Արեգունի լեռներ, Արեգունու լեռնաշղթա, Արևիք, Գյունեյի լեռնաշղթա, Գեղարքունիքի և Տավուշի մարզերումՓամբակի լեռների հարավարևելյան շարունակությունը՝ սկսվում են Քաշաթաղ գագաթից, հյուսիսարևմտյան ուղղությամբ ձգվում դեպի Պուտաքար գագաթը, ապա թեքվում հարավարևմտյան մինչև Ջրավետ գագաթը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հս-արմ, հասնում են մինչև Սևանի լեռնանցքը։ Երկարությունը 65 կմ։ Ջրբաժան են Սևանի գոգավորության և Գետիկի հովտի միջև, եզերում է Սևանա լիճը հյուսիսարևելյան կողմից[2]։
Ամենաբարձր գագաթը Պուտաքար լեռ է 2744 մետր բարձրությամբ։ Լեռնաշղթայի արևելյան հատվածում է Ճամբարակի լեռնանցքը 2072 մ բարձրությամբ։ Հյուսիսարևելյան լանջերի մի զգալի հատվածը անտառապատ է։ Լեռնաշղթան կտրտող խոշոր հովիտներից են Դրախտիկ ու Բարեբեր գետերի հովիտները ու ևս մի խոշոր գետահովիտ հյուսիսարևմտյան հատվածում։ Լեռնաշղթայի զգալի հատվածներ մտնում են Դիլիջան և Սևան ազգային պարկերի մեջ[3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 17 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 21)։