Նույն թվականին նա լրացրել է «Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի» նորմատիվը։

2020 թվականին Փարիզում անցկացված «Մեծ սաղավարտի» Գրան պրիում Ադամյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, ինչպես նաև դարձել է Բուդապեշտի «Մեծ սաղավարտի» Գրան պրիի փոխչեմպիոն։

2020 թվականի նոյեմբերին Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում Արմանը արծաթե մեդալ է նվաճել մինչև 100 կգ քաշային կարգում[8]։ Եզրափակիչ գոտեմարտում նա պարտվել է իսրայելցի մարզիկ Պետեր Պալչիկին[9]։

Խորվաթիայի Գրան պրի մրցաշարի հաղթող (2021)[10], «Աբու Դաբիի Մեծ սաղավարտի» Գրան պրիի համաշխարհային շարքի հաղթող (2021)[11], «Փարիզի Մեծ սաղավարտի» Գրան պրի մրցաշարի հաղթող (2021)[12]։

2021 թվականին Ադամյանը համաշխարհային դասակարգումն ավարտել է 1-ին տեղում և 100 կգ քաշային կարգում լավագույն ձյուդոիստն էր[13]։

2022 թվականին Ադամյանը հեռացել է Վոլգոգրադից և սկսել ներկայացնել Սանկտ Պետերբուրգը[14]։

2023 թվականին Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել մինչև 100 կգ քաշային կարգում՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով օլիմպիական կրկնակի չեմպիոն չեխ Լուկաշ Կրպալեկին[5]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Les-Sports.info
  2. https://web.archive.org/web/20230512133438/https://www.spbjudo.com/news/pozdravlyaem-armana-adamyana-s-dnem-rozhdeniya
  3. https://web.archive.org/web/20230515130831/https://infosport.ru/person/dzyudo/adamyan-arman-azatovich
  4. https://web.archive.org/web/20230512141336/http://www.kirnews.ru/news/2021-12-14/dzyudoisty-s-beregov-nevy-vyigrali-ligu-chempionov---klubnyy-chempionat-evropy/
  5. 5,0 5,1 «Արման Ադամյանը՝ ձյուդոյի աշխարհի չեմպիոն». armsport.am.
  6. «Арман Адамян – мастер спорта России международного класса, еще шестеро волгоградцев – мастера спорта России». volgograd-trv.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 7,2 7,3 «АДАМЯН Арман Азатович | Российские спортсмены | Спортивная Россия». infosport.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  8. news, world today (2023 թ․ մայիսի 12). «"Russian Judoka Arman Adamyan Claims Gold at World Championship in Doha"». World Today News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  9. «European Seniors Championships 2020 / IJF.org». www.ijf.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  10. «Zagreb Grand Prix 2021 / IJF.org». www.ijf.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  11. «Abu Dhabi Grand Slam 2021 / IJF.org». www.ijf.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  12. «Paris Grand Slam 2021 / IJF.org». www.ijf.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  13. «Дзюдоист Арман Адамян занимает первое место в международном рейтинге - 27.12.2021, Sputnik Армения». ru.armeniasputnik.am (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  14. «Волгоград без формата: Талантливые спортсмены продолжают бежать из Волгограда». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
  15. «Кубок Европы Словения». judo.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  16. «Кубок Европы в Оренбурге». judo.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]