Քննարկում:Արա Ալոյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էջի պաշտպանություն և անվտանգություն կամ ամբողջական ջնջում[խմբագրել կոդը]

Խնդրում եմ իմ հայալեզու և անգլերեն տարբերակով էջերը կամ պաշտպանել կամայական, հանցավոր հարձակումներից, տարատեսակ վանդալիզմից, երբ ցանկացած մեկը կարող է մտնել ու խմբագրել էջս՝ տեղադրելով զրպարտություն ու հանցանք պարունակող տողեր կամ երկու էջերն էլ ջնջեք, քանզի հնարավորություն չկա պարբերաբար այս կամ այն տեղից տեղեկանալ նման դեպքերի մասին։ Շնորհակալ կլինեմ, եթե պետք է կարող եմ դիմել նաև իրավական այլ ճանապարհների, Ոստիկանություն և ԱԱԾ և այլն, եթե ձեր հանձնաության տիրույթում չէ պաշտպանելը կամ ջնջելն ամբողջությամբ։


Հարգանքով՝ Արա Ալոյան 37.252.94.62 17:22, 27 Մարտի 2023 (UTC)[reply]

Հարգելի Արա Ալոյան, Վիքիպեդիան ազատ է յուրաքանչյուրի կողմից խմբագրման համար, կարող են խմբագրել ինչպես գրանցված մասնակիցները, այնպես էլ՝ որպես անանուն (IP-ով)։ Սակայն բովանդակության պաշտպանության համար երբեմն պաշտպանության որոշակի մակարդակներ ենք կիրառում հաճախակի վանդալիզմի ենթարկվող հոդվածների համար։ Այս հոդվածը հաճախակի վանդալիզմի ենթարկվածների թվում չէ, ուստի այս պահին նպատակահարմար չէ պաշտպանություն կիրառել։ Այնուամենայնիվ ինքս այն կավելացնեմ իմ «հսկացանկում», որպեսզի ծանուցումներ ստանամ խմբագրումներից։ Ինչ վերաբերվում է իրավական ճանապարհներին դիմելուն, ապա միայն տեղեկացնեմ, որ այդ կառույցներն իրավասու չեն ջնջել Վիքիպեդիայի որևէ հոդված։ Անգլերեն հոդվածի համար խնդրում եմ նույն քննարկումը բացել անգլերեն հոդվածի քննարկման բաժնում։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 17:43, 27 Մարտի 2023 (UTC)[reply]