Արարատ (հրաբուխ, Ավստրալիա)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արարատ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Վիկտորիա[1] |
Հարաբերական բարձրություն | 660 մետր |
![]() ![]() | |
Արարատ, հանգած հրաբուխ Ավստրալիայի հարավ–արևելքում, Արարատ քաղաքից 8 կմ հարավ–արևելքում։ Բարձրությունը մոտ 660 մ է։ Ակտիվ գործել է երրորդականում և անթրոպոգենում։ Ծածկված է լավաներով ու տուֆերով։ Ունի ոսկու հանքավայրեր։ Բուսականությունը խոնավ մերձարևադարձային է։ Արարատ է անվանել այդտեղ առաջինը բնակություն հաստատած անգլիացի ֆերմեր Հ. Ս. Ուիլզը՝ իր այստեղ բնակություն հաստատելը նմանեցնելով առասպելական Նոյի տապանի կանգ առնելուն Արարատի գագաթին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 692)։ ![]() |