Դիլիջան ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիլիջանի ազգային պարկից)
Picto infobox plant.png
Դիլիջան ազգային պարկ

Կոորդինատներ 40°44′05″ հս․. լ. 44°55′15″ ավ. ե. / 40.7347242° հս․. լ. 44.9209499° ավ. ե. / 40.7347242; 44.9209499Կոորդինատներ: 40°44′05″ հս․. լ. 44°55′15″ ավ. ե. / 40.7347242° հս․. լ. 44.9209499° ավ. ե. / 40.7347242; 44.9209499
Երկիր Հայաստան Հայաստան
Երկրամաս Տավուշի մարզ
Հիմնվել է 1958
Մակերես 240 կմ2
Կարգավիճակը ազգային պարկ
Կայք http://dilijanpark.am/
##Դիլիջան ազգային պարկ (Հայաստան)
Green pog.svg
##Դիլիջան ազգային պարկ (Տավուշի մարզ)
Green pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Դիլիջանի ազգային պարկ, արգելոց Դիլիջանում, Տավուշի մարզ, Հայաստան։

Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։

Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի։ Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի, ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի, կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ։[1]

Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը (M. foina nehringi), անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։

Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը։

Գոշ լճի ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի սկզբին «Վենդոռ» ընկերությունը Դիլիջան ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել և սկսել Գոշ լիճը ու հարակից տարածքը փորել, ինչպես նաև այնտեղ տանող գրունտային ճանապարհը լայնեցնել ու հարթեցնել։ Այդ աշխատանքների հետևանքով մի քանի մետրով կրճատվել է լճի հաելային մակերեսը, ջրային պաշարները աղտոտվել են, սկսվել է լճի ճահճացման գործընթաց, ափի ամբողջ երկայնքում կուտակվել է շուրջ 2 մետր բարձրությամբ տիղմային կուտակումներ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է լճում բնակվող խեցգետնի պոպուլացիան[2][3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հայաստանի Հանրապետության ազգային պարկեր

Դիլիջանի  • Սևանի  • Արփի լճի  • Արևիկի

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png