Արարատ (այլ կիրառումներ)
Արարատ անվանումը կարող է ունենալ հետևյալ կիրառումները․
Աշխարհագրություն
- Արարատ լեռ - լեռ Հայկական լեռնաշխարհում,
- Արարատյան դաշտ - հարթավայր Հայկական լեռնաշխարհում,
- Արարատի մարզ - մարզ Հայաստանում,
- Արարատ (քաղաք) - քաղաք Հայաստանի Արարատի մարզում,
- Արարատ (գյուղ) - գյուղ Արարատի մարզում,
- Արարատի շրջան - ՀԽՍՀ շրջաններից մեկը,
- Արարատ (քաղաք, Ավստրալիա) - բնակավայր Ավստրալիայում,
- Արարատ - հանգած հրաբուխ Ավստրալիայի հարավ–արևելքում, Արարատ քաղաքից 8 կմ հարավ–արևելքում։
Կազմակերպություններ
- Հայ Մշակութային Արարատ Կազմակերպություն - մարզամշակութային կազմակերպություն Իրանում և մարզադաշտ Թեհրանում։
- Արարատ բանկ - հայկական առևտրյաին բանկ։
Մամուլ
- Արարատ (օրաթերթ) - լիբանանահայ օրաթերթ
- Արարատ (հեռուստաալիք) - հայկական հեռուստաընկերություն, հիմնվել է սեպտեմբերի 21-ին 2008 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից։
- Արարատ (ամսագիր, Թեհրան) - ամսագիր։ Հայ մշակութային «Արարատ» միության հրատարակություն։
- Արարատ (ամսագիր, Բուենոս Այրես) - ամսագիր։ Լույս է տեսել 1943-1947 թվականներին, Բուենոս Այրեսում՝ հայերեն, իսպաներեն։
- Արարատ (շաբաթաթերթ, Լիբանան) - ազգային, քաղաքական և գրական երկօրյա, հետագայում՝ օրաթերթ, 2001-ի հունիսից՝ շաբաթաթերթ։
- Արարատ (շաբաթաթերթ, Թիֆլիս) - հրատարակվել է Թիֆլիսում քաղաքագլուխ Զաքարյա Ստեփանյան Ամիրաղյանի նախաձեռնությամբ։ Խմբագիրն է եղել Գաբրիել Պատկանյանը։
Սպորտ
- Արարատ (ֆուտբոլային ակումբ) - ֆուտբոլային ակումբ Երևան քաղաքից,
- Արարատ (Տալլին) - ֆուտբոլային ակումբ Էստոնիայում,
- Արարատ Թեհրան (ֆուտբոլային ակումբ) - ֆուտբոլային ակումբ Թեհրան քաղաքից,
- Արարատ մարզադաշտ - մարզադաշտ Թեհրան քաղաքում,
Արվեստ
- Արարատ (ֆիլմ) - կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կողմից 2002 թվականին նկարահանված ֆիլմ։
Այլ
- Արարատ (հանքային ջուր, Արարատ) - ազոտ-ածխաթթվական, հիդրոկարբոնատային, կալցիում-մագնեզիումական, թույլ ճառագայթաակտիվ, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր Արաքսի հովտում՝ ՀՀ Արարատ քաղաքից 3 կմ հարավ-արևելք։
- Արարատ (հանքային ջուր, Վեդի) - հիդրոկարբոնատ-սուլֆատային, կալցիում-նատրիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ ՀՀ Արարատի մարզում՝ Վեդի քաղաքի շրջակայքում։
- Արարատ Գերեզմանատուն - հայկական գերեզմանատուն Ֆրեզնոյում, Ֆրեզնոյի շրջան, Կալիֆորնիա,
- Արարատ (անձնանուն) - հայկական արական անձնանուն։
![]() |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |