Արենս դե Մունտ մունիցիպալիտետում Կատալոնիայի անկախության հանրաքվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնիայի դրոշ
Արենս դե Մունտ մունիցիպալիտետում Կատալոնիայի անկախության հանրաքվեի հարցաթերթիկները

Արենս դե Մունտ մունիցիպալիտետում Կատալոնիայի անկախության հանրաքվե, կատալոնյան երկրների պատմության մեջ առաջին տեղական հանրաքվեն, որը նվիրված էր Իսպանիայից Կատալոնիայի ինքնավար համայնքի անկախությանը[1][2]։ Հանրաքվեն տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Կատալոնիայի ինքնավար համայնքի Մարսեմե կոմարկայի Արենս դե Մունտ քաղաքում։

Խորհրդատվական հանրաքվեում մասնակցեցին միայն մունիցիպալիտետի բնակիչները։ Այն հարցը, որին պետք է բնակիչները պատասխանեին, հետևյալն էր՝

Համաձայն եք արդյո՞ք Դուք, որ Կատալոնիան դառնա իրավական, անկախ, ժողովրդավարական և սոցիալական ուղղվածության պետություն, որը կանդամագրվի Եվրոպական միությանը[3]

Խորհրդատվական հանրաքվեի նախաձեռնողն է «Արենս դե Մունտ մունիցիպալիտետի ինքնորոշման շարժումը» (կատ.՝ Moviment Arenyenc per a l'Autodeterminació):

Իսպանիայի ինքնավար համայնքներից մեկի առանձին մունիցիպալիտետում անկախության մասին հանրաքվեի անցկացումը (ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից թվում է թե տեղական իրադարձության նկատմամբ դրսևորված հետաքրքրությունը) ցույց տվեցին Եվրոպական միության անդամ երկրներում (Իսպանիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա) ինքնավարության հետագա խորացման հստակ միտում և անջատողականության աճ։

Հանրաքվեի նշանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենս դե Մունտի քաղաքային խորհուրդի նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ 2009 թվականի հունիսի 4-ին, քաղաքային իշխանությունները աջակցեցին խորհրդատվական հանրաքվեի անցկացումը[4]՝ կազմակերպիչներին տրամադրելով մունիցիպալ իշխանությունների տրամադրության ներքո գտնվող մեծ սրահը։ Այդ որոշման հետ համաձայն էին քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները (Կատալոնիայի հանրապետական ձախեր, Համաձայնություն և Միություն, Ժողովրդական միասնության թեկնածուներ, «AM2000» տեղական քաղաքակաան շարժում), բացի Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության[5][6][7]։

Նախնական հաշվիչ հանձնաժողովի նախագահ է նշանակվում նախկին փաստաբան Ագուստ Բասոլսան[8]։ Վերջին պահին Բասոլսային փոխարինում է Կատալոնիայի ժեներալիտետի իրավաբանական դեպարտամենտի նախկին ղեկավար Անտոնի Կաստելոն, այն քաղաքական կուսակցությունը, որի անդամ էր հանդիսանում հաշվիչ հանձնաժողովի նախկին ղեկաբարը, պաշտոնապես և միանշանակ չէր ներկայացրել հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը։

Բացի Անտոնի Կաստելոյի, հանձնաժողովի մեջ ընդգրկվեցին նաև Իսպանիայի պետական իրավաբանական խորհուրդի նախկին մամուլի քարտուղար Ալֆոնս Լոպես Տենան և зидент «Կատալոնիայի անկախության շրջանային հետազոտության» նախագահ Ուրիել Բարտրանը, Կատալոնիայի հանրապետական ձախեր կուսակցությունից Կատալոնիայի խորհրդարանիպատգամավոր Ժուան Տարդան, Կատալոնիայի հանրապետական ձախեր կուսակցությունից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Օրիոն Ժունկերասը, ինչպես նաև մունիցիպալիտետի դատավոր Անտոնի Մարպոնսը[9]։

Անջատողականության դեմ գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆալանգա» կուսակցության ներկայացուցիչների բողոքի ակցիան ընդեմ կատալոնական անկախության հանրաքվեի

Արենս դե Մունտ մունիցիպալիտետում նախատեսված հանրահավաքի անցկացման դեմ հանդես եկավ իսպանական աջակողմյան «Ֆալանգա» կուսակցությունը[10]։ Նրանց կողմից դիմում է ներկայացվել հանրաքվեի օրը Արենս դե Մունտ մունիցիպալիտետում բողոքի գործողություներ կատարել։

Կատալոնիայի ներքին գործերի նախարարությունը Ժուանա Սաուրայի անունից թույլատրեց «Ֆալանգա» կուսակցությանը իրականացնել բողոքի հանրահավաք[11], սակայն զգուշացրեց, որ կցրի ցույցը եթե տեղի ունենան ընդհարումներ։ Ֆալանգիստներին արգելվեց մոտենալ մունիցիպալիտետի շինությանը ոչ պակաս, քան 500 մետր։ Հանրահավաքը թույլատրվեց անցկացնել հանրաքվեի անցկացման օրվանից մեկ շաբաթ հետո։

Քաղաքային խորհուրդը հայտնեց իր անհամաձայնությունը այդ որոշման նկատմամբ։ Խնդիրը կայանում էր այն բանում, որ 1979 թվականի հունիսի 2-ին և 3-ին մի խումբ ֆալանգիստներ գրավել էին այդ մունիցիպալիտետի քաղաքային խորհուրդը[12][13]։

Օգոստոսի 23-ին ֆալանգիստները հայտարարեցին, որ իրենք անպայման կանցկացնեն հանրահավաքը Արենս դե Մունտ մունիցիպալիտետի մոտ ընդդեմ անջատողական հանրաքվեի և Իսպանիայի միասնության համար[14]։

Օգոստոսի 9-ին Կատալոնիայի արդարադատության բարձրագույն դատական ատյանը թույլատրեց ֆալանգիստներին հանրահավաք անցկացնել հանրաքվեի օրը։ Որոշման մեշված էր, որ հանրահավաքի անցկացումը հանրաքվեից մեկ շաբաթ հետո թույլատրելը գործնականում կնշանակի այն իրականացնելը արգելել, քանի որ այն հնարավորություն չի տա իրացնել քաղաքացիական դիրքորոշման արտահայտման իրավունքը։ Դատական ատյանի որոշման մեջ նաև ասված էր, որ այդպիսի հանրահավաքի անցկացումը չի առաջացնի հատուկ վտանգավոր իրավիճակ։

Խորհրդատվական հանրաքվեի վերաբերյալ հասարակական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրաքվեի առանցքային անձ դարձավ Արենս դե Մունտ քաղաքի քաղաքապետ Կառլաս Մորան։ Հանրաքվեի գաղափարը լայն աջակցություն ստացավ կատալոնյան ազգայնականների շրջանում։ Պաշտոնապես իրենց աջակցությունը հայտնեցին 86 հայտնի անձինք[15]՝ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, տնտեսագետներ և բիզնեսմեններ, ինչպիսիք են Կատալոնիայի ժեներալիտետի նախկին նախագահ Պասկուալ Մարագալը, 2003-2006 թվականներին Կատալոնիայի կառավարության խորհրդական (նախարար) Ժուան Կարատերուն, Կատալոնիայի կառավարության նոր տեխնոլոգիաների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և բիզնեսի խորհրդական (նախարար) Ժուզեպ Ուգետը, հայտնի բանասեր և պատմաբան Ժորդի Բիլբենը, կատալոնացի հայտնի գրող և լրագրող Իզաբել Կլարա Սիմոն, անգլիացի գրող և լրագրող, կատալոներենով ստեղծագործող Մեթյու Թրին, Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Արնեստ Բանակը և ուրիշներ[16]։

Բացասական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 24-ին իսպանական աջակողմյան «Ֆալանգա» կուսակցությունը Կատալոնիայի ժեներալիտետի ինքնակառավարման նախարարությանը, Արենս դե Մունտի քաղաքապետին և Կատալոնիայի կառավարությանն ուղղված հանրաքվեի դեմ հայտարարության մեջ նշում էր, որ խնդիրը կայանում է ոչնչով չհիմնավորված հանրաքվեի մեջ, որն ուղղված է Կատալոնիային Իսպանիայից բաժանելուն[17]։ Այդ հայտարարության մեջ նշված էր նաև, որ Արենս դե Մունտի բնակիչներն իրավունք ունեն այն հարցերի վերաբերյալ արտահայտվել, որը վերաբերում է միայն այդ մունիցիպալիտետին[18]։

Քաղաքացիներ քաղաքացիական կուսակցությունը[19], Ժողովրդական կուսակցությունը[20], Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը[21] և Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությունը բացառությամբ իրենց մի քանի ներկայացուցիչների, Իսպանիայի լայն հասարակական շրջանակների հետ միասին հանդես եկան ընդդեմ հանրաքվեի և սատարեցին դատական որոշումը[22], որը չեղարկել էր Արենս դե Մունտ մունիցիպալիտետին քաղաքական աջակցության ցուցաբերումը։

Բարսելոնայի քաղաքապետ Ժորդի Էրեուն հանրաքվեի նկատմամբ ուշադրությունը անվանեց «չափազանց մեծ» իսկ հանրաքվեն անվանեց «այնպիսին, որ չի ունենա որևէ հստակ հետևանքներ»[23]։

Իսպանական «Intereconomía TV» հեռուստաալիքը գաղտնի տեսախցիկով ռեպորտաժ էր պատրաստել այն սենյակից, որտեղ հավաքվել էին հանրաքվեի կազմակերպիչները, որտեղ քննադատել էին միջոցառման կազմակերպումը[24]։

Սեպտեմբերի 13՝ հանրաքվեի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրաքվեի օրը որոշվել էր քվեարկությունը տեղափոխել «Մուրլավ կենտրոնի» շենք, որը գտնվում էր քաղաքապետարանի հարևանությամբ, քանի որ դատարանի որոշմամբ հանրաքվեի անցկացումը քաղաքապետարանի շենքում արգելվել էր[25][26]։

Արենս դե Մունտ քաղաք էին ժամանել ավելի քան 300 լրագրողներ ոչ միայն Եվրոպայից, այլ նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայից։

«Telemadrid» հեռուստաալիքի լուրերի թողարկման ընթացքում հայտարարվեց, որ հեռուստաընկերության թղթակից Բերտա Կերալտին շրջապատել են կատալոնյան ազգայնականների ագրեսիվ տրամադրված խումբը, այդ իսկ պատճառով իրենք չկարողացան իրադարձությունների վայրից իրականացնել ուղիղ հեռարձակում[27]։

Արդեն ժամը 14:00-ին քվեարկել էր ընտրողների 25,97 %-ը (1.693 մարդ), իսկ ժամը 18:00-ին՝ 35,44 % (2.309 մարդ)։ Ընտրատեղամասի փակման պահին քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 40,99 %-ը (2.671 մարդ)[28][29][30][31]։

Հանրաքվեի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի անկախության խորհրդատվական հանրաքվե 2009 թվականի սեպտեմբերի 13
Պատասխան Ընտրողներ Տոկոս
Այո 2.569 96,2 %
Ոչ 61 2,3 %
Չեն կողմնորոշվել 29 1,1 %
Վավեր քվեաթերթիկներ 2.659 99,6%
Անվավեր քվեաթրթիկներ 12 0,4%
Քվեաթերթիկների ընդհանուր թիվ 2.671 100%
Քվեարկությանը մասնակցածների տոկոս 41,0%
Ընտրողների ընդհանուր թվաքանակ 6.517
Աղբյուր՝ «Nació digital.cat», «Llibertat.cat», «3cat24.cat»

Հասարակության արձագանքը խորհրդատվական հանրաքվեի արդյունքներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի հանրապետական ձախեր կուսակցությունը հայտարարեց, որ այդպիսի բնույթի հանրաքվեներ կնախաձեռնի այլ մունիցիպալիտետների տարածքում[32]։

Համաձայնություն և Միություն կուսակցությունը հայտարարեց, որ չի նախաձեռնի այդպիսի հանրաքվեներ, բայց հաշվի կառնի դրանց արդյունքները[33][34]։

Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությունը իր հայտարարության մեջ նշեց, որ այս և նմանատիպ հանրաքվեները կբարդացնեն Կատալոնիայի ներկա օրենսդրության պաշտպանությունը, այն կփորձեն ենթարկել քննության[35][36]։

Իսպանիայի պաշտպանության նախարար Կարմե Չակոնը հանրաքվեի մասին խոսելիս Կատալոնիայի անկախության մարտիկներին համեմատեց ֆաշիստների հետ[37]։ Ժողովրդական կուսակցությունը հայտարարեց, որ Արենս դե Մունտն իրենից չի ներկայացնում իսկական Կատալոնիան[38]։

Քաղաքացիներ քաղաքացիական կուսակցության նախագահ Ալբերտ Ռիվերան հայտարարեց, որ այս հանրաքվեն հանդիսանում ծաղրանք ժողովրդական օրենքների նկատմամբ[39]։

Կատալոնիայի ժեներալիտետի նախկին նախագահ Պասկուալ Մարգալը հանրաքվեն բնութագրեց որպես կատալոնիան ազգայնականների տոն[40]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. La independència arrasa a Arenys (կատ.)
  2. «Arenys de Munt consulta sobre la independència de Catalunya». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Consulta per la independència de Catalunya Արխիվացված 2009-09-02 Wayback Machine.
  4. Acta del ple municipal d’Arenys de Munt del 4 de juny Արխիվացված 2009-09-06 Wayback Machine.(կատ.)
  5. L’autodeterminació comença a Arenys Արխիվացված 2011-07-06 Wayback Machine
  6. Por de preguntar, o potser por de la resposta, article d’Alfons Molons Արխիվացված 2009-08-22 Wayback Machine.(կատ.)
  7. Argentona s’afegeix a Seròs i Arenys de Munt i anuncia una consulta independentista.(կատ.)
  8. Bassols deja en el último momento la presidencia de la comisión evaluadora(չաշխատող հղում).(իսպ.)
  9. L’exconseller Agustí Bassols, president de la 'junta electoral' de la consulta d’Arenys Արխիվացված 2009-09-14 Wayback Machine.(կատ.)
  10. Exigència de paralització de la consulta.(կատ.)
  11. Interior permet la manifestació de la Falange.(կատ.)
  12. La transició política i la democràcia a Arenys de Munt(չաշխատող հղում).
  13. Enllaç al vídeo de la manifestació de 1979 Արխիվացված 2010-10-06 Wayback Machine.
  14. FE JONS Barcelona llama a acudir el 13-S a Arenys de Munt.(իսպ.)
  15. 86 personalitats en donen suport Արխիվացված 2011-07-25 Wayback Machine. (կատ.)
  16. El valor de la democràcia.(կատ.)
  17. Full volant de la Falange en contra de la consulta Արխիվացված 2011-07-06 Wayback Machine.(կատ.)
  18. FE JONS exige la paralización del referéndum secesionista de Arenys de Munt.(իսպ.)
  19. C’s logra que el Gobierno español reaccione para evitar la consulta ilegal en Arenys de Munt.(իսպ.)
  20. Camacho creu que el suport de Mas i CDC a la consulta d’Arenys mostra la seva radicalització Արխիվացված 2009-09-10 Wayback Machine.(իսպ.)
  21. «L’autodeterminació no hi cap, a la Constitució, no hi ha lloc per als dubtes» Արխիվացված 2009-09-07 Wayback Machine.(կատ.)
  22. a les decisions judicials del 9 de setembre(չաշխատող հղում).(կատ.)
  23. Seguiment del vespre d’Arenys.(կատ.)
  24. L’Ajuntament d’Arenys denuncia tècniques d’espionatge de la Brunete mediàtica Արխիվացված 2009-09-22 Wayback Machine.(կատ.)
  25. «Afluència multitudinària a les urnes d'Arenys de Munt». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  26. Un pueblo bajo los focos.(իսպ.)
  27. Gritos de «Terra Llure» e insultos para boicotear el «directo» de Telemadrid en Arenys Արխիվացված 2009-09-23 Wayback Machine.(իսպ.)
  28. Arenys vota sense incidents la consulta sobre la independència al Centre Moral de la població.
  29. L’afluència de votants d’Arenys supera les previsions i registres d’anteriors eleccions Արխիվացված 2009-09-22 Wayback Machine.
  30. Telemadrid suspèn una connexió amb la consulta d’Arenys per por a un 'boicot' Արխիվացված 2010-01-12 Wayback Machine.
  31. Tanquen els col·legis a Arenys després d’una jornada de votacions sense incidents.
  32. Àngel Colom, de Convergencia Democrática de Cataluña, que ‘sacó pecho’ por el referéndum independentista en Arenys de Munt y equiparó al PSOE y PP con Falange Արխիվացված 2011-07-10 Wayback Machine.(իսպ.)
  33. La JNC demana a CiU que col·labori en noves consultes per l’autodeterminació.(կատ.)
  34. Figueres dóna suport al referèndum d´Arenys de Munt.(կատ.)
  35. Arenys de Munt, exemple a seguir(չաշխատող հղում).
  36. Iceta: «Amb la consulta d’Arenys de Munt s’ha posat de relleu la deriva radical de CIU» Արխիվացված 2016-03-12 Wayback Machine.(կատ.)
  37. Carme Chacón vincula independentisme i falangistes.(կատ.)
  38. Camacho en COPE responsabiliza al Gobierno de no evitar una consulta prohibida por la justicia Արխիվացված 2011-07-20 Wayback Machine.(իսպ.)
  39. Albert Rivera: El referéndum de Arenys es «un desafío en toda regla a la democracia»" por la consulta de Arenys Արխիվացված 2011-07-20 Wayback Machine.(իսպ.)
  40. Maragall tilda la consulta de Arenys de Munt de «fiesta del soberanismo» Արխիվացված 2011-07-10 Wayback Machine.(իսպ.)