Արա Ալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արա Ալոյան
Ara Aloyan 1.jpg
Ծնվել է1981 օգոստոսի 19
ԾննդավայրՎարդենիս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, արձակագիր և մանկավարժ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Ստեղծագործական շրջան1994 թվականից

Արա Ռուդիկի Ալոյան (1981, օգոստոսի 19, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ), հայ բանաստեղծ, արձակագիր, երաժիշտ, մանկավարժ, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1998 թվականներին սովորել է Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան հանրակրթական դպրոցում, 1990-1995 թվականներին՝ Վարդենիսի թիվ մեկ Գեղարվեստական դպրոցի նկարչության և քանդակագործության դասարաններում, 1991-1996 թվականներին՝ Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի դուդուկի բաժնում, 1998-2003 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1992 թվականից հանդես է եկել Հանրային ռադիոյի տարբեր մշակութային հաղորդաշարերում, ներկայացել դուդուկի կատարումներով և հեղինակային բանաստեղծություններով։ 1998-2000 թվականներին թղթակցել է «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթին, աշխատել է YMCA միջազգային ՀԿ-ի Վարդենիսի ընկերակցությունում, որպես դուդուկի դասատու դասավանդել Վարդենիսի երաժշտական դպրոցում, Վարդենիսի պետական քոլեջում եղել է տնօրենի օգնական և դասախոս։ Երևանի Թեթև արդյունաբերության պետական քոլեջի գեղարվեստական ղեկավարն է, եղել է Սոթքի միջնակարգ դպրոցի Կառավարման խորհրդի նախագահ, դասատու, Գեղարքունիքի մարզի ՀԿ խորհրդի անդամ, մարզային փորձագետ, YMCA ծրագրերի քարտուղար, YMCA Հայաստանի ազգային գրասենյակի հանձնաժողովի նախագահ։

2007 թվականից աշխատում է հեռուստալրագրության ոլորտում։ Որպես լրագրող, սցենարիստ և խմբագիր համագործակցել է Երկիր Մեդիա, «Հայ թիվի», «Թիվի 5», «Արմենիա», «ATV» հեռւստաընկերությունների հետ, 2014 թվականից «Հ3» լրատվական, քաղաքական և հասարակական բաժնի տնօրեն, 2016 թվականի մարտից՝ նույն հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, գլխավոր տնօրենի տեղակալ[1], «Հ3»-ի «Օրվա խնդիր», «Օրվա դիտարկում» և «Ուղիղ տասանոցին» հաղորդաշարերի հեղինակ-վարող[2][3]:

Արա Ալոյանի բանաստեղծությունները տեղ են գտել Կանչի, «Հույս, հավատ, Սեր» մատենաշարի համանուն ժողովածուում, «Ժամանակակից ուսանողական պոեզիա» հավաքածուում։

Թարգմանվել և տպագրվել է Լիբանանում, Սերբիայում, Աբխազիայում, Ռուսաստանում, Իրանում և այլուր։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր՝ որպես դուդուկահար և բանաստեղծ
  • «Ռուբեն Սևակի անվան» գրական ամենամյա մրցանակ, 1997
  • «Գրիր» գրական մրցույթի գլխավոր մրցանակակիր, 2013

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լույս դառնալուց առաջ» բանաստեղծական ժողովածու, 2003
  • «Ոտնահետքեր ջրաներկով», 2014
  • «Մի՜ լուսացիր», 2014
  • «Համանվագ Ցավի ու Հարության» (պոեմ գրված 1996 թվականին[4])

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]