Jump to content

Քաշաթաղ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քաշաթաղ (լեռնագագաթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաշաթաղ (այլ կիրառումներ)
Քաշաթաղ
Տեսակլեռ
Երկիր Հայաստան և  Ադրբեջան
Վարչատարածքային միավորԳեղարքունիքի մարզ
ԼեռնաշղթաԱրեգունի լեռներ և Սևանի լեռներ

Քաշաթաղ, լեռնագագաթ Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին, Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հանգուցակետում, Ճամբարակ քաղաքից 12 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը 2901 մ է։ Կազմված է կավճի հրաբխային ապարներից։ Ժայռոտ ու քարքարոտ է, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային[1]։ Ունի գստիկոզ, լերկ ու խիստ մասնատված լանջեր, որոնց վրա կան քարացրոններ։ Հյուսիսային լանջերից սկիզբ է առնում Գետիկ գետակը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 129 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 298 — 916 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։