Արարատ (քաղաք, Ավստրալիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արարատ (այլ կիրառումներ)
Քաղաք
Արարատ
Ararat
Barkly St to the Grampians, Ararat, Vic, jjron, 12.01.2011.jpg
Բարքլի փողոց
Կոորդինատներ: 37°17′00″ հվ. լ. 142°55′00″ ավ. ե. / 37.28333° հս․. լ. 142.91667° ավ. ե. / 37.28333; 142.91667
Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Նահանգ Վիկտորիա
ԲԾՄ 325 մետր
Բնակչություն 8215 մարդ (2006)
Ժամային գոտի UTC+10
Փոստային ինդեքսներ 3377
##Արարատ (քաղաք, Ավստրալիա) (Ավստրալիա)
Red pog.png

Արարատ, քաղաք Ավստրալիական Միության Վիկտորիա նահանգում, Մելբուռն քաղաքից 200 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Հոպիկինս գետի ափին։ Ավստրալիայի Արարատ քաղաքը հաղորդակցության կարևոր հանգույց է, հացահատիկի և բրդի առևտրի կենտրոն։ Ունի տեքստիլ և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրել են անգլիացիները 1840 թվականին, իսկ անունը ստացել է իրենից 8 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Արարատ լեռից։ Ավստրալիայում է գտնվում նաև Արարատ լեռը, որը հանգած հրաբուխ է, ունի 660 մ բարձրություն, ծածկված է լավաներով և տուֆերով, ունի ոսկու հանքեր։

Լեռան Արարատ անունը տվել է անգլիացի ֆերմեր Ուիլզը՝ իր այստեղ բնակություն հաստատելը նմանեցնելով առասպելական Նոյի տապանի Արարատի կանգ առնելուն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Փարսադանյան, Գիտելիքների շտեմարան, Երևան