Դրախտիկ, գետ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Արեգունու լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2420 մ բարձրությունից։ Երկարությունը 11,3 կմ է, ջրհավաք ավազանը՝ 42 կմ²։ Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում լայնանում է։ Սնումը հիմնականում ձնաանձրևային և ստորերկրյա է։ Հաճախակի են սելավներն ու սողանքները։ Տարեկան միջին ծախսը 0,22 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 36 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 448)։