Արծվի Հունանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հունանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծվի Հունանյան
Ծնվել էապրիլի 5, 1926(1926-04-05)
ԾննդավայրԱշոցք, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 26, 2010(2010-12-26) (84 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1994)
Մասնագիտությունգրականագետ և թատերագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Գրական թերթ, Սովետական գրող և Հայֆիլմ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունՀԳՄ

Արծվի Ստեփանի Հունանյան (ապրիլի 5, 1926(1926-04-05), Աշոցք, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2010(2010-12-26)), հայ գրականագետ, թատերագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1994)։ Հայաստանի գրողների միության անդամ (1964)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծվի Հունանյանը ծնվել է 1926 թվականի ապրիլի 5-ին, ՀԽՍՀ Ղուկասյանի շրջանի Ղուկասյան գյուղում։ 1933 թվականին ընտանիքով տեղափոխվել է Լենինական, որտեղ և ստացել է միջնակարգ կրթությունը։ 1943 թվականին սովորել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1949 թվականին ավարտել է Երևանի Թատերական Ինստիտուտը։ 1953-1962 թթ.` Հայպետհրատի խմբագիր, 1962-1967 թթ.` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտ․ աշխատող, 1968 թվականին՝ «Գրական թերթի» բաժնի վարիչ, 1980-1986 թթ.` «Սովետական գրող» հրատարակչության ավագ խմբագիր։ 1964 թվականին «Արդի հայ դրաման» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1969 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, միաժամանակ՝ «Էկրան» հանդեսի խմբագրությունում։ Հունանյանի հոդվածներն ու աշխատությունները վերաբերում են հայ դրամատուրգիայի, ինչպես և թատրոնի ու կինոյի զարգացման, տեսության և պատմության հարցերին[1][2]։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդի հայ դրաման, Երևան, 1964, 199 էջ[3]։
  • Դրամատուրգները և արդիականությունը, Երևան, 1978
  • Դրամատուրգիա և թատրոն, Երևան, 1980։
  • Սովետական հայ դրամատուրգներ, Երևան, 1986[4]։
  • Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, 1988[5]։
  • Պատմական արդարությունն ընդդեմ ուրացության, ՀԳՄ հրատարակչություն, 2007,108 էջ[6]։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գո Մո-Ժո, Ընտիր երկեր (գրքում զետեղված «Երկվորյակներ» պիեսը թարգմանել է Ա. Հունանյանը), Երևան, 1954, 422 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաչատրյան Հ.Հ., Գրական տեղեկատու, 1986։ էջ 327։
  2. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
  3. Հունանյան, Արծվի (1964). Արդի հայ դրաման (արաբերեն). Հայպետհրատ.
  4. Հունանյան, Արծվի (1986). Սովետական հայ դրամատուրգներ. Հայկական թատերական ընկերություն.
  5. Սամվելյան, Լ Օ (1993 թ․ օգոստոսի 2). «Արծվի Հունանյան, Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, 1988, «Սովետական գրող» հրատ., 451 էջ։». Լրաբեր Հասարակական Գիտությունների. № 2: 168–172. ISSN 0320-8117. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  6. Հունանյան, Արծվի (2007). Պատմական արդարությունն ընդդեմ ուրացության. ՀԳՄ հրատարակչություն.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծվի Հունանյան» հոդվածին։