Արթուր Էլբակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլբակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Հաբեթի Էլբակյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1961(1961-02-10) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան

Արթուր Հաբեթի Էլբակյան (փետրվարի 10, 1961(1961-02-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժամանակակից թատերական գործիչ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական տարիներին զբաղվել է ֆուտբոլով և հրավեր է ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից։ Սակայն լուրջ վնասվածքը և անակնկալ հանդիպումը ԽՍՀՄ ժողովրդական դերասան, բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի հետ շրջադարձային են եղել Արթուրի կյանքում և մասնագիտության ընտրության մեջ։ Ղափլանյանի հրավերով Արթուրը սովորել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիաում այնուհետև ընդունվել է ԽՍՀՄ Ժողովրդական դերասան Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսը (դասախոս՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյան) և անմիջապես երկրորդ կուրս։ 1980 թ. Արթուրը Էլբակյանը ավարտել է թատրոնի ստուդիան և որպես դիպլոմային աշխատանք (ռեժիսոր Խ. Աբրահամյան) խաղացել գլխավոր դեր՝ Զիմզիմով Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսում։ 1980 - 1982 թթ. Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում աշխատել է որպես դերասան, 1982-1984 թթ.՝ Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնի դերասան, 19841990 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասան։ 1985 թվականին Արթուր Էլբակյանը պարգևատրվել է և դարձել ՀԼԿԵՄ-ի դափնեկիր։ Նույն թվականին որպես պատգամավոր Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է XII Համաշխարհային երիտասարդական փառատոնին։ Փառատոնի բացմանը նա Հայաստանի դրոշակակիրն է եղել։ 1985 - 1990 թթ. մասնակցել է մի շարք հեռուստատեսային և ռադիո բեմադրությունների։ 1981 - 1991 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, պրոֆեսոր Ռ. Ջրբաշյանի արվեստանոցում, թատրոնի և կինոյի բեմադրիչ մասնագիտությամբ։ 1990 - 1993 թթ. «Թատրոն-13»-ի հիմնադիր-տնօրեն։ Թատրոնի բացմանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1993-1995 թթ. Արթուր Էլբակյանը Հայաստանի hանրային hեռուստատեսությունում հեղինակում է «Նորին մեծություն թատրոն» և «Ժամադրություն» հաղորդաշարերը (հանդիպումներ արվեստագետների, քաղաքական գործիչների հետ, հեղինակ և վարող)։ 1995 - 1996 թթ. ՀՀ ժողովրդական դերասաններ Լևոն Թուխիկյանի, Վլադիմիր Մսրյանի և Գուժ Մանուկյանի հետ ստեղծել են «Թատրոն» հիմնադրամ։ 1996 - 2000 թթ. եղել է «Ար» հեռուստաընկերության հիմնադիրներից, տնօրեն, փոխ-նախագահ, մի շարք հաղորդումների հեղինակ։ 1998 - 1999 թթ. եղել է «Армянское радио»-ի գլխավոր պրոդյուսեր Մոսկվա քաղաքում, 1998 - 2000 թթ.՝ Հայաստանի hանրային hեռուստաընկերության սեփական թղթակիցը Ռուսաստանի Դաշնությունում, մի շարք հաղորդումների հեղինակ, 2002 - 2005 թթ. «London & Regional Properties» ընկերության խորհրդատու Մոսկվայում և ԱՊՀ երկրների տարածքում։

2005 թվականից ազատ ստեղծագործող։ Գրել է պիեսներ, սցենարներ, գրքեր, բանաստեղծություններ։ Նկարահանել է վավերագրական ֆիլմեր, որոնցից

2012 թվականին Los Angeles Film & Script Festival փառատոնում Արթուր Էլբակյանի What is Jass կարճ ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակի։

«Իմ խելագար Շեքսպիրը»[1] պիեսը Արթուր Էլբակյանի բեմադրությամբ և կատարմամբ, 2014 թվականին Նյու-Յորքում UNITED SOLO մոնո ներկայացումների աշխարհի ամենա մեծ փառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի, որը նաև Back Stage ամսագրի, backstage.com կայքի համատեղ մրցանակն է։

Նույն ներկայացումը Արթուր Էլբակյանը խաղացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում և Լոս-Անջելոսի «Ալեքս» թատրոնում։ «Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացմանը բազմիցս անրադարձել է Broadway World կայքը և աշխարհի տարբեր լրատվամիջոցներ և կայքեր։

2014 թվականից Արթուր Էլբակյանը հանդիսանում է ԱՄՆ-ի դրամատուրգների գիլդիայի անդամ (The Dramatist Guild of America[2]):

2015 թվականից Արթուր Էլբակյանը հանդես է գալիս դասախոսություններով և անց է կացնում վարպետության դասեր (master classes):

2017 թվականին Արթուր Էլբակյանը ստեղծել է «Արթուր Էլբակյանը ժամադրում է[3]» հեռուստահաղորդման շարք, որը նվիրված է Երևանին և երևանցիներին։

Բեմադրություններ և խաղացած դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լուսնագնացի դարում», Ս. Ստրատիև - Բեմադրության, թարգամանության և ձևավորման հեղինակ
  • «Չենչի», Պ. Շեյլի – Բեմադրության և ձևավորման հեղինակ

Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զիմզիմով - «Պեպո», Գ. Սունդուկյան, բեմադրիչ` ՍՍՀՄ ժող.արտիստ Խ. Աբրահամյան
  • Բուրատինո - «Բուրատինոի արկածները», բեմադրիչ` Վ. Քոչարյան, Ա. Էլբակյան
  • Մսյո Բլի - «Դուք ողջ լինեք», Պիեռ Շենո, բեմադրիչ` Մ. Սիմոնյան

Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ (Փոս-ի) թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոն Ժուան - «Քարե հյուրը», Ա. Պուշկին` բեմադրիչ Ա. Սահակյան
  • Ալբեր - «Ժլատը», Ա. Պուշկին` բեմադրիչ Ա. Սահակյան
  • Արքայազն - «Երջանիկ ավարտ», հեքիաթ` բեմադրիչ Ա. Սահակյան
  • «Պլուֆտի արկածները», Մ.Կ. Մաշադու` բեմադրիչ Ա. Սահակյան

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոռ – Արթուր Ռիվարես - «Բոռ», Է. Վոյնիչ, բեմադրիչ` Հ. Աշուղյան
  • Կառլ Մոր - «Ավազակներ», Ֆ. Շիլլեր, բեմադրիչ` Գ. Մկրտչյան
  • Կլաուդիո, «Ոչնչից մեծ աղմուկ», Վ. Շեքսպիր, բեմադրիչ` Ե. Ղազանչյան
  • Քաղաքագլուխ - «Մի քաղաքի պատմություն», Մ. Սալտիկով- Շչեդրին, բեմադրիչ` Ե.Ղազանչյան
  • Սմբատ - «Հացի խնդիր», Պ. Պռոշյան, բեմադրիչ` Ե. Ղազանչյան
  • Ընձակ - «Եղիցի երկիր», Վ. Մովսիսյան, բեմադրիչ` Ե. Ղազանչյան
  • Սմբատ - «Սև սարի հետևում», Ռ. Ավետիսյան, բեմադրիչ` Ա. Վարդանյան
  • Աադու - «Այրվող տախտակամածին», Հ. Լույկ, բեմադրիչ` Ա. Վարդանյան
  • Հայկ - «Բռնկում», Բ. Բաբայան, բեմադրիչ` Ա. Վարդանյան
  • Պավել Վլասով - «Մայրը», Մ. Գորկի, բեմադրիչ` Վ. Կրուպնիցսկի
  • Դահիճ - «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», Գրիմ եղբայրներ, բեմադրիչ` Ա. Վարդանյան
  • Սանսոն - «Դոն Քիշոտ», Մ. Սերվանտես, բեմադրիչ` Ն. Դուրյան
  • Զմբե - «Մկների ժողով», Խ.Ապեր, բեմադրիչ` Ե.Ղազանչյան
  • Բենվոլիո - «Ռոմեո և Ջուլիետ», Վ. Շեքսպիր, բեմադրիչ` Հ. Հովհաննիսյան
  • Սամվել - «Սկիզբ», Մ. Մարինոսյան, բեմադրիչ` Մ. Մարինոսյան

Թատրոն - 13[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առնետաորս», Պ. Տուրրինի, բեմադրություն, թարգմանություն` Արթուր Էլբակյան
  • Դատավոր - «Անկարելի Կարելին», Մ. Պչակչյան, բեմադրություն, բեմականացում, նկարչական ձևավորում` Արթուր Էլբակյան
  • «Չառլեյի մորաքույրը», Թ. Բրանդոն, բեմադրիչ` Արթուր էլբակյան
  • Թամադա - «Քաջ Նազար», Դ. Դեմիրճյան

Հեռուստատեսային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դահիճ - «Բյուրեղապակյա սիրտը», Լ. Ուստինով, բեմադրիչ` Գ. Առաքելյան
  • Ավտոնոմ - «Մանդատ», Ն. Էրդման, բեմադրիչ` Թամարա Բիտյուտցկայա-Էլիբեկյան
  • Յարոսլավ Հաշեկ - «Շվեյկ», Յ. Հաշեկ, բեմադրիչ` Ա. Մինասյան։ Ներկայացումը տեղ է գտել Հայաստանի հեռուստատեսության «Ոսկե ֆոնդում»։
  • «Հեռուստատեսային մանրապատումներ» - բեմադրիչ` Գ. Ղազարյան

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ խելագար Շեքսպիրը»
  • «Կարմիր կակաչներ»` նվիրված Սողոմոն Թեհլիրյանին
  • «Հայրիկ, ես արդեն մեծ եմ»

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Էմիգրացիա»
  • «Չամիչի արքան»
  • «Դուռը»

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեր մասին» («Երեվանը և երեվանցիները»)
  • «Հարյուր տարի» բանաստեղծությունների շարք

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լուսնագնացի դարում», Ստանիսլավ Ստրատիև
  • «Առնետաորս», Պիտեր Տուրինի

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Էլբակյանը ստեղծել է ավելի քան 50 գեղանկարչական աշխատանքներ (յուղաներկ և ակրիլիկ)։ Արթուր Էլբակյանի նկարչական աշխատանքներին անրադարձել է հանրահայտ Broadway World[4]:

Ֆիլմերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լոնդոնը իմ աչքերով»
  • «Իմ տեսած Իտալիան»
  • «Տարբեր Ամերիկա»
  • «Իմ Փարիզը»
  • «Հին ու նոր Իսրաել»
  • «Հրաշք Բարսելոնա»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 թվականին դարձել է Հայաստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր։
  • 1990 թվականին Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական թատրոնների փառատոնում արժանացել է «Ստեղծագործական որոնումներ» և «Լավագույն բեմադրիչ» մրցանակներին։
  • 1991 թվականին Վորոնեժ քաղաքում անցկացվող «Բոլոր աստղերը» համամիութենական փառատոնում «Չառլեյի մորաքույրը» բեմադրության համար արժանացել է «Լավագույն ռեժիսյորական աշխատանք» մրցանակին։
  • 2012 թվականին Los Angeles Film & Script Festival փառատոնում Արթուր Էլբակյանի What is Jass կարճ ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակի։
  • 2015 թվականին մոնո ներկայացումների UNITED SOLO ամերիկյան փառատոնում Արթուր Էլբակյանին շնորհվել է փառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որը նաև Back Stage ամսագրի, backstage.com կայքի համատեղ մրցանակն է[5]։
  • Արթուր Էլբակյանը մշակույթի բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել է Գլենդել քաղաքի քաղաքապետարանի դիպլոմով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shakespeare”, -“My Insane; Elbakyan, Arthur. «My Insane Shakespeare». www.myinsaneshakespeare.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  2. «The Dramatists Guild of America – Your Pen. Our Sword» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  3. «Arthur Elbakyan». YouTube. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  4. Desk, BWW News. «Photo Flash: Arthur Elbakyan's New Paintings to Be Featured in MY INSANE SHAKESPEARE». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  5. Photo Flash: Arthur Elbakyan's New Paintings to Be Featured in MY INSANE SHAKESPEARE

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]